ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետին սպասարկող թիվ մեկը բորտն անհետացել է. Վարչապետի աշխատակազմը հրաժարվում է պատասխանել, թե որտեղ է թիվ մեկ բորտը ու որքան գումար է ծախսվում Փաշինյանի ուղեւորությունների համար 05/12/2022 15:04 | ԼՐԱՀՈՍ

Արդեն շուրջ երկու ամիս է, ինչ անհետացել է Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական օդանավը՝ թիվ մեկ բորտը, իսկ կառավարությունն ու Քաղավիացիան ուղղակի հրաժարվում են տեղեկություն տրամադրել։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը, արհամարհելով ՀՀ Սահմանադրությունն ու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներն ուղղակի անպատասխան է թողել գրավոր հարցումը։
Օդանավի այլ վայր տեղափոխվելու մասին տեղեկություն «Փաստինֆո»-ն ստացել էր դեռեւս մարտին։ Նկատի ունենալով, որ «701» գրանցման համարով Էյրբաս Ա-319 VIP օդանավը 2018-ի մարտի 29-ի կառավարության որոշմամբ փոխանցվել է Քաղաքացիական ավիացիայի ծառայության հաշվեկշռին՝ «Փաստինֆո»-ն դեռեւս մարտի 21-ին փորձել էր ավիացիայից պարզել ինքնաթիռի գտնվելու վայրը, սակայն տեղեկատվությունը ճշտելու խոստումներից բացի այլ մեկնաբանություն այդպես էլ չտրվեց։
Ապրիլ-մայիս ամիսներին Նիկոլ Փաշինյանը երկու պաշտոնական ուղեւորություն է ունեցել՝ Ռուսաստան, ապա նաեւ Նիդերլանդներ, որոնց ժամանակ օգտվել է «Armenia» ավիաընկերությանը պատկանող օդանավից։
Փաշինյանի՝ ապրիլի 19-ի Մոսկվա կատարած այցից հետո, քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի` մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր, թե կառավարական օդանավը գտնվում է տեխնիկական զննման մեջ։
«Փաստինֆո»-ն ապրիլի 21-ին գրավոր հարցում ուղարկեց վարչապետի աշխատակազմ՝ պարզելու՝ ինչո՞ւ չի օգտագործվել կառավարական թիվ 1 բորտը, արդյո՞ք այն ունի անսարքություններ, թե ոչ, վերջին անգամ ե՞րբ է տեխզննման ենթարկվել թիվ 1 բորտը, որքա՞ն գումար է ծախսվել, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել վարձակալական հիմունքով և որքա՞ն է արժեցել այն: Սակայն Փաշինյանի աշխատակազմն այդպես էլ որեւէ պատասխան չի տրամադրել՝ կոպտորեն ոտնահարելով գործող օրենսդրության պահանջները։ Իսկ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը չի պատասխանում նաեւ հեռախոսազանգերին։
Ինչպես արդեն նշել ենք՝ մայիսի 10-ին Հոլանդիա կատարած այցին ժամանակ եւս Փաշինյանը չի օգտվել թիվ 1 բորտի ծառայություններից, այլ կրկին մեկնել է «Armenia» ավիաընկերությանը պատկանող օդանավով: Ու կրկին Փաշինյանի աշխատակազմից որեւէ մեկնաբանություն ստանալ չի հաջողվում. Այն շարունակում է անպատասխան թողնել հեռախոսազանգերը. կարծես նման պետական կառույց գոյություն չունի. Ճամպրուկները հավաքել ու տուն են գնացել։
Պաշտոնյաները ճամպրուկներն, իհարկե, հավաքել կարող են,բայց առանց պետական գույքի։ Ուստի «Փաստինֆո»-ն դիմեց քաղավիացիային՝ խնդրելով թույլատրել նկարահանել թիվ 1 բորտը, սակայն պարզվեց դա պետք է թույլ տա ՊՊԾ-ն։ Թե Քաղավիացիայի հաշվեկշռին գտնվող ինքնաթիռը հեռվից նկարելու համար ինչու է պետք ՊՊԾ-ի թույլտվությունն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտրվեց։
Ակներեւ է մի բան. պետական որեւէ ինստիտուտ չի գործում, որեւէ օրենք չի պահպանվում։ Երկրում տիրում է բացարձակ անիշխանություն։
Հ.Գ. Նյութը թողարկվելուց որոշ ժամանակ անց՝ կառավարությունից ստացանք պատասխանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/28/2022 09:33 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17․ Ժողովուրդ
- 05/28/2022 08:29 Իշխանությունների PR-ն ապահովող Հանրայինի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:24 Նախնական կալանքը դարձել է պատժամիջոց․«Հրապարակ»
- 05/28/2022 08:21 Դեսպանները մրցում են միմյանց հետ․ «Հրապարակ»
- 05/28/2022 08:15 Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. որն է պատճառը․«Հրապարակ»
- 05/28/2022 08:11 Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:06 Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
Մեկնաբանություն
- 05/28/2022 16:47 Նիկոլ մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա․ այդ մասին գիտեն նաև նրա «կոֆե դնող» անդաստիարակ չախոյանները․ Բաբայան
- 05/28/2022 16:34 Արթուր Վանեցյանը երկու օրից կլինի Երեւանում եւ կշարունակի պայքարը. Սոս Հակոբյան
- 05/27/2022 17:54 «Բայց ժամանակը շատ քիչ է...». Կարեն Վրթանեսյան
- 05/27/2022 16:08 «Հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև.պատգամավոր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/28/2022 15:49 Փրկարարները հայտնաբերել են սահնօձ
- 05/28/2022 14:59 Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքում փլուզվել է միջսենյակային պատը.կան տուժածներ
- 05/27/2022 18:48 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից 10 մ սահել և ընկել է ձորը
- 05/26/2022 19:49 Հրդեհ՝ Բաբաջանյան փողոցում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը