ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղվան Հովսեփյանին առնչվող գործով դատախազի ցուցումն այդպես էլ անկատար է մնացել., արհամարհվել. Քննիչը հրաժարվել է հարցաքննել դատախազի մատնանշած անձանց 04/07/2022 22:08 | ԼՐԱՀՈՍ
Դատավորները կարդում են «Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործ», եւ մոռանում են իրավաբանությունը, սկսում հորինել՝ ինչ անել, որ կալանավորման ժամկետը երկարացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքի քննությունը։ Այն դեռևս չի ավարտվել, դատական նիստը հետաձգվել է՝ մինչև ապրիլի 28-ը։
Նիստի ավարտից հետո Երեմ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախորդ անգամ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանության կողմը պահանջել էր, որ դատավորը քննիչից պահանջի դատախազի ցուցումը՝ հասկանալու, թե ինչ գործողություններ կա կատարելու և արդյո՞ք այդ գործողությունների կատարման ընթացքում, եթե Աղվան Հովսեփյանը մնա ազատության մեջ, կարող է խոչընդոտել, թե ոչ կամ ինչքան պետք է երկարացնի կալանավորման ժամկետը՝ 5 օր, 10 օր, մեկ ամիս, քանի որ, եթե դատարանը չգիտի, թե ինչ գործողություններ պետք է իրականացվի,ապա չի կարող գնահատել, հետևաբար, չի կարող օրինական որոշում կայացնել՝ կալանքի ժամկետը երկարացնելու։ Այդ նիստում դրանք քննիչը չի ներկայացնել, որին ծանոթանալու հնարավորություն պաշտպանական կողմն ստացել է միայն հիմա՝նախաքննության ավարտից հետո, ու ակնհայտ է դարձել, որ կալանքը երկարացվել է կամայական որոշման արդյունքում։
Մասնավորապես, ինչպես նշեց պաշտպանը, դատախազի ցուցումը չի պարունակում այնպիսի հիմքեր, որոնցից ելնելով կարելի ասել, որ կալանավորման ժամկետը պետք է երկու ամիս երկարացվի։ Միակ բանը, որը նշված էր, այն էր, որ դատախազը դեռևս 2019թ քննիչին ցուցում էր տվել հարցաքննելու Վարշամ Ղարիբյանի գործը քննող քննիչներին, դատախազներին, որը, սակայն չի կատարվել և պետք է կատարվեր, բայց այս պահի դրությամբ՝ այդ անձինք դեռևս չեն հարցաքննվել, քննիչն էլ գրավոր դիմել է դատախազին՝ ասելով, որ այդ անձանց հարցաքննության անհրաժեշտություն չի տեսնում։
«Այսինքն՝ Դավիթ Արղամանյանը երկարացրել է կալանքի տակ պահելու ժամկետը մի ցուցումի հիման վրա, որը չուներ և հիմա պարզվեց, որ դրա կարիքը չկար։ Ինչու՞ վարույթ իրականացնող մարմինը ցուցումը չէր տալիս, որովհետև եթե տրամադրեր, ապա կտեսնեին, որ կալանքի ժամկետը երկարացնելու հիմք չկար։ Հիմա հետադարձով տեսնում ենք, որ չկա։ Այս պայմաններում՝ առաջին ատյանը երկարացրեց, Վերաքննիչը թողեց ուժի մեջ, հիմա էլ՝ Վճռաբեկում է։ Պարզվում է՝ կամայականություն է, այսինքն, կարող են փաստաթղթեր չներկայացնել, դատավորն էլ ստիպված մի բան կմտածի, մի բան կհորինի, կգրի և ոչինչ, որ հետո կպարզվի, որ որևէ հիմք էլ չկար»,- արձանագրել է Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ կալանավորման ժամկետի վերջին երկարացման ժամանակ քննիչը պնդել է, թե ցուցումից բխող պահանջներ կան, որոնք պետք է կատարեն, հարցումներ պետք է ուղարկեն։
«Դատավորին ասում ենք՝ այս հարցումների մասով խոչընդոտման հիմք չկա, դատավորը գրում է՝ այո, այս մասով խոչընդոտման խնդիր չեմ տեսնում, բայց դեռևս վկաների նկատմամբ կարող է ազդեցություն գործադրել, մինչդեռ, քննիչը միջնորդությամբ որևէ բան չի նշում վկաների հարցաքննության մասին։ Այսինքն՝ դառնում է, որ դատավորն ինքն է արհեստական հիմք հորինում և դրա հիման վրա կալանքի ժամկետ երկարացնում։ Այս ամենը դատարանում ներկայացրել ենք, տեսնենք՝ այս անգամ ինչ են մոգոնելու։ Սա այն գործն է, որ դատավորները կարդում են՝ «Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործ» մոռանում են իրավաբանությունը, տարրական իրավաբանությունն անտեսում են և սկսում են հորինել, որ կալանավորման ժամկետը երկարացվի»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/30/2024 08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
- 04/30/2024 08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:16 Նիկոլի բախտ․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:13 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ»
- 04/30/2024 08:07 Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
- 04/30/2024 07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/30/2024 21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած
- 04/30/2024 17:12 Կոտայքի մարզում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ
- 04/30/2024 15:35 Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
- 04/30/2024 10:40 Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել