Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   14:49 Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերի դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքները անհիմն են. Պեսկով 05/02/2024   14:45 Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ 05/02/2024   14:37 Ընդդիմության համար շահեկան չէ ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում. Արմեն Բաղդասարյան 05/02/2024   14:27 Ինձ համար շատ ցավագին է, որ թիրախավորված է ՀԱԵ-ին, այն էլ՝ ՀՀ-ում և հայերի կողմից, այդ երիտասարդն այդպես էլ չհասկացավ՝ ինչն էր իմ բողոքի պատճառը․ Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին 05/02/2024   14:07 Օտարերկրյա դիվանագետներից փորձելու ենք պարզել, թե արդյոք ֆինանսավորվող բարեփոխումների նպատակը ոստիկանապետության հաստատումն է Հայաստանում. Մինասյան 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան 05/02/2024   13:48 Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան 05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին 05/02/2024   12:59 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 05/02/2024   12:55 Քաղաքացիները կառավարության շենքի մոտ պահանջում են Փաշինյանի հեռացումը 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/02/2024   12:47 Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյան 05/02/2024   12:43 Կամ մեզ կուղեկցեն գյուղ, կամ թող բերման ենթարկեն. Բագրատ Սրբազան 05/02/2024   12:39 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 05/02/2024   12:35 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր երկրում ուսուցիչներ կան՝ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 05/02/2024   12:29 Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են 05/02/2024   12:22 Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար 05/02/2024   12:16 ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել 05/02/2024   12:13 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին 05/02/2024   12:06 Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի 05/02/2024   11:50 Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   11:46 Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա 05/02/2024   11:42 Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին 05/02/2024   11:36 Կիրանցը որ 2 մասի են բաժանում, լեգիտի՞մ է դառնում. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   11:33 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի՝ իրազեկման երթ կանի 05/02/2024   11:30 Ոստիկանները փակել են Կիրանց մտնող ճանապարհը 05/02/2024   11:26 Կիրանցում բերման ենթարկվածները ծեծի չեն ենթարկվել. հորդորում ենք չհրապարակել չստուգված տեղեկություններ. ՆԳՆ 05/02/2024   11:17 ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին 05/02/2024   11:11 Տավուշում ոստիկանները ուժ են կիրառել. ինչ է քննարկվում Կառավարության նիստում այսօր. ուղիղ 05/02/2024   11:07 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվեցին․նա կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր 05/02/2024   11:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները 05/02/2024   11:02 ՀՀ կառավարությունը և նրա ղեկավարն անցել են ահաբեկման և տեռորի. Բագրատ սրբազան 05/02/2024   10:55 Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին. լարված վիճակ. ուղիղ 05/02/2024   10:52 Մեզ համար հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա․ կիրանցեցի երիտասարդ 05/02/2024   10:43 Տավուշում իրավիճակը լարված է. ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր. ուղիղ 05/02/2024   10:36 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 05/02/2024   10:34 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին 05/02/2024   10:24 Բագրատ Սրբազանը, պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը ոստիկանական բաժանմունքի մոտ են 05/02/2024   10:21 Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին 05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ» 05/02/2024   08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» 05/02/2024   08:13 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են»
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»

Լրտեսների գործը փլվում է. սիրային նամակներն իրեղեն ապացույց են համարել. «Հրապարակ» 04/22/2022   10:04  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարին ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտն աղմկեց օտարերկրյա լրտեսական ցանցի բացահայտման մասին։ Հայրենիքի դավաճանության այս գործով անցնում է 19 զինվորական։ Նրանք իբր սոցցանցերով ինչ-որ ֆեյք կանանց հետ են ծանոթացել եւ գումարի դիմաց նրանց փոխանցել են տվյալներ՝ հայկական զորամասերի տեղակայման, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, անձնակազմի եւ այլնի վերաբերյալ:

Մի քանի հոգի էլ՝ հնամաշ կոշիկներ հագած, հեռուստատեսությամբ ուրախ ձայնով պատմեցին, որ դոլարներ են ստացել տվյալներ փոխանցելու դիմաց։ ԱԱԾ-ն չի հայտնում, թե որ ժամանակահատվածում են իրականացվել լրտեսական գործողությունները, ինչ վնաս է հասցվել պետությանը, անգամ փաստաբանների անուններն են գաղտնի պահվում։ Տեղեկատվական վակուումի պայմաններում սկսեցին լուրեր տարածվել, թե այս գործը կարվել է հենց հակահետախուզությունում, իսկ այժմ մեզ հայտնի է դարձել, որ գործի կարերը պայթում են, եւ ԱԱԾ քննիչները ոչ մի կերպ չեն կարողանում գլուխ բերել ու քննությունը հասցնել տրամաբանական ավարտին։

«Եթե իմ որդին մեղավոր է, բերեք` դրեք դեմս, ես ինքս նրան փրթիկ-փրթիկ անեմ»,- ասել է Վեդիում բնակվող կադրային սպա, կապիտան Տարոն Ամիրխանյանի մայրը՝ Ալվարդ Մանուկյանը, իրեն հարցաքննող ԱԱԾ-ականներին։ Նա իր փաստաբանի օգնությամբ միջնորդություն է ներկայացրել՝ պարզելու, թե որտեղից են եկել ֆեյք-աղջկա նամակները որդուն, միջնորդել է վեր հանել Տարոն Ամիրխանյանի եւ այդ աղջկա խոսակցությունը, հեռախոսազրույցները։ Ոչ մի միջնորդություն ԱԱԾ քննիչները չեն բավարարել։ «Ուրեմն, էդ նամակ ուղարկողը հենց քո կողքը նստած է, ոչ մի ադրբեջանցի էլ չի,- եզրակացրել է Ալվարդ Մանուկյանը։- Ո՛չ բանկային հաշիվ կա կամ այլ փաստաթուղթ, որ որդուս փող են փոխանցել, ո՛չ էդ աղջկա հետ պերեպիսկեն են ցույց տալիս, ո՛չ գոնե ասում են, թե որտեղից է էդ աղջիկը նամակներ գրել տղայիս»։

Որքան էլ զարմանալի է, քիչ էր մնացել՝ նա գնար էդ աղջկա ձեռքն ուզելու իր տղայի համար։ Կինը պատմում է, որ իր հերոս, պատերազմի մասնակից, կադրային զինվորական որդին մի թերություն ունի՝ կնամոլ է։ Նախկին կնոջ հետ էլ հարաբերությունները վատ են եղել, ու Տարոնի սոցցանցերի էջերում բազմաթիվ կանայք են «բնակվել»։

Պատերազմը սկսվելուց հետո նրա էջին «մի սիրուն աղջիկ» նամակ է գրել, ներկայացել է որպես Վրաստանի բնակիչ։ Խոսել է նրա որդու հետ 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021 թվականի հունվար, մի երկու անգամ՝ վայբերով։ Խոսել է ռուսական համարներով, մաքուր հայերենով ու առանց ակցենտի։ «Տղաս կնոջ հետ հաշտ չէր, որոշեց, որ սրա հետ ամուսնանալու է։ Ոսկի մատանի առանք, պատրաստվեցինք, որ գնանք Վրաստան՝ էդ աղջկան ուզելու։ Բայց էդ աղջիկն ինձ դուր չէր գալիս։ Մի օր նարգիլե ծխելով նկար ուղարկեց, հասկացանք, որ էն աղջիկը չի, որ տուն բերենք։ Տղաս դրան հանեց գլխից։ Մի օր էլ դա կապ հաստատեց Տարոնի նախկին կնոջ հետ, բայց նրա որեւէ տվյալ կամ հեռախոսահամար, կամ անուն տղաս չէր ասել։ Ադրբեջանցին ի՞նչ իմացավ, թե նա նրա կնիկն է, որ նրան զանգեց»,- հարցնում է Ալվարդ Մանուկյանը։

Նա վստահ է, որ այդ աղջկան տվյալները փոխանցել են հենց մեր ԱԱԾ-ականները։ Պատմում է նաեւ, որ Տարոնին մի օր իր մոտ է կանչել Արարատի ԱԱԾ պետը, հարցրել է «դրսերի հետ» նամակների մասին, եւ Տարոն Ամիրխանյանը ցույց է տվել այդ նամակները ԱԱԾ-ականին։ «Թեման փակվել է։ Պատերազմի մասին խոսք անգամ չի եղել էդ նամակներում, ո՛չ քարտեզ, ո՛չ բան։ Մի երկու նկար է եղել տղայիս, մեկը՝ բենզակալոնկի առաջ նկարված, մեկն էլ՝ իր կաբինետում, էլ ոչինչ։ Եթե տղաս կարեւոր տվյալներ փոխանցած լիներ, հիմա վաղուց փակել էին գործը, ուղարկել էին դատարան»,- ասում է մայրը։

Նա արցունքով պատմում է, որ ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել այն բանից հետո, երբ որդուն պիտակավորեցին որպես հայրենիքի դավաճան։ Բարեկամներն իրենցից երես են թեքել, իսկ թոռնիկը՝ Տարոնի երեխան, արդեն մի քանի ամիս է, հոգեբանորեն ընկճված վիճակում է, հորն է ուզում։ Տարոն Ամիրխանյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, Ջեբրայիլում մարտերի ժամանակ նա 30 հոգանոց խումբ է հանել շրջափակումից, ինքը վիրավորվել է, բուժվել է հոսպիտալում, ապա կրկին մեկնել է ռազմաճակատ։ «Եթե դավաճան լինեի, ինչո՞ւ պետք է մարդկանց հանեի շրջափակումից»,- հարցրել է նա դատավորին` իր կալանքը երկարաձգելու որոշումը քննարկելու ժամանակ։

Դատարանում ԱԱԾ քննիչները որեւէ ապացույց չեն ներկայացրել, ընդամենը պահանջել են դատարանից՝ երկարացնել կալանքը, որ Տարոն Ամիրխանյանը հանկարծ փախուստի չդիմի։ Տարոն Ամիրխանյանը փայլուն ծառայության համար բազմիցս խրախուսվել է վերադաս հրամանատարության կողմից, պատվոգրեր ունի, շնորհակալագրեր, դրական բնութագրեր, բայց այս փաստաթղթերը, որոնք բնութագրում են կապիտան Ամիրխանյանի անձն ու հայրենասիրական որակները, քրեական գործին չեն կցվել։

Քննիչը համարել է, որ դրանք գործի հետ առնչություն չունեն։ Ամիրխանյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանքը երկարաձգելու դատարանի որոշման դեմ։ Մտավախություն կա, որ դատարանը կաշկանդված է այս գործով արդար որոշում կայացնելու հարցում, եւ գործը մակագրվելու է երդվյալ իշխանականներին՝ դատավորներ Արմեն Դանիելյանին կամ Տիգրան Սիմոնյանին։

Հետաքրքիր է, որ հայրենիքի դավաճանության քրեական գործով ներգրավված մեղադրյալների մեծ մասը հանրային պաշտպաններ ունեն, որոնց անունները գաղտնի են պահվում։

Տպավորություն է, թե ԱԱԾ քննիչները մնացել են իրենց արած «աղմկոտ բացահայտման» ու Նիկոլի՝ դավաճանների անուններ հրապարակելու խոստման տակ եւ հիմա ամեն գնով ձգտում են այս գործը հորով-մորով անել, որ մի քանի անձի դատեն ու ցույց տան, թե ովքեր են պատերազմում պարտության մեղավորները։

Մենք փորձեցինք դատախազությունից ճշտել, թե քրեական գործում կա՞ն արդյոք տվյալներ կամ փաստաթղթեր, որոնք հաստատում են այն փաստը, որ գումարներ են փոխանցվել մեղադրյալներին, կամ` մեր զինվորականներին զանգողների JPS-ով հաստատված կոորդինատներ ունե՞ն։ «Իհարկե, սակայն դրանք ուղղակի նախաքննության տվյալներ են, որոնք չեն կարող հրապարակման ենթակա լինել»,- պատասխանեցին մեզ դատախազությունից: Կսպասենք այդ փաստաթղթերի հրապարակմանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22.04.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:57 21/04/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 6,5 մլրդ ՀՀ դրամ, որից վերականգնվել է՝ 2,5 մլրդ
15:49 22/03/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Լուսինե Սեփխանյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ԱԱԾ
18:51 18/03/2022  |  ԼՐԱՀՈՍՄակագրման համակարգի բանալիները ԱԱԾ-ից դուրս են եկել, սակայն Դատական դեպարտամենտ չեն հասել
15:14 15/03/2022  |  ԼՐԱՀՈՍՊատերազմը միշտ հնարավոր է, սակայն այս պահի դրությամբ պատերազմի սկսման մասին տեղեկություն չունենք․ ԱԱԾ փոխտնօրեն
11:01 15/03/2022  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ (տեսանյութ)
10:15 10/03/2022  |  ՄամուլԱԱԾ-ն հարցաքննել է պատգամավորներին. «Ժողովուրդ»
18:29 07/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն բացահայտել է հերթական գործակալական ցանցի գործունեությունը․ ձերբակալվել է 16 հոգի (տեսանյութ)
10:44 03/03/2022  |  Քրեական խրոնիկոնԵրևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը հնդիկներին կաշառքի դիմաց տվել է կեղծ դիպլոմներ. ԱԱԾ
10:10 02/03/2022  |  ՄամուլԻնչու ԱԱԾ-ն չի ներկայացնում բացահայտածը. «Ժողովուրդ»
23:11 25/02/2022  |  Քաղաքական2018-ին հեղափոխությունն արեց ԱԱԾ-ն, ընդդիմությանն արգելված է խոսել այդ թեմայով. Համբարձումյան (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]