ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը 07/03/2022 20:20 | ԼՐԱՀՈՍ

Անթիլիասի Մայրվանքում մեծաշուք հանդիասությամբ նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Անցնող շաբաթավերջին, արժանավայել կերպով նշեցինք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան արժանընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Վեհափառ Կաթողիկոսին գահակալութեան 27 ամեակը։ Այս առիթով, Կիրակի, 3 Յուլիս 2022-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքին կատարուեցաւ Հայրապետական Մաղթանք։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ուխտեալ միաբան հայրեր Ս. Խորանէն ընթերցեցին Աւետարանական հատուածներ եւ աղօթքներ՝ գոհութիւն ու փառք տալով Աստուծոյ եւ աղերսելով, որ Տէրը Հայրապետին առողջ ու ծառայութեամբ բեղուն երկար կեանք պարգեւէ, իսկ հայ եկեղեցւոյ եւ ի մասնաւորի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան՝ անսասանութիւն։
Հայրապետին նախագահութեամբ Ս. Պատարագը մատուցեց Կաթողիկոսարանի Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի վարիչ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեանը, իսկ յաւուր պատշաճի քարոզեց Կիլիկիա մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանը։ Ս. Պատարագին երգեցողութիւնը կատարեց Կաթողիկոսարանիս Շնորհալի երգչախումբը՝ ղեկավարութեամբ Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեանի։
Ս. Պատարագին ներկայ էին Ազգային Կեդրոնական Վարչութեան անդաներ, լիբանանահայ երեք կուսակցութիւններու եւ պատկան մարմիններու ներկայացուցիչներ, ազգային երեսփոխաններ, բարերարներ, ինչպէս նաեւ Սրբալոյս Միւռոնի օրհնութեան արարողութեան համար Լիբանան ժամանած ուխտաւորներ։
Հայրապետական Մաղթանքին յաջորդեց Շահան Սրբազանին քարոզը։ Ան իր քարոզին (Եբր 6.18-19) ընթացքին անդրադարձաւ, Հայ Եկեղեցւոյ կեանքին մէջ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կեդրոնական դերակատարութեան, յատկապէս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գահակալութեամբ սկիզբ առած այն նոր ընթացքին, որ նոր հորիզոններու դիմաց բանալով յաղթական երթի առագաստները, հայութեան նաւը առաջնորդեց եւ կը շարունակէ նո՛յն ոգիով ու յանձնառութեամբ՝ դէպի ափունքը խաղաղութեան նորոգուած նաւահանգիստին՝ մէկ ու միասնական հայութեան եւ հայրենիքին:
Ապա, օրուան խորհուրդին եւ տօնին ընդառաջ, Սրբազանը հայրը Հայրապետին անսակարկ նուիրումի 27 տարիներու «հաւատքի առաքելութիւն»ը յատկանշեց՝ (ա) հոգեւոր կեանքի վերաշխուժացումով (եկեղեցաշինութիւն, Դպրեվանքի նոր սերունդներու պատրաստութիւն, Միաբանութեան թիւի եռապատկում, քրիստոնէական դաստիարակութեան ծաւալում), (բ) մտաւորական իր փորձառութեամբ մշակութային վերելքով (միաբաններու համալսարանական ուսման ծրագրի յաջողութիւն, մտաւորականներու համախմբում, արեւմտահայերէնի պաշտպանութեան ծրագիրներ, հայագիտական կեդրոնի հաստատում, գիտաժողովներու կազմակերպում, հրատարակչական գործունէութեան ընդարձակում), (գ) համահայկական կարեւորագոյն խնդիրներուն իր զօրեղ ներկայութեամբ ու գործնական մասնակցութեամբ (Հայաստանի ու Արցախի Հանրապետութեանց թէ Սփիւռքի, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ իրաւունքներու վերատիրացման պահանջատիրութիւն), (դ) բազմաբնոյթ ու բազմամակարդակ յարաբերութիւններու մշակումով (ներհայկական, միջ-եկեղեցական ու միջ-կրօնական, միջազգային):
Եւ սրբազանը եզրափակելով՝ ըսաւ. «Կիլիկիան Ս. Աթոռը նոր փայլք ու հմայք ստացաւ Վեհափառ Հայրապետով, որ իր ծառայութեան 27 տարիները լեցուց եւ կը շարունակէ լեցնել մեզ հարստացնող այնպիսի իրագործումներով, զորս Հայրապետական Մաղթանքի առիթով արտասանուած որեւէ խօսքի մէջ կարելի չէ ամփոփել: Վեհափառը ո՛չ միայն մեր պատմութեան եզակի նկատուող անձերէն մէկն է, այլ գլխագիր եզակի Վեհափառն է»: Արեւշատ, առողջ ու արգասաբեր երկար տարիներու մաղթանքով քարոզիչ սրբազանը աւարտեց իր խօսքը:
Ս. Պատարագի աւարտին, Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, Հայրապետական թափօրով հաւատացեալները ուղղուեցան Վեհարանի դահլիճ, ուր Շնորհալի երգչախումբը հրամցուց փունջ մը ազգային երգեր։ Հուսկ, Հայրապետը սրտի խօսք առնելով՝ յատուկ ուրախութեամբ ողջունեց թեմակալ առաջնորդները, միաբան հայրերը, թեմերուն ներկայացուցիչները եւ ի մասնաւորի՝ հայկական պատմական երեք կուսակցութիւններուն վերին մարմիններուն ներկայացուցիչներուն ներկայութիւնը Անթիլիասի Մայրավանքին մէջ՝ յայտնելով, որ յատկապէս յետ-ցեղասպանութեան ժամանակաշրջանին, անոնք Սփիւռքի կազմակերպման, վերակազմակերպման ու ծաղկման, ինչպէս նաեւ հայ դատի պահանջատիրական աշխատանքներուն մէջ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողքին, առանցքային դերակատարութիւն ունեցան եւ կը շարունակեն իրենց կարեւոր գործունէութիւնը՝ բնականաբար նաեւ Հայաստանի եւ Արցախի մէջ։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը մեր բոլորին տունն է, մեր ազգի տունն է։ Այս տան հիմերը բարձրացած են մեր հաւաքական հաւատքին, արժէքներուն, սկզբունքներու եւ իտէալներու վրայ։ Անսասան է Մեծի Տանն Կիլկիոյ Կաթողիկոսութիւնը, որովհետեւ կը հաւատայ գերագոյն արժէքներու, սկզբունքներու՝ մեր ազգին, եկեղեցւոյ, հայրենիքին կապուած։ Ա՛յս եղած է մեր Ս. Աթոռին սկզբունքները եւ՝ կեանքի ճամբան ու առաքելութեան նպատակը։ Հետեւաբար, այս առիթով, Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսութիւնը կը վերանորոգէ իր ծառայութիւնն ու առաքելութիւնը, նշեց Հայրապետը։ Թող Աստուած անսասան պահէ Հայաստան աշխարհը, Արցախը, մեր եկեղեցին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, մեր բոլոր կազմակերպութիւնները եւ մեր ազգը ամբողջ, իր խօսքը եզրափակեց Վեհափառ Հայրապետը։
Հանդիսութիւնը իր աւարտին հասաւ ներկաներուն միաբերան «Կիլիկիա» քայլերգի եւ Հայրապետական մաղթերգերու երգեցողութեամբ։
Ներկաները աջահամբոյրով Նորին Ս. Օծութեան փոխանցեցին իրենց շնորհաւորութիւններն ու բարեմաղթութիւնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/09/2022 10:30 ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին հայտարարությունները կեղծ են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 64. «Ժողովուրդ»
- 08/09/2022 10:05 Լրագրողներն՝ անցանկալի անձ Արցախում . «Հրապարակ»
- 08/09/2022 10:01 Փարամազյանը որոշել է «Փարսյան-2» անել . «Հրապարակ»
- 08/09/2022 09:50 ՏԻՄ ընտրությունները կկայանան խորհրդանշական օրը «Հրապարակ»
- 08/09/2022 09:11 Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:08 Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել. Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:03 Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/09/2022 11:06 Չինաստանը ուղեծիր է հանել երեք արբանյակ
- 08/09/2022 10:15 ՀՀ իշխանությունը ծանր կորուստները սրա կամ նրա վրա բարդելու ուղղությամբ է աշխատում․ այս փուլում դա Արցախի նախագահն է լինելու.Տիգրան Աբրահամյան
- 08/09/2022 09:24 Ինչ-որ մեկը հիշում է՞, թե ի՞նչ նպատակով են պաշտոնապես անցկացվում այս հավաքները՝ քաղաքական մոտիվները դեռ մի կողմ՝ շատ քչերը. Աբրահամյան
- 08/08/2022 16:23 Բերձորն ու Աղավնոն թշնամուն են հանձնվել ՀՀ կապիտուլյացիոն ակտով դեռևս 2020-ի դեկտեմբերի 1-ին.Հրանտ Մելիք-Շահնազարյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը