ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայորի փաստաբանը տուժած հղի կնոջն է մեղադրում վրաերթի համար 05/13/2022 14:30 | ԼՐԱՀՈՍ

Լեո-Պարոնյան ավտոճանապարհին հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի գործով մեղադրյալ ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանը չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, մերժել է Նավասարդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռուբեն Բալոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ին՝ Լեո-Պարոնյան փողոցների հատվածում: Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը, ապա, ըստ, ականատես վկաների՝ չի կանգնեցրել մեքենան՝ հեռանալով դեպքի վայրից: ՔԿ-ն, սակայն, ի սկզբանե ՃՈ մայորին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ: Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել, որը մերժվել է։ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան, որը մերժվել է՝ կալանավորման հիմքերի բացակայության հիմքով։
Փաստաբան Ռուբեն Բալոյանը նշեց, որ դեռևս դատարանի որոշումը չի ստացել, հետևաբար, չի կարող մեկնաբանել դատարանի որոշումը։ Կալանավորման միջնորդության մեջ քննիչը մատնանշել է գործի քննությանը խոչընդոտելու և գործի վարույթից թաքնվելու հավանականությունը, ինչը, փաստաբանն անլուրջ է համարում։
«Լուրջ անձնավորություն է, հրամանատար է, ի՞նչ քննությունից թաքնվել։ Դուք դրան լու՞րջ եք վերաբերում։ Դա բացառված բան է, երեք երեխա ունի, ընտանիք, մշտական բնակության վայր, աշխատանք։ Իրենց այդպես է պետք, այդպես է մատուցվում հանրությանը։ Ի՞նչ թաքնվել, չկա նման բան։ Ոչ էլ դեպքի վայրից է դիմել փախուստի, չհիմնավորված ենթադրություններ են։ Ինչ-որ հեռահար նկատառումներով փորձ է արվում երիտասարդ աղջկա մահվան ողբերգական դեպքը քաղաքական նպատակներով օգտագործելու»,- նշեց Բալոյանը։
Թեև Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է նաև դեպքի վայրը լքելու հատկանիշներով, պաշտպանության կողմը շարունակում է պնդել՝ Նավասարդյանը դեպքի վայրը չի լքել։
«Խոսքը հանցակազմի մասին է, կա՞ հանցակազմ տվյալ անձի գործողություններում, թե՝ ոչ, պետք է նպատակ լինի։ Ի՞նչ նպատակ է հետապնդում դրանով, իր անձը բոլորին հայտնի է, ցանկության դեպքում էլ՝ չի կարող թաքցնել իր անձը, ինչու ինքը դա չի՞ հասկանում։ Այսինքն, որ վրաերթից հետո մի փոքր վերև է բարձրացել, կանգնել է, զանգել է շտապօգնություն, նշանակում է, որ փախչե՞լ է, բա ավտոշարասյուն էր գալիս հետևից, ճանապարհ չտա՞ր։ Եկել է, տեսուչին քաշքշել են դեպքի վայրում։ Տեսանյութեր կան, վկաներ կան։ Ի՞նչ աներ, համազգեստո՞վ գար դեպքի վայր։ Ճիշտ կլինե՞ր դա։ Իր գործողությունները համարում եմ ճիշտ և օրինական»,- նշեց Բալոյանը՝ պնդելով, որ Նավասարդյանը դեպքի վայրը չի լքել. «Ինչ վերաբերում է վրաերթին, ես Ձեզ ասել եմ, շարունակում եմ պնդել, որ, եթե այդ աղջիկը հետ չվերադառնար, վրաերթը տեղի չէր ունենա, քանի որ վրաերթը տեղի է ունեցել ավտոմեքենայի կողային հատվածով։ Եթե կես քայլ էլ հետ չգար... բայց ինքը շատ արագ երեք քայլ է կատարում, ինչն էլ հանդիսանում է վրաերթի պատճառ»։
Պաշտպանության կողմը վրաերթը պայմանավորում է տուժողի գործողություններով։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18.05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28 տարեկան երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Չի հաջողվել փրկել նաեւ պտղի կյանքը։ Ականատես վկան լրագրողներին հայտնել էր, որ վրաերթից հետո շարասյունը հեռացել է, չի կանգնել՝ տուժածին օգնություն ցույց տալու համար։ Ավելի ուշ նաեւ ՔԿ-ն էր պաշտոնապես հաստատել, որ վրաերթից հետո նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը դեպքի վայր է վերադարձել ժամը 20:05-ին՝ այսինքն՝ դեպքից մոտ երկու ժամ հետո, երբ այդ մասին արդեն հայտնի էր դարձել մամուլին, ու մասնակցել կատարվող քննչական գործողություններին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում ձերբակալվել է վաշտի հրամանատարը։ Վարույթն իրականացնող մարմինը, սակայն, Արամ Նավասարդյանին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ու ստորագրությամբ ազատ արձակել։ Այսինքն՝ դեպքի վայրը լքելու դրվագով մեղադրանք չէր առաջադրվել, սակայն հետագայում դատախազի ցուցումով Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է նաեւ հենց դեպքի վայրը լքելու համար ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, ինչը մերժվել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/28/2022 09:33 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17․ Ժողովուրդ
- 05/28/2022 08:29 Իշխանությունների PR-ն ապահովող Հանրայինի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:24 Նախնական կալանքը դարձել է պատժամիջոց․«Հրապարակ»
- 05/28/2022 08:21 Դեսպանները մրցում են միմյանց հետ․ «Հրապարակ»
- 05/28/2022 08:15 Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. որն է պատճառը․«Հրապարակ»
- 05/28/2022 08:11 Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:06 Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
Մեկնաբանություն
- 05/28/2022 16:47 Նիկոլ մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա․ այդ մասին գիտեն նաև նրա «կոֆե դնող» անդաստիարակ չախոյանները․ Բաբայան
- 05/28/2022 16:34 Արթուր Վանեցյանը երկու օրից կլինի Երեւանում եւ կշարունակի պայքարը. Սոս Հակոբյան
- 05/27/2022 17:54 «Բայց ժամանակը շատ քիչ է...». Կարեն Վրթանեսյան
- 05/27/2022 16:08 «Հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև.պատգամավոր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/28/2022 15:49 Փրկարարները հայտնաբերել են սահնօձ
- 05/28/2022 14:59 Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքում փլուզվել է միջսենյակային պատը.կան տուժածներ
- 05/27/2022 18:48 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից 10 մ սահել և ընկել է ձորը
- 05/26/2022 19:49 Հրդեհ՝ Բաբաջանյան փողոցում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը