Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված մարդասիրական խնդիրների համատեքստում առաջնայինը հայ ռազմագերիների եւ Ադրբեջանում պահվող այլ քաղաքացիական անձանց անվերապահ եւ անհապաղ վերադարձն է. Ալեն Սիմոնյան 06/06/2022   17:01  |  Մեկնաբանություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում.

«Հարգելի՛ գործընկերներ, ուրախ եմ ողջունել ձեզ:

Գործընկերնե՛ր, անցյալ տարի Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը: Կցանկանայի ձեզ ընդհանուր գծերով տեղեկացնել 2021-2022 թթ. ընթացքում ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունների իրականացման ընթացքի մասին:

Կազմակերպության նախագահությունը ստանձնելով որպես առաջնահերթություն՝ խնդիր է դրվել արդիականացնել ճգնաժամային արձագանքման, մոնիթորինգի, ճգնաժամային իրավիճակների կանխատեսման եւ կանխարգելման մեխանիզմները: Գոհունակությամբ կցանկանայի նշել, որ այս գերակա ուղղություններով ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Խոսքը ճգնաժամային արձագանքման մեխանիզմների մասին է:

Ինչպես գիտեք, այս տարվա սկզբին հաշվի առնելով Ղազախստանի նախագահ պարոն Տոկաեւի հայտը` Հայաստանը` որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, շտապ խորհրդակցություններ նախաձեռնեց կազմակերպության երկրների ղեկավարների հետ, ինչի արդյունքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու իր որոշման մասին:      Խաղաղապահ գործողության արդյունքները հավաստեցին կազմակերպության պատրաստակամությունը՝ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ ժամանակին միջոցներ ձեռնարկելու հարցում եւ ցուցադրեցին ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային կայունության պահպանման գործում: Մենք միշտ համարել ենք, որ ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման մեխանիզմները պետք է ճիշտ աշխատեն: Մինչ այդ Հայաստանը մի իրավիճակում էր, երբ մենք սպասում էինք, որ մեխանիզմները կաշխատեն, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ:

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքական համակարգման խորացմանը եւ փոխադարձ աջակցությանը միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ համաձայնեցված մոտեցումների մշակման համար, որոնք շոշափում են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերը: Միանգամայն համոզված ենք, որ նման միասնությունը պետք է դրսեւորվի կազմակերպության ցանկացած միութենական պետության նկատմամբ:

Այս տարի զգալի ջանքերն ուղղված են կազմակերպության Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ճգնաժամային իրավիճակներին արձագանքման համակարգի կատարելագործմանը, համապատասխան որոշումների ընդունման մեխանիզմի արդիականացմանը, առաջին հերթին՝ նորմատիվ-իրավական բազայի զարգացման, ինչպես նաեւ ճգնաժամային արձագանքման կենտրոնի շրջանակում փոխգործակցության հաստատմանը:

Հայաստանի Հանրապետության հաջորդ գերակայությունը ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) հետագա զարգացումն է, նպատակադրված խնդիրների կատարման նրանց պատրաստակամության պահպանումը՝ հաշվի առնելով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անմիջական մերձակայքում գտնվող տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության դինամիկայի եւ փոփոխման կանխատեսումը:

Առանձին կցանկանայի ընդգծել կազմակերպության խորհրդարանական չափման դերը, որի գծով մեր առաջնահերթություններն են անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրության մերձեցումն ու ներդաշնակեցումը՝ հաշվի առնելով մարտահրավերներն ու սպառնալիքները, այդ թվում՝ թվային, տնտեսական, ֆինանսական, բնապահպանական ոլորտներում:

Մենք նաեւ ջանքեր ենք գործադրում խորհրդարանական վեհաժողովի ինստիտուցիոնալ շարունակական զարգացման եւ ակտիվացման համար: Այս համատեքստում կարեւոր եւ ժամանակին եմ համարում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի կատարելագործման առաջարկը:

Պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության նախագահությունն անցնում է աշխարհի անվտանգության ճարտարապետության բարդ փոխակերպման ժամանակաշրջանում:

Մենք ականատես ենք, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է, եւ կազմակերպության անդամ պետությունները շարունակում են բախվել նոր մարտահրավերների ու սպառնալիքների: Դաշնակցային պետությունների սահմանների ամբողջ պարագծով շարունակում է աճել կոնֆլիկտային ներուժը: Բարդ եւ ծանր իրավիճակ է Տաջիկստանի եւ Աֆղանստանի սահմանին: Հուսով ենք, որ հակամարտող երկրների միջեւ առկա խնդիրները լուծում կստանան դիվանագիտական ճանապարհով: Լարված է մնում նաեւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ցավոք, Ադրբեջանը շարունակում է բավականին ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի: Հուսով ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, որոնք առանցքային դեր ունեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման գործում, կվերականգնեն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստատուս-քվոն:

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2020 թ. նոյեմբերի 9-ի բոլոր պայմանավորվածությունների եւ պետությունների ղեկավարների հաջորդ եռակողմ հայտարարությունների կատարմանը: 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված մարդասիրական խնդիրների համատեքստում առաջնայինը հայ ռազմագերիների եւ Ադրբեջանում պահվող այլ քաղաքացիական անձանց անվերապահ եւ անհապաղ վերադարձն է, ինչպես նաեւ հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանումը ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում:

Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չէ, դա Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի հարցն է: Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում առանցքային դեր պետք է խաղա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը չխախտել իրենց ռազմատենչ եւ ծավալապաշտական հռետորաբանությամբ Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը:

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության եւ բարեկեցության հաստատմանը եւ բազմիցս արձանագրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը: Համապարփակ խաղաղության հասնելու համար մենք օրակարգը լրացրեցինք մեր առաջարկություններով եւ հանձնեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ որքան էլ արդիական լինեն Հայաստանի կողմից հնչեցված կազմակերպության զարգացման առաջնահերթությունները, արդյունքների կարելի է հասնել միայն հավաքական անվտանգության համակարգի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի, կառուցողական եւ արդյունավետ համագործակցության ու կազմակերպության անդամ պետությունների միջեւ դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացման շնորհիվ:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:20 06/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահին
13:14 06/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀարազատ վայրեր եմ վերադարձել, այստեղ ինձ ամեն ինչ ծանոթ է եւ երբեք չեմ մոռանա Արարատ լեռը. Ղազախստանի Մաժիլիսի նախագահը՝ Ալեն Սիմոնյանի հետ զրույցում
12:01 05/06/2022  |  ԼՐԱՀՈՍ«Բա մենք, որ ասում ենք շեֆիդ` «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը վնասեց բանակցային պրոցեսին, ինչու՞ եք ձեզ գցում պեչենու բաղերը». Հարությունյանը՝ Ալեն Սիմոնյանին
15:27 03/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը
12:19 01/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանը մայիսի 28-ի առթիվ պարգևատրել է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին
20:07 31/05/2022  |  ԼՐԱՀՈՍ«Դրանց քյանդրբազ պրիյոմները մեր երկրի վրա շատ թանկ են նստել»․ Արտակ Զաքարյանն արձագանքել է Ալեն Սիմոնյանին
18:07 31/05/2022  |  ԼՐԱՀՈՍԳործողությունների ծրագիր կա. Ինչ է անելու ընդդիմությունը հայտարարված ջրբաժանից հետո (տեսանյութ)
12:46 31/05/2022  |  ԼՐԱՀՈՍՆման հայտարարություն անելու իրավունք չունեմ. Ալեն Սիմոնյանը հրաժարվեց հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում
12:27 31/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանը ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով մտադիր է դիմել ԱԺ խորհրդին
12:13 31/05/2022  |  ԼՐԱՀՈՍՄնացել են իրենց «պրիյոմի» տակ, թույլ ենք տալու իրենք մինչև վերջ մաշեցնեն իրենց բոլոր հնարավորությունները.Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության ակցիաների մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]