ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս ի՞նչ պատահեց... դառնաղի արցունք է կաթում ռեքվիեմ-գրքիդ էջերից. Ֆելիքս Բախչինյան 03/21/2022 11:20 | Մեկնաբանություն
Ֆելիքս Բախչինյանը ֆեյսբուքում գրել է.
«Ալվարդ Պետրոսյանի լուսե հիշատակին
(հատված «ԷԼԵԳԻԱ՝ ԴՐԱՄԱՏԻԿ ՍՈՊՐԱՆՈՅԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ» գրքից, Երևան, Վան Արյան, 2018)
Սիրելի՛դ իմ Քույր:
«Դժվար ապրող մարդկանցից եմ, «դրամատիկ սոպրանո եմ»...»,- մի առիթով ասել ես դու, այնպես չէ՞...
Ես էլ եմ քո փաղանգից՝ «դժվար ապրող մարդկանց» զարմանալի, զարմանալի անուրախ փաղանգից... Ու եթե վոկալ ձայնի տեսակետից ես չեմ կարող ինձ դրամատիկ սոպրանո համարել, քանի որ այն տղամարդկային ձայն չէ, ապա վստահ կարող եմ ասել, որ իմ ներսում հնչող մեղեդին միշտ էլ դրամատիկ սոպրանոյի տեմբր է ունեցել՝ թող որ միատոն, լացակումած, բայց հանդիսավոր, ներսույզ ու խորախորհուրդ...
Գիտեմ, որ մենք դժվար մարդիկ ենք մարդկանց համար: Դրամատիկ սոպրանոյի թավշյա թախիծը վայել չէ շատերի նրբալուր ականջին. ոմանց այն կարող է վանել, ոմանց՝ վախեցնել ու սթափեցնել, ոմանց էլ՝ ձանձրացնել... Բայց հենց նա ինձ կանչեց, բերեց քո աշխարհը, ես այնտեղ մտա՝ ինքս էլ չիմանալով, թե ինչպես... Քո տողերում քո ձայնով հնչող թավշե մեղեդին այնքան ծանոթ ու հարազատ էր ինձ, որ ես ոչ թե մտա, այլ ինքնաբերաբար սահեցի կամ գուցե ճախրեցի քո պոեզիայի տաճարի բաց պատուհանից ներս:
Ի՞նչ դրամատիկ սոպրանո... այդ տաճարում հնչում էր քո ապրած տարիների մեծ ու բազմաձայն երգեհոնը, իսկ դու... մեներգում էիր...
Տագնապով ու սիրով տրոփող քո աստվածային ձայնը, քո դրամատիկ սոպրանոն, որ երգեհոնի բազմաձայնություն, թափ ու ոգեղենություն ունի իր մեջ, ինձ գամեց տեղում: Նկատե՞լ ես, երբ վայրի գիշատչին կամ մահաթույն օձին ուզում են հնազանդեցնել, վարժեցնել, վանդակել կամ ձեռնասուն դարձնել, այդ ընտելացումը կատարում են երաժշտության ուղեկցությամբ, որը կոլորատորային սոպրանո, ալտ, բաս կամ տենոր չէ, այլ հենց դրամատիկ սոպրանո է՝ գործիքով կամ վոկալ կատարմամբ: Նկատե՞լ ես՝ ինչպես են քնքշանում ու մեղմանում գազանները, օձերը... Ես էլ կարծես մի քիչ չարացած, մի քիչ նեղացած, մի քիչ խռովված գազան էի՝ նաև հուսահատ, նաև անառողջ ու նաև հոռետես՝ չափը մի քիչ անցած: Հնչեց քո դրամատիկ սոպրանոն, ես ակամայից ներս մտա քո բանաստեղծության տաճարը՝ որպես սրբազան ուխտավոր, և դուրս եկա այնտեղից խաղաղված, մաքրված, իմաստնացած ու լույսերի մեջ: Բայց ես մի ուրիշ բան էլ զգացի՝ ներդաշնակություն, խոնարհություն, ափսոսանք ու ակնածանք՝ ինչ-որ մեկի ու ինչ-որ բանի հանդեպ... քո մայրական անչափելի վշտի հանդեպ...
Ակամայից, ինքս էլ չիմացա, թե ինչպես, խոսքս սկսեցի առաջին դեմքով, այդպես զգացի ու այդպես արտահայտեցի քո գրքի մասին ինչ-որ բան գրելու պահանջմունքս: Կշարունակեմ առաջին դեմքով:
Գրախոսության նմանվող կամ գուցե ամենևին էլ չնմանվող (չէ՞ որ դեռ չգիտեմ, թե ինչ կստացվի) իմ այս գրվածքի բնաբանը մեր տխրանուշ, մեր ամենամեծ մենակ ու ամենամեծ տարաբախտ պոետի տողերն են... Սիրում եմ բառի տրամադրության մասին նրա այս քերթվածքը, ու լսում եմ «չարտասանված տխուր խոսքերի» կախարդական թրթիռի թավշե արձագանքը՝ դրամատիկ սոպրանոյի վոկալիզի ուղեկցությամբ:
Ես էլ քեզ նման եմ. «Ամենապայծառ իրավիճակում անգամ դրամատիկ մի բան խցկվում է հայացքիս մեջ: Եվ ինչքան շատ է աղմուկն ու լույսը, այնքան թախիծն ավելի է շատանում»: Դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, ու հենց դրա համար եմ սիրում քո գրիչը՝ թաթախված հայ մտավորական կնոջ ազնիվ ու ազնվական, շիտակ ու իմաստոււն, վճիտ ու մաքրամաքուր հոգու լազուր մելանի մեջ: Ու երբ դրան ավելացնում ես նաև գաղթական հայի ժառանգի, ազնվական դստեր արժանապատվությունդ, գրեթե տղամարդկային թափ ու շռինդ ունեցող պատվախնդրությունդ, գրիչդ իսկապես դառնում է «անթրոց սրտերու հնոցի»: Դու գրիչ վերցրիր՝ ապացուցելու մեր էպոսի չհնացող ճշմարտություններից մեկը. «Առյուծն առյուծ է, լինի էգ, թե արու»: Այս ի՞նչ պատահեց... դառնաղի արցունք է կաթում ռեքվիեմ-գրքիդ էջերից, ու կաթում է հենց ընթերցողի սրտի մեջ, ծակում է անգամ քար սիրտը...»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
- 05/18/2024 19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ