ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այսօր մեր երկրում ավելի վտանգավոր իրավիճակ է, քան, նույնիսկ, 2020 թ. նոյեմբերի 9-ին էր». քաղաքական վերլուծաբան 05/13/2022 22:22 | Քաղաքական

Այսօր մեր երկրում ավելի վտանգավոր իրավիճակ է, քան, նույնիսկ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին էր»,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը։
Ըստ վերջինիս դիտարկման, հունիսյան ընտրությունները հանգեցրին մի տրամաբանության, երբ իրավիճակը «կամ – կամ»-ի մեջ էր.«Իշխանությանը հաջողվեց մանիպուլյացիոն տարբեր հնարքների միջոցով, ընտրությունների տրամաբանությունը դարձնել այդպիսին։ Ընդդիմադիր դաշտից, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի կողմից, սա հաստատվեց՝ այո, դա ընտրություն էր՝ Նիկոլի կամ Ռոբերտ Քոչարյանի միջև։ Անձամբ Ռոբեր Քոչարյանի կողմից այդ օրերին (մինչև այսօր էլ) դաշտ նետվեցին երկու տերմիններ, որոնք սկսեցին լայնորեն շահարկվել։ Խոսքը՝ «Կրելու ենք» և «Մինչև վերջ մաշեցնելու ենք» արտահայտությունների մասին է։ Այս ամենը տարավ նրան, որ ընտրություններն ունենան մեկ բովանդակություն, այն է՝ դա ընտրություն էր «Կամ – կամ»-ի միջև։ Այս ամենն էլ ավելի կուտակեց ագրեսիան, այս անգամ, արդեն՝ ընտրություններից հետո»,- ասում է քաղաքական վերլուծաբանը՝ նշել, որ դեռևս անցյալ տարվա հունիսյան ընտրությունների ժամանակ էր բարձրաձայնում, որ այն չի կարող հանգուցալուծել հասարակության լայն զանգվածների մոտ կուտակված ագրեսիան և այն ճգնաժամը, որ սկսվեց, հատկապես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո։
Դառնալով այսօր տեղի ունեցող իրադարձություններին՝ Արա Պողոսյանը նկատում է, եթե, անգամ, հունիսյան ընտրությունների արդյունքներով հասարակության ինչ – որ զանգված բավարարվեց (խոսքն իշխանություններին ձայն տվողների մասին է), ապա, արդեն այսօր, հենց այդ զանգվածից շատ շատերը դուրս են եկել հրապարակներ, որովհետև հասկացել են՝ պրոբլեմները միայն սոցիալական մակարդակի վրա չեն։ Ի դեմս օրվա իշխանությունների վարած աղետաբեր քաղաքականության, իրենք բախվել են գոյաբանական լուրջ խնդիրների հետ։ Այլ կերպ ասած, կարճ ժամանակ անց, այդ մարդիկ հասկացան, որ իրենց պատկերացմամբ, իրենք ընտրություն են կատարել ոչ թե վատի և վատագույնի, այլ աղետի միջև։ Խոսքը վերարտադրված իշխանությունների մասին է։
Ըստ սեփական ուսումնասիրությունների արդյունքների՝ քաղաքական վերլուծաբանն այն հետեւությանն է եկել, որ այսօր մարդիկ են, ովքեր դեմ են և՛ օրվա իշխանություններին, և՛ հավաքական ընդդիմությանը.«Ես հաճախ չեմ լինում հրապարակներում, բայց երբ այցելում եմ, փորձում եմ զրուցել այնտեղ հավաքված մարդկանց հետ։ Նորից եմ կրկնում՝ հիմա շատ ավելի վտանգավոր և վատթարագույն իրավիճակ է, քան, նույնիսկ, պատերազմից անմիջապես հետո էր։ Հասարակության շատ մեծ զանգվածի մոտ, այլևս, կասկած չկա, որ այս սրանք կործանման տանող իշխանություն են։ Ի դեպ, գնալով այսպես մտածողների թիվն ավելի ու ավելի է մեծանալու, այսպիսով՝ օրվա իշխանությունների կողմնակիցների թիվը, զուգահեռաբար, շեշտակի նվազելու է»։
Հարցին, ուրեմն, ստեղծված իրավիճակում, արդյո՞ք հասարակության ներսում տիրող ճգնաժամն ավելի ու ավելի չի՞ խորանալու, իր բոլոր հնարավոր հետևանքներով, եթե մոտ ապագայում վարչապետ աշխատող անձն ինքնակամ հրաժարական չներկայացնի՝ քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը պատասխանում է՝ ճգնաժամն, արդեն իսկ կար, ընդամենը՝ լատենտ փուլում էր։ Իշխանության նախաձեռնությամբ կազմակերպված ընտրությունների նպատակն էր այդ ճգնաժամը տանելու դեպի փակ ցիկլի. «Խնդիրը, սակայն, նրանում է, որ որևէ կոնֆլիկտ, պարզապես, լռության մատնելու միջոցով չի հանգուցալուծվում։ Կոնֆլիկտաբանության տեսանկյունից բացառված է, որ որևէ կոնֆլիկտ լռեցման միջոցով վերացվի։ Կոնֆլիկտը կարող է գնալ դեպի լատենտ փուլ, այսինքն՝ մի կարճատև ժամանակահատված կարող է լռություն տիրել, գործողություններ կարող են չլինել, բայց, նույնիսկ, այդ կարճաժամկետ ժամանակահատվածում՝ լռության ֆոնին, առկա ատելությունն էլ ավելի է գեներացվում, ինչն էլ տեղի է ունեցել մեր հասարակության ներսում՝ պատերազմից և պարտությունից հետո»,- ասում է քաղաքական վերլուծաբանը։
Հարցին՝ իշխանությունների նկատմամբ առկա գեներացված ատելությունն ինչ հետեւանքներ կարող է ունենալ, եթե, հանկարծ, հրապարակ դուրս եկած հավաքական ընդդիմությանը չհաջողվի իրականացնել համազգային շարժման հիմնական գերնպատակը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, քաղաքական վերլուծաբանը խիստ վատատեսական կանխատեսում և վերլուծություն է ներկայացնում. «Եթե Նիկոլ Փաշինյանն ամենամոտ ապագայում հրաժարական չներկայացնի, ապա իշխանությունների նկատմամբ գեներացված ատելությունը դուրս մղվելու տեսանելի և անտեսանելի դրսևորումներ կունենա։ Երկու դեպքում էլ՝ հետևանքները կարող են ողբերգական և խիստ վտանգավոր լինել։ Վիճակագրությունները ցույց են տվել՝ ցանկացած կոնֆլիկտային կամ հետկոնֆլիկտային հասարակությունների ներսում մեծանում են հանցագործությունների թիվը։ Հետևաբար, եթե անգամ, Փաշինյանի հրաժարականի բացակայությունն անմիջական բախումների և անկարգությունների չհանգեցնի, ապա հասարակության ներքին կյանքում փլուզումներ, անպայման, տեղի են ունենալու։ Ընդ որում, նման դեպքերում, հանցագործությունների թվերի աճին զուգահեռ, մեծանում է նաև դրանց ծանրության աստիճանը։ Կարող են ի հայտ գալ նաև հանցագործությունների այնպիսի դրսևորումներ և տեսակներ, որոնք նախկինում՝ տվյալ երկրի տարածքում չեն գրանցվել։ Հանցագործությունները կարող են զուգորդվել առանձնակի դաժանությամբ, սպանություններով և այլն։ Մյուս կողմից, կարող ենք ականատես լինել ինքնասպանությունների թվի աճին։ Սա ևս կախված է հասարակության ներսում առկա գեներացված կոնֆլիկտի և դրա արդյունքում առաջացած ագրեսիայի կոնկրետ դրսևորումներով։ Ամեն դեպքում, ինչ էլ, որ կատարվի այս շարժման վիժեցման հետևանքով, առաջին տուժողը լինելու է հենց իշխանությունը, որովհետև, որպես կանոն, հասարակությունների ներսում առկա ատելություններն ու ագրեսիան, առաջին հերթին, ուղղված է լինում և դրսևորում է գտնում հենց իշխանությունների դեմ։
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանն, ամեն դեպքերում, մտածելու շատ բան ունի։ Հետևաբար, լավ կլինի, եթե նա ամենամոտ ապագայում հանդես գա սեփական հրաժարականի նախաձեռնությամբ և դա անի արագ ու ինքնակամ»։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/28/2022 09:33 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17․ Ժողովուրդ
- 05/28/2022 08:29 Իշխանությունների PR-ն ապահովող Հանրայինի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:24 Նախնական կալանքը դարձել է պատժամիջոց․«Հրապարակ»
- 05/28/2022 08:21 Դեսպանները մրցում են միմյանց հետ․ «Հրապարակ»
- 05/28/2022 08:15 Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. որն է պատճառը․«Հրապարակ»
- 05/28/2022 08:11 Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:06 Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
Մեկնաբանություն
- 05/28/2022 16:47 Նիկոլ մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա․ այդ մասին գիտեն նաև նրա «կոֆե դնող» անդաստիարակ չախոյանները․ Բաբայան
- 05/28/2022 16:34 Արթուր Վանեցյանը երկու օրից կլինի Երեւանում եւ կշարունակի պայքարը. Սոս Հակոբյան
- 05/27/2022 17:54 «Բայց ժամանակը շատ քիչ է...». Կարեն Վրթանեսյան
- 05/27/2022 16:08 «Հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև.պատգամավոր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/28/2022 15:49 Փրկարարները հայտնաբերել են սահնօձ
- 05/28/2022 14:59 Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքում փլուզվել է միջսենյակային պատը.կան տուժածներ
- 05/27/2022 18:48 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից 10 մ սահել և ընկել է ձորը
- 05/26/2022 19:49 Հրդեհ՝ Բաբաջանյան փողոցում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը