ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ողորմելի ու խղճուկ են Նիկոլի արդարացումները, իսկ քաղաքական տգիտությամբ ու ադրբեջանահաճո քայլերով միտումնավոր բերած իր պարտությունը, ոչ մի արդարացում չունի.Զաքարյան 06/15/2022 16:39 | Մեկնաբանություն

Կապիտուլյանտ Նիկոլն այսօր պառլամենտում կրկին հիշել է Սերժ Սարգսյանի խոսքերը, բայց քանի որ ազնիվ չէ, ու չի էլ կարող լինել, փորձել է հերթական անգամ, Արցախի հարցում իր դավադիր ձախողումները կապել նախկին տարիների հետ: Այս թեմային է անդրադարձել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։
«Ողորմելի ու խղճուկ են Նիկոլի արդարացումները, իսկ քաղաքական տգիտությամբ ու ադրբեջանահաճո քայլերով միտումնավոր բերած իր պարտությունը, ոչ մի արդարացում չունի:
5000 զոհերը, 9500 ք/կմ կորցված տարածքը, միլիարդավոր դոլարների կորուստները, բանակն ավիրելու, պետությունը քայքայելու, Հայաստանն աշխարհում թուրքերի կամակատար դարձնելու մեղքն ու քաղաքական պատասխանատվությունը Նիկոլի ու իր խունտայի վրա է: Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ պատրաստ ենք կրել մեր բաժին պատասխանատվությունը մեր տարիների իշխանության համար, բայց ոչ երբեք թրքահաճո ՔՊ-ականների ու դավադիր Նիկոլի կործանարար գործողությունների համար:
Դու եթե Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր Պետրոսյանի կառավարչական ու քաղաքական կարողությունների 1 տոկոսի չափ խելք և հմտություն ունենայիր, այսօր այդ ամբիոնից ոչ թե ամոթալի ու կեղծ արադարացումներից կխոսեիր, այլ քո ձեռքբերումներից, որոնք գոյություն չունեն ոչ մի ոլորտում:
Դո'ւ ես խաբել ու մոլորեցրել հայ ժողովրդին՝ օտարածին կառույցների օգնությամբ, 2018թ. զավթել իշխանությունը և երկիրը հասցրել այս վիճակին: Ոչ ոք քեզ չէր խնդրում գալ և “փրկել” Արցախը “նախկիններից”: Երբ 2018թ. ապրիլին, Սերժ Սարգսյանն ասում էր, որ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները բանակցային հույս չեն ներշնչում, ի նկատի չուներ, որ քեզ նման մեկը պետք է գա և ծնկաչոք անի Հայաստանն ու Արցախը:
Նիկո՛լ, դու երևի մոռացել ես նաև, որ դու էիր Ալիևին ասում, որ կառուցողական ու կիրթ մարդ է: Նաև մոռացել ես, որ քո սիրելի Ալիևը քեզ էր ծաղրում, ասելով՝ “ի՞նչ եղավ Փաշինյան”: Դու չէի՞ր, որ ասում էիր ինչ պետք է այն էլ բանակցում ես՝ առանց պարզաբանելու թե ի՞նչ ես բանակցում: Դու չէի՞ր, որ ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակութունը դրեցիր վատ վիճակի մեջ՝ հանիրավի բերման ենթարկելով նրա գլխավոր քարտուղարին: Դու չէի՞ր հրապարակել մյունխենյան հիմար սկզբունքները, որով վերջնականապես արժեզրկեցիր ԵԱՀԿ ՄԽ դերն ու նշանակությունը, թե դա էլ էր Սերժ Սարգսյանն արել: Իսկ գուցե Սերժ Սարգսյա՞նն է ասել, որ միջազգային հանրությունը ստիպում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, թե՞ էլի դու էիր: Իսկ ով էր Ստեփանակերտում գոչյում, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա վախենում է անգամ Արցախ գնալ:
Երևի ես եմ սևացրել, պախարակել, գող ու ավազակ անվանել այն գեներալներին ու հրամանատարներին, ովքեր գիտեին ինչպես կռվել Ադրբեջանի դեմ ու ինչպես պաշտպանել սեփական երկիրը:
Նիկո՛լ, հավատա, մարդկայնորեն հասկանում եմ քեզ, նաև պառլամենտում այսօրվա քո ելույթի իմաստը: Դու այլ տարբերակ այսօր ուղղակի չունես և ստիպված փորձեր ես անում քո ձախողումները ուրիշների վրա գցել: Դա մարդկային հոգեբանության մի մասն է, հատկապես, որ դու ուժեղ ու պատասխանատու մարդ չես: Թույլ մարդու համար, միշտ էլ մեղավոր են ուրիշները:
Այսօրվա քո ելույթը խոսում էր նաև քո տխրահռչակ իշխանության ցայտնոտի մասին: Ոչ մի խոսք չասեցիր ապագայի մասին, Արցախի մասին, հայ ժողովրդի վաղվա օրվա մասին, որովհետև դու էլ գիտես, հասկացել ես, որ ասելիք ուղղակի չունես: Քեզ մնացել է ընդամենը ժամանակ ձգել, որն աշխատում է ի վնաս Հայաստանի»,-ասված է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:47 Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:45 Վոյաժների սեզոնը սկսվում է. «Հրապարակ»
- 08/12/2022 09:42 «Արդշինբանկ»-ի ոսկերիչը մի քանի հոգու հետ 276 մլրդ է հափշտակել. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:34 Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:32 Այցելել են Արցախ. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/12/2022 16:24 Մինչ ֆեյսբուքներում իրար միս եք ուտում, Նիկոլն արդեն 3–4 քայլ հետոն է մշակում. Վրթանեսյան
- 08/12/2022 16:15 Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը. Ղազարյան
- 08/12/2022 16:12 Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ՝ առաջին հերթին դիվանագետներին պետք է դատել.Ստեփան Դանիելյան
- 08/12/2022 14:49 Ընդդիմադիրներն ամեն կերպ փորձում են խուսափել ՊՆ եռամսյա վարժական հավաքներից.Տարոն Չախոյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը