ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան 05/13/2022 16:51 | Հարցազրույց

Լեո-Պարոնյան ավտոճանապարհին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ավտոմեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու քրեական գործով արդեն իսկ հաստատված է, որ վրաերթը տեղի է ունեցել վարորդի մեղքով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիրքորոշում է հայտնել տուժող Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ իր համար հատկապես զարմանալի է, որ վիճարկվում է հղի, դժվարությամբ տեղաշարժվող կնոջ հուսահատ տեղաշարժը՝ վրաերթից փրկվելու նպատակով, ինչը, ցավոք, նրան չի հաջողվել։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ին՝ Լեո-Պարոնյան փողոցների հատվածում: Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը, ու հեռացնել դեպքի վայրից: ՔԿ-ն, սակայն, ի սկզբանե ՃՈ մայորին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ: Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել, որը մերժվել է։ Այդուհանդերձ Արամ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Նավասարդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է։ Քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ «Փաստինֆո»-ն մի քանի հարց է ուղղել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանին։
-Պարոն Ասլանյան, նախ կցանկանայի լսել Ձեր մեկնաբանությունը՝ կապված կալանավորման միջնորդությունը մերժելու որոշման հետ։
-Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը մերժելու դատարանի որոշումը դատավարության այս փուլում տուժող կողմին հասանելի դատավարական փաստաթուղթ չէ, ուստի բովանդակությանը ծանոթ չենք։ Սակայն տեսանելի է, որ դատարանի դիրքորոշման վրա կարող էր էական ազդեցություն ունենալ մեղադրյալի՝ դեպքից հետո շուրջ 16 օր ազատության մեջ մնալու հանգամանքը։
-Ինչպես եք մեկնաբանում վարույթն իրականացնող մարմնի գործողությունները, փաստացի մեղադրանքը լրացվել և կալանավորման միջնորդությունը ներկայացվել է դատախազության ցուցումով։ Նշված քրեական գործով պատշաճ քննություն կարո՞ղ է իրականացվել՝ նկատի ունենալով նաև քաղաքական երանգները։
-Վարույթն իրականացնող մարմնի սկզբնական գործողություններից, իհարկե, դժգոհ ենք, տուժող կողմը գտնում է, որ հսկող դատախազի նմանբովանդակ ցուցումը քրեական գործով օբյեկտիվ նախաքննություն ապահովելու նպատակ է ունեցել։ Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության ակնկալիք իհարկե ունենք՝ անկախ գործի քաղաքական երանգներից, որը գործին փորձում է հաղորդել նաև պաշտպանության կողմը։ Գտնում ենք, որ քրեական գործի պատշաճ նախաքննության համար կարևոր նշանակություն ունի տուժող կողմի հետևողականությունը, ինչում որևէ մեկը թող կասկած չունենա, ինչպես նաև հսկող դատախազի դրսևորած դատավարական օբյեկտիվ վարքագիծը։ Ընդ որում, կարծում ենք, որ մեղադրյալի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի հիշատակված դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև այդ իրավական «վեճը»։
-Պաշտպանության կողմը պնդում է, թե մեղադրյալը դեպքի վայրից չի հեռացել, գործել են ճանապարհային երթևեկության պահանջների սահմաններում, մինչդեռ ականատես վկաները փաստում են հակառակը։ Ընդ որում, քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր նաև դեպքի վայրը լքելու հատկանիշներով։ Արդյո՞ք փորձ չի արվում գործը ծածկադմբոց անելու, կոծկելու։
-Պաշտպանության կողմը, բնականաբար, անում է իր համար նախընտրելի դատողություններ, պետք է ըմբռնմամբ մոտենալ պաշտպանի պարտականություններին։ Սակայն տուժող կողմը գտնում է, որ ի սկզբանե վարորդի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը և դրանով նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածին հակասող գործողությունները կատարելը ակնհայտ է եղել նույնիսկ համացանցում շրջանառվող նյութերից։ Ուստի նրան դեպքի վայրը լքելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածով նախաքննության սկզբում նրան մեղադրանք չառաջադրելը տուժող կողմը անընդունելի է համարել, և գտնում ենք, որ միայն դատախազության միջամտության արդյունքում՝ տևական հապաղմամբ նման դատավարական որոշում կայացնելը էական ազդեցություն է ունեցել կալանավորման միջնորդությունը մերժելու դատարանի դիրքորոշման վրա։ Նման դատավարական թերությունները առայժմ չենք կարող վերագրել գործը ծածկադմբոց անելուն, կոծկելուն, քանի որ դատախազությունն այնուամենայնիվ միջամտել է՝ ներգործության միջոցներ կիրառելով։ Իհարկե, վերջնական հետևություններ կարող ենք անել միայն քրեական գործի ավարտական փուլում։
-Պարոն Ասլանյան, պաշտպանության կողմը գտնում է, թե վրաերթը տեղի է ունեցել տուժողի մեղքով, նշվում է, որ, եթե հետքայլ չարվեր՝ վրաերթը տեղի չէր ունենա։
- Քրեական գործով արդեն իսկ հաստատված է, որ վրաերթը տեղի է ունեցել վարորդի մեղքով։ Ինձ համար հատկապես զարմանալի է, որ վիճարկվում է հղի, դժվարությամբ տեղաշարժվող կնոջ հուսահատ տեղաշարժը՝ վրաերթից փրկվելու նպատակով, ինչը, ցավոք, նրան չի հաջողվել։ Հետիոտնի հետքայլը վարորդի համար վտանգի առաջացման համատեքստում որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ Սոնա Մնացականյանը ճանապարհը հատել է իր համար թույլատրելի հետիոտնային անցումով, այլ ոչ թե արգելված վայրով։ Իսկ վրաերթի ենթարկած ավտոմեքենայի արագությունը, կարմիր լուսացույցի առկայության պայմաններում խաչմերուկ մտնելը, հետիոտնային անցման վրա գտնվող հետիոտնին չզիջելը վրաերթին նպաստող առաջնային հանգամանքներն են։ Նշեմ նաև, որ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման կարգը սահմանող կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ ուղեկցման ընթացքում խաչմերուկը կարգավորող ոստիկանը պետք է գործի բացառապես լուսացույցի կանաչ լույսի պայմաններում, մինչդեռ քննարկվող վրաերթի դեպքում պարզ երևում է, որ խաչմերուկի լուսացույցը կարմիր ազդանշան ունի։ Բացի այդ, տեսագրություններից ակնհայտ է, որ խաչմերուկը կարգավորող ոստիկանը կառավարության որոշմամբ հաստատված ՃԵԿ կանոններով՝ 16-րդ կետով նախատեսված՝ ՃՈ ավտոմեքենային անարգել անցնելու որևէ նշան ցույց չի տալիս, նաև կանգնած է այնպիսի դիրքում՝ դեմքով դեպի Լեոյի փողոցի կողմը, երբ նույնիսկ 16-րդ կետով նախատեսված այդ նշանի առկայության դեպքում՝ իրենցից աջ և ձախ հետիոտները իրավունք ունեն անցնել (նույն կետի պահանջն է), իսկ Սոնա Մնացականյանը անցել է ձախում առկա հետիոտնային անցումով։
Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/30/2023 08:44 Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան․«Հրապարակ»
- 05/30/2023 08:41 Փնտրվում է ընդդիմություն. «Հրապարակ»
- 05/30/2023 08:22 Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ.«Հրապարակ»
- 05/30/2023 08:11 ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է․ «Հրապարակ»
- 05/30/2023 08:04 Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից. «Ժողովուրդ»
- 05/30/2023 08:00 Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
- 05/30/2023 07:56 Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 05/30/2023 19:00 Եթե նա Արցախն ադրբեջանական է համարում,Շառլ Միշելն էլ Արցախը՝ԼՂԻՄ է համարելու. Շարմազանով
- 05/30/2023 18:46 Ցավոք, ադրբեջանական դիրքերից տեսանելի են ոչ միայն արցախյան, այլև արդեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը. Դանիելյան
- 05/30/2023 15:23 Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհը 2 տարի անընդմեջ «հիմնանորոգում» են ու ամեն անգամ անելուց հետո խայտառակ վիճակ է.Աբրահամյան
- 05/30/2023 14:35 Հետաքրքիր է՝ Բերձորում հուշարձանի ոչնչացմանը արձագանք կլինի՞. Ալեն Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/30/2023 23:55 Հրդեհ՝ Նոր Արեշի բնակարանններից մեկում․ Տարհանվել է 4 քաղաքացի
- 05/30/2023 23:39 Ավտովթար՝ Երասխ-Երևան ճանապարհին. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 05/30/2023 21:45 Դիլիջանում 30-ամյա վարորդը Lada-ով բախվել է ավտոմեքենա տեղափոխող ավտոքարշակին. կա վիրավոր. Shamshyan.com
- 05/30/2023 20:45 Արարատի մարզում 26-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր. Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/30/2023 18:31 Հայտնի Mars շոկոլադե սալիկները փոփոխել են երկիր մոլորակը փրկելու համար
- 05/30/2023 16:12 Շվեդիան սեքսը գրանցեց որպես սպորտաձև. այդ երկրում սեքսի առաջին առաջնությունը կանցկացվի
- 05/29/2023 23:47 Անասնաբույժները նշել են շների համար ամենավտանգավոր վեց մթերքները
- 05/23/2023 14:35 Խոստացա իրենց հյուր գնալ. Ալեն Սիմոնյանը Շիրակի երկու դպրոցների աշակերտների հետ սելֆի է հրապարակել
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)