Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ» 05/01/2024   08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   08:04 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ «Հրապարակ» 05/01/2024   07:51 Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» 05/01/2024   07:44 ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» 05/01/2024   07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» 05/01/2024   07:37 Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» 04/30/2024   23:59 Զրո նշաձող ունեցող վարձկանների մի ոհմակ հարձակվել է ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան վրա․ Գալստյան 04/30/2024   23:41 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/30/2024   23:34 Լևոն Քոչարյանի օգնականը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին․ Դատական դեպարտամենտ 04/30/2024   23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը 04/30/2024   23:14 Ռուբինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը 04/30/2024   22:59 Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը կշարունակի օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   22:22 Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ, պաշտոնական Բաքուն իր հասարակության 96,2 %-ին արդեն ներշնչել է՝ Երևանն էլ է «իրենցը»․ թյուրքագետ 04/30/2024   22:13 Ոսկեպարը կստանա միջանցքի կարգավիճակ. Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը «փրկիչ» է փնտրում Արևմուտքում․ Սուրենյանց (Տեսանյութ) 04/30/2024   22:09 Իշխանամերձ լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող․ Գործն ուսումնասիրվել է Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում 04/30/2024   21:57 Մարդիկ հուսահատ են, օրական 30 տոննա կարտոֆիլ են թափում, բայց այդ հարցը ո՞նց բարձրացնենք, եթե Տավուշի գյուղերն են հանձնում. Հակոբ Ավետյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   21:45 Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   21:28 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 04/30/2024   21:17 Իշխանամերձ լրատվականի լրագրողի հաղորդումն արդեն ՔԿ-ում է, իսկ նրա կողմից Սրբազանին զրպարտելու դեպքով՝ երկրորդ օրն է՝ ուսումնասիրում են 04/30/2024   21:08 Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում ցուցարարներին, այդ թվում կանանց 04/30/2024   20:55 Ոստիկանները բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին 04/30/2024   20:51 Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» 04/30/2024   20:41 Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am 04/30/2024   20:36 Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը 04/30/2024   20:14 Կիրանցում է Արթիկի թեմի առաջնորդը 04/30/2024   19:59 Թրամփը տուգանվել է պոռնոաստղին վճարելու գործով մեկնաբանությունների համար 04/30/2024   19:55 Իրավապահ մարմինները երկակի ստանդարտ են կիրառում. ՀԺՄ 04/30/2024   19:50 Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ 04/30/2024   19:48 Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ AntiFake.am-ի հայտարարությունը 04/30/2024   19:45 Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս․ Միրզոյան 04/30/2024   19:41 Երևանը դեռ չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ 04/30/2024   19:34 Գլխավոր քարտուղարն ընդունել է ՆԱՏՕ-ի ձախողումները Ուկրաինային աջակցելու հարցում 04/30/2024   19:28 Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա․ Միրզոյան 04/30/2024   19:25 Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է. միացել է Տավուշի շարժմանը 04/30/2024   19:15 Թուրք պաշտոնյա․ Թուրքիան հետևելու է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին 04/30/2024   18:43 Արցախը մեր Հայաստանի դարպասն էր, բացեցինք թշնամու առաջ, հիմա էլ անդունդի եզրին կանգնած ենք․ պատերազմում նահատակված բժշկի մայր 04/30/2024   18:39 Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր 04/30/2024   18:37 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը 04/30/2024   18:17 ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   18:03 Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում, սահմանազատումը գուլպա չի, ամեն օր փոխենք. Արթուր Խաչատրյան 04/30/2024   17:59 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է 04/30/2024   17:54 ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր 04/30/2024   17:54 Հայրենիքն այն անբարոյականները չեն, որոնք փիլոններով ու վեղարներով փակում են մեղքի մեջ թաթախված իրենց մարմինները և հոգիները. Հունանյան 04/30/2024   17:49 Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է. Միրզոյան
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում

ՀԿ-ն հայտարարել է Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործի նախաքննության ավարտի մասին 04/12/2022   16:16  |  Քրեական խրոնիկոն

Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. վերջինս մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների կատարման մեջ։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Մասնավորապես` Աղվան Հովսեփյանը, Ա. Ս.-ի հետ 2007թ. հիմնադրելով տեխնիկական զննման գործունեություն իրականացնող «Տրանս-Սիստեմ» ՍՊ ընկերությունը, իրականացրել է դրա կառավարման գործառույթները: Աղվան Հովսեփյանը, հովանավորելով այդ ընկերությունը, իր պաշտոնի հեղինակությունն ու պաշտոնեական դիրքից բխող հնարավորություններն օգտագործելով, դիմել է ոլորտը կարգավորող նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձին, ինչի արդյունքում 2007թ.-ին հիշյալ ընկերությանը տրամադրվել է համապատասխան լիցենզիա: Բացի այդ, Աղվան Հովսեփյանը որոշել է ընկերության մասնակիցների շրջանակը, շահույթի բաշխման կարգն ու չափերը: Ընդ որում` Աղվան Հովսեփյանի որոշմամբ նշված բիզնեսում ներգրավվել են նաև նրա հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող ՀՀ գլխավոր դատախազության նախկին աշխատակիցներ, իսկ 2015թ.-ից ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դարձել նրա որդին` Նարեկ Հովսեփյանը։

Բացի այդ, 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ ՀՀ դրամի անվադողեր:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված ևս երկու ընկերությունների կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» և «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ:

Վերը նշված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 788 մլն ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Աղվան Հովսեփյանը նշված գումարով 2009-2015թթ. վերանորոգել և կառուցել է առանձնատուն, որի պատկանելությունը թաքցնելու համար նախ այն հաշվառել է որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ, այնուհետև` 2015թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի ձևական պայմանագրով, Նարեկ Հովսեփյանը ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ արժեք ունեցող վերոհիշյալ առանձնատունը 90 մլն ՀՀ դրամով իբր վաճառել է մորը՝ Աստղիկ Հովսեփյանին: Այդ կերպ Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված 788 մլն ՀՀ դրամը:

Քրեական գործով հիմնավորվել է նաև, որ Աղվան Հովսեփյանը ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու արդյունքում ստացված ևս 55 մլն ՀՀ դրամով 2009-2011թթ. ընթացքում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում վերանորոգել է բնակարաններ, գնել ավտոտնակ, որոնց պատկանելությունը թաքցնելու և անօրինական ծագումը խեղաթյուրելու նպատակով դրանք գրանցել է այլ անձանց անուններով` այդպիսով օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ գումարը:
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, մտադրվելով իրեն պատկանող առանձնատան հարակից տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում կառուցել և շահագործել փոքր ՀԷԿ, 2010թ. հոկտեմբերին իր մտերիմ, նույն համայնքի նախկին ղեկավար Հ. Ա.-ին համոզելու եղանակով դրդել է ձևական աճուրդի կազմակերմամբ ապահովել 27.796 հա ընդհանուր մակերեսով 10 հողատարածքների սեփականության իրավունքով վաճառքը որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ: Այնուհետև, ապօրինի օտարված հողամասերի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, Աղվան Հովսեփյանը դրանք ձևական առուվաճառքի պայմանագրերով ձևակերպել է նախ իր ազգականի անունով, իսկ 2017թ. դարձյալ ձևական կնքված նվիրատվության պայմանագրով` նույն հողատարածքները նվիրաբերել որդուն: Նշված եղանակով Աղվան Հովսեփյանն օրինականացրել է ավելի քան 5 մլն ՀՀ դրամ արժողությամբ 27.796 հա մակերեսով հողամասերը:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Աղվան Հովսեփյանը, նախկին «Երևան հեռուստաընկերություն» ՓԲԸ սեփականատեր Վ. Ղ.-ից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրեական գործերի առկայության մասին, ծառայության գծով հովանավորչության համար 2011թ. ընթացքում նրանից որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերով` վերը նշված ընկերության շուրջ 206 մլն ՀՀ դրամ արժողությամբ 50 հատ բաժնետոմսերը, որոնք ստացել է նույն թվականի փետրվարի 14-ին կնքված պայմանագրով իր որդուն` Արմեն Հովսեփյանին նվիրաբերելու եղանակով:

Այնուհետև Աղվան Հովսեփյանը, անօրինական ճանապարհով ստացված բաժնետոմսերի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, հորդորել է Վ. Ղ.-ին հիշյալ բաժնետոմսերը ընկերության մյուս 50 բաժնետոմսերի հետ վաճառել մեկ այլ ընկերության: Բաժնետոմսերի վաճառքից ստացված` Աղվան Հովսեփյանի մասնաբաժինը կազմող գումարի մի մասը փոխանցվել է որդու անվամբ բացված հաշվեհամարին և այն ձևակերպվել որպես ավանդ, որի տոկոսային եկամուտը 2014-2017 թթ. ընդհանուր կազմել է ավելի քան 31 մլն ՀՀ դրամ: Արդյունքում Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 237 մլն ՀՀ դրամը:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Վ. Ղ.-ին փաստացի պատկանող ավելի քան 672 մլն ՀՀ դրամ արժողությամբ 3,0078 հա հողատարածքը Աղվան Հովսեփյանի առաջարկով ձևակերպվել է «Տիգրան Մեծ» ՓԲԸ հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի անվամբ` որպես Ղարիբյան եղբայրների միջև առկա գույքային տարաձայնությունները հարթելու երաշխիք, որից հետո Աղվան Հովսեփյանը Վրեժ Մարկոսյանին դրդել է վերջինիս վստահված վերոհիշյալ հողատարածքը նվիրատվության պայմանագրով գրանցել Նարեկ Հովսեփյանի անվամբ: Արդյունքում Աղվան Հովսեփյանի դրդմամբ Վ. Մարկոսյանն անհատույց օտարման եղանակով Վ. Ղ.-ին փաստացի պատկանող հողատարածքը վատնման եղանակով` նվիրատվության պայմանագրով 2017թ. գրանցել է Աղվան Հովսեփյանի որդու անվամբ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործով երկրորդ անգամ է նախաքննության ավարտ հայտարարել։ Գործը, սակայն, դատախազը ցուցումներով վերադարձրել էր՝ լրացուցիչ նախաքննության, որը, փաստորեն, քննիչն այդպես էլ չի կատարել։

Աղվան Հովսեփյանին առնչվող գործով դատախազի ցուցումն այդպես էլ անկատար է մնացել., արհամարհվել. Քննիչը հրաժարվել է հարցաքննել դատախազի մատնանշած անձանց

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:08 07/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանին առնչվող գործով դատախազի ցուցումն այդպես էլ անկատար է մնացել., արհամարհվել. Քննիչը հրաժարվել է հարցաքննել դատախազի մատնանշած անձանց
17:44 07/04/2022  |  Դատական ռեպորտաժներԱղվան Հովսեփյանի գործով կրկին նախաքննության ավարտ է հայտարարվել. Մեղադրանքը փոխվել է. Նախաքննական մարմինը ընդունել է.Հովսեփյանի գործողություններում խարդախության հանցակազմ չկա
16:19 07/04/2022  |  Դատական ռեպորտաժներԴատարանը քննում է Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետի երկարացման որոշման դեմ բողոքը
18:59 04/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի գործով դատավոր Արղամանյանն արձանագրել է՝ վկաների շրջանակն անորոշ է, նրանց նկատմամբ խոչընդոտման ռիսկը գրեթե բացակայում է, բայց կալանավորելու որոշում կայացրել
20:00 08/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի գործով քաղաքական իշխանությունն ունի որոշակի հետաքրքրություն. Երեք պաշտոնյա վրեժխնդիր են լինում. Ալեքսանյան (տեսանյութ)
15:16 04/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի նկատմամբ ոչ միայն քաղաքական, այլև՝ անձնական հետապնդում է իրականացվում. փաստաբան
17:15 03/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱյլ բան չէինք էլ սպասում, նա աչքերը բաց և առանց կշեռքի, ամբողջությամբ մերկ Ֆեմիդա է. Էրիկ Ալեքսանյանը՝ Հովսեփյանի կալանքը երկարացնելու դատարանի որոշման մասին
20:58 02/03/2022  |  Դատական ռեպորտաժներԴավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի կողմից Աղվան Հովսեփյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու վերաբերյալ հաղորդումը քննարկվում է դատախազությունում
11:01 28/02/2022  |  ՄեկնաբանությունԴավիթ Արղամանյանը և Արմեն Դանիելյանն ակնհայտ ապօրինի կալանքի տակ են պահում Աղվան Հովսեփյանին. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
18:09 27/01/2022  |  ՄեկնաբանությունԱղվան Հովսեփյանի նկատմամբ տարբեր մակարդակներով ապօրինությունների շարքը շարունակվում է.հայտարարություն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]