ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Յուրաքանչյուրիցս է կախված` մեր արդար պայքարը կավարտվի հաղթանակով, թե` ոչ. Մանթաշյանի բաց նամակը՝ ՔԿՀ-ից 04/03/2022 14:54 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Նարեկ Մանթաշյանի բաց նամակը՝ քրեակատարողական հիմնարկից:
«Սիրելի հայրենակիցներ, ֆիզիկական անազատության մեջ գտնվելով, բայց իմ ողջ գիտակցությամբ ու բովանդակությամբ Ձեր արդար ու ազգանվեր գործին զորավիգ լինելով` իմ ողջույնի խոսքն եմ հղում Ձեզ։ Գիտակցելով մեր հայրենիքի առջև ծառացած ճակատագրական խնդիրները` կոչս ու խնդրանքս է Ձեզ` չկոտրվել, պայքարել, ոտքի կանգնել, երբեք չմտածել, որ ֆիզիկական մեկուսացումը, հետապնդումներն ու ռեպրեսիաները կարող են կոտրել մեզ։ Հավաստիացնում եմ հարազատներիս, ընկերներիս և իրապես հայ ժողովրդիս, որ անազատության մեջ գտնվելով` ես ավելի ազատ եմ, քան դատախազն ու քննիչը, որոնք իրականացնում են քաղաքական հետապնդում իմ նկատմամբ ու կատարում են բացահայտ պատվեր։ Սակայն ես չեմ ցանկանում խոսել իմ մասին, քանի որ ազգս ու հայրենիքս կանգնած են անդունդի եզրին։
Ուստի խնդրում եմ Ձեզ, մասնակցեք ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին ու պայքարեք։ Պայքարեք, որպեսզի մեր երեխաները և մեր թոռները ապրեն հզոր ու անվտանգ Հայաստանում։ Համարեք, որ Կառավարության շենքում իմ ծածանած հայոց Եռագույնը ես Ձեզ եմ փոխանցել, վերցրեք մեր սուրբ խորհրդանիշն ու գնացեք Ազատության հրապարակ։ Դրանով դուք ինձ Ազատություն կշնորհեք։ Ծածանե’ք հայոց Եռագույնը ի ցույց աշխարհի, որ հայի կամքը կոտրվել չգիտի, որ հայը հանձնվել չգիտի, որ հայը պարտվել չգիտի։ Գիտակցե’ք, որ Ձեզնից` յուրաքանչյուրիցդ է կախված մեր պետության ու պետականության գոյությունը, գիտակցե’ք, որ Ձեզնից յուրաքանչյուրը հայոց բնօրրանի զինվորն ու պաշտպանն է։
Այսօր, ցավալիորեն, մենք մեր պայքարը մղում ենք երկու խրամատում` այնտեղ, որտեղ մեր առջև արյունարբու թշնամին է, և այնտեղ, որտեղից խոսում են նույն թշնամու հետ բարեկամություն անելու մասին։ Մեր պայքարի խրամատները մեր հրապարակներն ու փողոցներն են, որտեղ մենք մեր միասնականությամբ ու վճռականությամբ պետք է ցույց տանք, որ հայի բազուկը չի թուլացել։ Հավատացե’ք, որ մեզնից յուրաքանչյուրիցս է կախված` մեր արդար պայքարը կավարտվի հաղթանակով, թե` ոչ։ Մասնակցելով 44-օրյա պատերազմին, պայքար մղելով նենգ դրածոների դեմ առաջին իսկ օրերից` ես իմացել եմ, որ իմ ժողովուրդը արժանի չէ այն ամենին, ինչ ունի այսօր։ Սա հային պատիվ չբերող իրականություն է, սա այն Հայաստանը չէ, որը մենք ցանկանում էինք փոխանցել մեր սերունդներին։ Մենք գիտենք` ինչ Հայաստան է մեզ պետք ու համոզված եմ, որ մեր երազանքների Հայաստանը կերտելու ենք։ Ոչինչ, ես պատրաստ եմ անժամկետ լինել անազատության մեջ, դրանով ինձ կոտրել չեն կարող, Ձե’զ կոտրել չեն կարող, Մե’զ կոտրել չեն կարող։
Մենք մեր երազանքների Հայաստանի հետևից ենք գնում, իսկ այդ Հայաստանում ներկայիս իշխանությունները անելիք չունեն, նրանք չեն ներկայացնում մեզ ու մեր սրբազան կամքը։ Նրանք հակաՀայաստան են։ Ոտքի կանգնեք, լարեք վերջին ճիգերը, որպեսզի կերտվի մեր հաղթանակը, որպեսզի այդ հաղթանակից հետո վերականգնվի արդարությունը, և որպեսզի ես` արդեն ազատության մեջ, ծածանեմ Եռագույնը այս անգամ ոչ թե Կառավարության շենքում, այլ Շուշիում։ Առաջ դեպի հաղթանակ»,- նշված է Նարեկ Մանթաշյանի նամակում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել