Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 04/27/2024   12:27 Նիկոլ Փաշինյանի թիրախում կրկին երիտասարդներն են․ Գավառում Փաշինյանի բանախոսությունը լսում են 14-35 տարեկան երիտասարդները. ուղիղ 04/27/2024   12:25 Անի Իսպիրյանի տնային կալանքը վերացվել է 04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին 04/27/2024   12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է 04/27/2024   11:56 Մոռացե՞լ եք՝ ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում՝ նման տեսաուղերձներ անել․ Բաբայանը՝Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների զղջման մասին 04/27/2024   11:53 Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան 04/27/2024   11:42 Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   11:33 Էրեբունի վարչական շրջանը՝ վաղ առավոտյան 04/27/2024   11:26 ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր տորնադոներ են 04/27/2024   11:24 Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան 04/27/2024   11:16 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր. հարցազրույց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ 04/11/2022   12:55  |  ԼՐԱՀՈՍ

Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ստացել են երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ, բայց քանի որ դրանք հիմնված են շատ ամուր հիմքի, պատմական հարուստ շփումների վրա, հայ-ռուսական հարաբերությունները մնացել են եղբայրական և դաշնակցային՝ ամրապնդվելով և հարմարվելով նոր իրողություններին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների անցյալի, ներկայի և ապագայի մասին:

- Պարոն Դեսպան, ինչպես գիտեք՝ այս տարի Հայաստանը և Ռուսաստանը տոնում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ս. թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները դիվանագիտական հարաբերությունների 30-րդ տարեդարձի առիթով փոխանակվել են ուղերձներով: Այս կապակցությամբ կուզեի հարցնել՝ շատ հաճախ երկու կողմն էլ ընդգծում են, որ Հայաստանն ու Ռուսաստանը առանձնահատուկ հարաբերություններ ունեն: Ասացեք, իսկ ի՞նչն է առանձնահատուկ դարձնում հայ-ռուսական հարաբերությունները, և ինչպե՞ս կգնահատեք 30-ամյա այն ճանապարհը, որ հաղթահարել են Հայաստանն ու Ռուսաստանը անկախության շրջանում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո:

- Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները առանձնահատուկ են դարձնում այն արժեքները, այն ավանդույթները, որոնք ձևավորվել են ռուս և հայ ժողովուրդների միջև հարյուրամյակների ընթացքում, և այն, ինչ արվել է վերջին 30 տարիներին, համոզված եմ, որ անքակտելիորեն կապված է պատմական այն ողջ ժամանակաշրջանի հետ, որի ընթացքում մեր ժողովուրդներն առնչվել և փոխգործակցել են: Եվ մեր պատմության այս ընդհանրությունը, համատեղ ձեռքբերումները, համատեղ փորձությունները ստեղծել են մեր երկու երկրների միջև փոխհարաբերությունների շատ նշանակալի և արժեքավոր ճարտարապետություն, որը վերաբերում է ոչ միայն քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգության ոլորտին, այլ առաջին հերթին հոգևոր ընդհանրությանը, զգալի առումով՝ քաղաքակրթական, մտավոր ընդհանրությանը, և այն ժառանգությունը, որ այսօր ունեն մեր երկրները մշակույթի, պետականաշինության, հասարակական-քաղաքական, տնտեսական մշակույթի ոլորտներում, զգալի առումով մեր ժողովուրդների փոխգործակցության արդյունքն է:

Եթե խոսում ենք հետխորհրդային շրջանի մասին, ապա վերջին 30 տարվա ընթացքում, իհարկե, մեր հարաբերությունները նոր բնույթ են ստացել՝ երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ: Բայց քանի որ դրանք դրված են շատ ամուր հիմքի վրա, այդ հարաբերությունները մնացել են եղբայրական, դաշնակցային, և այն, ինչ միավորում է մեր ժողովուրդներին, ըստ իս՝ այս 30 տարվա ընթացքում ոչ միայն պահպանվել է, այլև ամրապնդվել է և հարմարվել է նոր իրողություններին:

Իսկ խոսել հանրահայտ այն փաստերի մասին, թե ինչպես ենք մենք կախված միմյանցից տնտեսապես, անվտանգության, քաղաքական ոլորտներում, մեր բազմաթիվ մշակութային, միջանձնային կապերում, կարծում եմ՝ ավելորդ է. բոլորս էլ շատ լավ գիտենք դա:

- Հետաքրքիր են ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունները, այլ նախ և առաջ հայերի և ռուսների, հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների հիմքը: Էթնիկ առումով մենք, իհարկե, տարբեր ենք, թեև հավատքը նույնն է: Ամեն դեպքում, մենք շատ լավ ենք իրար հետ լեզու գտնում և շատ լավ հասկանում ենք իրար: Ռուսաստանում հսկայական թվով հայեր են ապրում, շատ ռուսներ կան նաև Հայաստանում, մեծ թվով ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան հատկապես վերջին տարիներին: Ո՞ր գործոնները, հոգևոր և մշակութային ո՞ր արժեքներն են, Ձեր կարծիքով, մերձեցնում հայ և ռուս ժողովուրդներին:

- Հենց այն, ինչի մասին խոսում էի: Իսկապես, մեր հարաբերությունները շատ խորը ավանդույթներ ունեն, մենք իսկապես շատ մեծ ճանապարհ ենք անցել իրար հետ, և մեզ մերձեցնում են հոգևոր արժեքները և մշակույթը: Իսկապես, մեր ժողովուրդների մշակույթը զարգացել է շատ սերտ միահյուսման մեջ: Դրանք, կարծում եմ, ընդհանրության բազմաթիվ տարրերն են մեր գիտակցության մեջ:

- Խոսքը հավանաբար հիմնականում խորհրդային կամ հետխորհրդային ժառանգությա՞ն մասին է:

- Գիտեք, ես դա չէի տանի դեպի խորհրդային կամ հետխորհրդային երևույթներ: Մենք իսկապես ապրել և փոխգործակցել ենք միասին դարեր շարունակ՝ պատմական տարբեր շրջափուլերում և շատ մեծ ազդեցություն ենք գործել միմյանց վրա՝ մշակութային, մտավոր, հոգևոր, և այսօր այդ ամենը, բնականաբար, իր արտացոլումն է ունենում:

- Իսկ ի՞նչ ընկալում ունի Հայաստանը Ռուսաստանում:

- Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր: Դուք քիչ առաջ հիշատակեցիք, որ շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան: Կարծում եմ՝ դա պատահական չէ: Բացի այն, որ մուտքի ռեժիմն է շատ պարզեցված, մեծ դեր է խաղում նաև այն, որ ռուսաստանցիները շատ լավ են զգում իրենց այստեղ՝ ճիշտ այնպես, ինչպես, ես համոզված եմ, շատ լավ են իրենց զգում հայերը Ռուսաստանում:

- Որո՞նք են Ռուսաստանի առաջնահերթությունները Հայաստանի հետ հարաբերություններում, և ինչպիսի՞ն եք Դուք տեսնում հայ-ռուսական հարաբերությունների ապագան, Ձեր կարծիքով՝ ո՞ր ուղղությամբ դրանք կզարգանան՝ նկատի ունենալով Ռուսաստանի և Հայաստանի նոր մարտահրավերները:

- Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, ապա մեր ընդհանուր շահն, իհարկե, այն է, որ պահպանենք և բազմապատկենք մեր երկրների և ժողովուրդների հարաբերություններում կուտակված այն հարստությունը, այն վաստակը, որ մենք ունենք այսօր, և հարմարեցնենք մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ լինի անվտանգությունը, տնտեսությունը թե մշակույթը, հարմարեցնենք դրանք այն նոր իրողություններին և մարտահրավերներին, որոնց մեր երկրները առերեսվել են:

Ի դեպ, այդ իմաստով շատ կարևոր նշանակություն ունի մեր ընդհանուր մասնակցությունը ինտեգրացիոն միավորումներին՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), և վերջերս տեղի ունեցած կլոր սեղանի անցկացումը այնպիսի արդիական թեմայով, ինչպիսին է «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո», որը տեղի ունեցավ ապրիլի 6-ին Երևանում, խոսում է այն մասին, որ դա իսկապես մեր փոխհարաբերությունների շատ կարևոր մասն է: Ինտեգրացիոն գործընթացների զարգացման, աշխարհի փոխկախվածության խորացման դարաշրջանում հարաբերությունների նշված ասպեկտը շատ կարևոր է, և երկու կողմն էլ ամբողջությամբ գիտակցում են այդ կարևորությունը:

- Այս համատեքստում, հատկապես վերջին շրջանում, ժամանակ առ ժամանակ ինչ-որ աղոտ հեռանկարներ են նշմարվում, ակնարկներ են հնչեցվում Ռուսաստանի և Բելառուսի միասնական պետության ընդլայնման, այլ խոսքերով՝ Ռուսաստանի առաջնորդությամբ և իր մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ միասին ընթացող ինտեգրացիոն գործընթացների խորացման մասին: Այդպիսի ակնարկ վերջերս Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցի ընթացքում արել է, օրինակ, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Հետաքրքիր է Ձեր մեկնաբանությունը այս հարցի վերաբերյալ: Կա՞ արդյոք այդպիսի իրական հեռանկար, որ ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածությունում կարող են այդ ուղղությամբ տարվել:

- Ինչպես արդեն ասացի՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի և մեր բոլոր դաշնակիցների մոտեցումն այն է, որ ինտեգրման գործընթացներն, անշուշտ, շատ մեծ կարևորություն ունեն, և մենք պատրաստ ենք գնալու այդ ճանապարհով այնքան, որքան դա համապատասխանում է մեր երկրների շահերին: Բայց ուզում եմ ընդգծել շատ սկզբունքային մի հանգամանք, որ ինտեգրման այդ գործընթացները յուրաքանչյուր մասնակից պետության ինքնիշխան ընտրության արդյունքն են: Ուստի կարծում եմ, որ փոխգործակցության, ինտեգրման այն ձևաչափերը, որոնք կարող են ի հայտ գալ կամ զարգանալ, կախված են, առաջին հերթին իրական վիճակից և մեր երկրների պահանջներից, ինչպես նաև՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխան որոշումից:

Հիմա մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս այն ամենին, ինչ տեղի է ունենում գոյություն ունեցող ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, և դա հենց յուրաքանչյուր մասնակից պետության քաղաքական, ինքնիշխան և գիտակցված ընտրության արդյունքն է: Ահա այդպես էլ մենք դրան վերաբերվելու ենք:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:31 04/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստան» դաշինքի պատգամավորները հանդիպել են Կոպիրկինին
10:06 04/12/2021  |  ՄամուլՀայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը. «Հրապարակ»
17:04 08/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
09:56 05/08/2021  |  ՄամուլՆոր նախագծեր են մշակում. «Փաստ»
13:19 07/07/2021  |  ԼՐԱՀՈՍՀայ գերիներին վերադարձնելու աշխատանքները կշարունակվեն. ՀՀ-ում ՌԴ դեսպան
13:10 07/07/2021  |  ԼՐԱՀՈՍԳնում են առարկայական քննարկումներ. ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Գեղարքունիքում և Սյունիքում սահմանապահների տեղակայման մասին
13:11 30/06/2021  |  ԼՐԱՀՈՍՄԱԶԾ-ն Հայաստանում կաջակցի շուրջ 28,000 բնակչի՝ ներառյալ տեղահանվածների, ապրուստի միջոցների բարելավմանը՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ
13:13 22/06/2021  |  ԼՐԱՀՈՍՀայ ժողովուրդը հսկայական ներդրում ունեցավ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում. Կոպիրկին
12:45 22/06/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանը գործադրում է ջանքեր ռազմագերիներին տուն վերադարձնելու համար. Հայաստանում ՌԴ դեսպան
16:39 12/06/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանը օգնում է հաղթահարել պատերազմի ողբերգական հետեւանքները, այդ թվում ՝ ռազմագերիների խնդիրը. Սերգեյ Կոպիրկին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]