ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական դավաճանության մեջ մեղադրվում է 42 անձ, նրանցից 24-ը կալանավորված են. ԱԱԾ 04/25/2022 12:42 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ նախկին և ներկա մի խումբ զինծառայողներ, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից, այդ կապակցությամբ երրորդ երկրում նախապես որոշված վայրում ներկայացնելով իրենց գրավոր համաձայնությունը և ստանալով համապատասխան ծածկանուն, մինչև 44-օրյա պատերազմի սկսվելը, բջջային կապին համակցված ինտերնետային հավելվածների կամ սոցիալական կայքերում գրանցված իրենց անհատական էջերի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքով հավաքել և վերջիններին են հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ:Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության մամուլի ծառայությունից։
Ընդ որում, զինծառայողներից ոմանք հստակ տեղեկություններ են ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը սկսվելու կոնկրետ օրվա մասին և այդ ընթացքում ակտիվ կապի մեջ գտնվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ վերջինների առաջադրանքով հավաքել և նրանց են հանձնել՝ տարբեր զորամիավորումների, զինապահեստների, զինատեսակների, հրամանատարական կետի, շտաբի գտնվելու վայրերի, տարբեր մարտական դիրքերի կոորդինատների, սպառազինության, կոնկրետ զինտեխնիկայի տեղակայման և դասավորվածության, զորամասերի կազմում ընդգրկված ստորաբաժանումների սպառազինության, դրանց տեղեկայման վայրերի, անվանումների, զորամասի համարի, նախկին անվանման, զորամասերի միացման, զորամասերի մարտական խնդիրների իրականացման տեսակների վերաբերյալ պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, այդ թվում՝ դրանց տեղանքը պատկերող լուսանկարներ՝ դավաճանական գործողությունների դիմաց ինչպես անձամբ, այնպես էլ տարբեր անձանց անուններով առձեռն ու բանկային փոխանցումների միջոցով որպես վարձատրություն՝ պարբերաբար ստանալով տարբեր չափերի գումարներ:
Հիշյալ քաղաքացիների կողմից վարձատրության դիմաց պետական դավաճանություն կատարելու հետևանքով հակառակորդին ընձեռվել է իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, որպիսի պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի վերսկսման հենց առաջին օրվանից հակառակորդը հրթիռահրետանային և ԱԹՍ միջոցներով դիպուկ հարվածներ է հասցրել շտաբին, N միավորումների և N զորամասերի կառավարման համակարգին, N միավորումների և N զորամասերի մշտական տեղակայման վայրերին, հրթիռահրետանային սպառազինության պահեստներին, ՀՕՊ առանձին համակարգին և այլ ռազմական ու տնտեսական օբյեկտներին, որը հանգեցրել է մարդկային և սպառազինության մեծ քանակությամբ կորուստների:
Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել ընդհանուր թվով 42 անձանց նկատմամբ, որոնցից 24-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2022 թվականի ապրիլի 15-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ընդհանուր 8 անձանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթում և նրանց վերաբերյալ քրեական գործի մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ լրտեսական ցանցում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության գործունեությունը զինված ուժերում չեզոքացնելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն