ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ո՞նց կարելի է հակամարտող երկրի ղեկավարին բնութագրել կառուցողական․ երբևէ դուք ինձնից լսել եք, որ Ալիևը կառուցողական է»․ Սերժ Սարգսյան 01/31/2022 23:43 | Քաղաքական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է տվել հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանին։ Հարցազրույցը ներկայացնում ենք հարց ու պատասխանով՝ ըստ թեմաների։
- 2018 թվականի հունվարին փաստաթղթի մասին խոսվեց, պարո՛ն նախագահ: Կրակովում մենք հիշում ենք արտգործնախարարների վերջին կամ նախավերջին հանդիպումն էր Ձեր իշխանության պաշտոնավարման օրոք: Դրանից երեք ամիս անց, երբ Դուք խորհրդարանում ընտրվում էիք որպես վարչապետ, պատգամավորներից մեկի հարցերին ի պատասխան՝ ասացիք, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, Ադրբեջանի սպասումներն անիրատեսական են, և մեզ համար՝ անընդունելի: Այդ թեզը գործող իշխանությունը բավական շատ է շրջանառում և հիշեցնում են Ձեզ, որ Ձեր օրոք կամ Ձեր իշխանության հանձնելու պահին բանակցային գործընթացը եղել է փակուղում կամ լավատեսություն չի ներշնչել: Այդ դեպքում ինչի՞ շուրջ էին համաձայնել արտգործնախարարները: Այսինքն՝ սկզբունքային համաձայնություն 2018 թվականի հունվարին եղե՞լ է նրանց միջև Կրակովում:
- Ես տեսնում եմ, Դավի՛թ, որ Դուք էլ եք ընկել իրենց այդ մանիպուլյացիայի ազդեցության տակ և Դուք էլ եք իմ խոսքից մեջբերում, այսպես ասեմ, կրճատված: Բայց այդ պատասխանում ես շարունակել եմ խոսել թեմայի շուրջ:
- Ես հիշում եմ: Սա ամենահայտնի դրվագն է, այդ պատճառով չմեջբերեցի: Ես այդ Ձեր խոսքը լավ գիտեմ:
- Դա ուրեմն էլի մանիպուլյացիա է և իրենց գործելաոճն է` կոնտեքստից կտրել ինչ-որ մի նախադասություն կամ ինչ-որ մի բառ և դա դարձնել դրոշակ ու փորձել վարկաբեկել, ավելի ճիշտ իրենք ոչ թե վարկաբեկում են նախորդ գործընթացները, այլ իրենք փորձում են իրենց արդարացնել, թե ինչու վերջը ձախողվեցին: Բայց իմ ասածի իմաստը շատ պարզ է եղել, շատ պարզ, որ, ժողովո՛ւրդ, ամեն վայրկյան, ամեն օր կարելի է սպասել Ադրբեջանի կողմից ոտնձգությունների:
- Դե դա նորություն չէր: Մենք միշտ էլ սպասել ենք:
- Ես այնտեղ նորություն չպետք է ասեի, ես այնտեղ պետք է ասեի իրականությունը: Իսկ իրականությունը չէր կարող նորություն լինել: Ես ասել եմ իրականությունը հետևյալն է. մենք կառուցողական ենք, Ադրբեջանն ապակառուցողական է, համանախագահները դա շատ հստակ տեսնում են, և սա նորմալ իրավիճակ է: Բա ի՞նչ ասեի, Դավի՛թ: Իրենց նման ասեի՝ մենք հաղթում ենք, վաղը Ղարաբաղն անկախանալու է, ոնց որ 44-օրյա պատերազմի ժամանակ: Այդպե՞ս ասեի:
- Դրան հակադիր բանն էլ էր ասում վարչապետը, պարո’ն Նախագահ: Նա ասում էր, որ մենք էլ ենք կառուցողական տրամադրված, Ադրբեջանն էլ է կառուցողական տրամադրված. 2020 թվականի մայիսին վարչապետը, պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, ասել է, Ադրբեջանին փաստորեն վերագրել է կառուցողականություն:
- Հենց պրոբլեմները նաև դրանից էին գալիս: Ո՞նց կարելի է հակամարտող երկրի ղեկավարի բնութագրումը այդպես դրանով սահմանափակել` կառուցողական է: Երբևէ դուք ինձանից լսել եք, որ ես ասեմ, որ Ալիևը կառուցողական է: Կարելի է ասել, որ նա իրատեսական է, կարելի է ասել, եթե շատ ուզում եք` խելացի է, կրթված է և այլն: Բայց ի՞նչ է նշանակում կառուցողական: Որտե՞ղ երևաց կառուցողականությունը: Որտե՞ղ:
Գիտեք, ամբողջ այս շիլաշփոթը, կարծում եմ, որ իրենք ստեղծեցին բանակցային գործընթացում՝ երկու հանգամանքով է պայմանավորված: Մի հանգամանքը, իրոք, թեմային չտիրապետելն էր: Եվ մեծամտություն էր, որ իրենք կարող էին նոր բան հնարել` արհամարհելով, կողքի գցելով համանախագահների առաջարկությունները: Երկրորդ բանը, ես կարծում եմ, որ միգուցե, թեև իրենք այդքան վատ են մտածում մեր մասին, ես ինչ-որ տեղ փորձում եմ ինձ համոզել, որովհետև մարդիկ ցանկություն ունեն կամ ունեին, ավելի լավ պրոցես ստանալու: Բայց ցանկությունը, չի կարող իրականացվել առանց համապատասխան հանգամանքների` գիտելիք, ուժ, ճկունություն և այլն: Եթե հիշում եք, Ռուսաստանի նախկին վարչապետներից մեկն այսպիսի նախադասություն էր ասել, որ հետո դարձել էր թևավոր խոսք: Ասում էր՝ ուզում էինք լավ բան անել, ստացվեց ինչպես միշտ: Սրանց մոտ այդպես է: Իրենք ուզում էին բանակցային ավելի լավ պրոցես ստանային, ստացվեց բոլորովին հակառակը: Իրենք եկան իշխանության, ուզում էին ավելի լավ Հայաստան ստանալ, ստացան սևերի և սպիտակների Հայաստան: Ուզում էին ավելի ժողովրդավար լինել, ստացան հայհոյանքներով իրար հետ խոսող քաղաքական ուժեր: Ուզում էին կոռուպցիայից զերծ Հայաստան ստանալ, մինչև կոկորդները խրվեցին կոռուպցիայի մեջ: Ուզում էին ավելի մարտունակ բանակ ստանալ, ջախջախեցին այդ բանակը: Ուզում էին ավելի ժամանակակից, ինչպես ասում են յուղը վրեն սպառազինություն ստանալ, և այդ սպառազինությունը որևէ կերպ օգտակար չեղավ այդ մեզ համար կործանարար պատերազմում: Այս է այդ մարդկանց գործելաոճը: Այս շարքը կարելի է շարունակել շատ երկար` կապված մամուլի ազատության հետ, դատաիրավական համակարգի և այլն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/02/2023 10:42 Որևիցե բան չտվող ակտիվություն. ինչու է ավելացել ՏԱՑ-ը. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:39 Ցուցակ էլ ունեն. «Փաստ»
- 02/02/2023 10:31 Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:29 Սեդա Սաֆարյանը դատավորների մոտ ինքնախոստովանություն է արել. ինչ է սպասվում նրան. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:27 Ի՞նչ վիճակ է ճանապարհներին պարեկային ծառայության ներդրումից հետո. «Փաստ»
- 02/02/2023 10:25 Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:23 Վահագն Ալեքսանյանին դատի են տվել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/02/2023 18:33 Ինչու՞ պետք է Լավրովը Նիկոլից ավելի «հայ» լինի. Նաիրիա Կարապետյան
- 02/02/2023 16:28 Եթե այսօր միայն Արցախն է շրջափակման մեջ, ապա Նիկոլի պաշտոնավարումը շարունակվելու դեպքում ամբողջ ՀՀ տարածքը կարող է հայտնվել շրջափակման մեջ. Հակոբյան
- 02/02/2023 16:23 Ցանկացած պաշտոնյա,դաշնակից երկրից ,գործընկեր երկրից,թե հակառակորդ երկրից լինի,պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից. Շարմազանով
- 02/02/2023 16:13 Լավրովը կարող էր ոչինչ չասել, կարող էր այլ կերպ ներկայացնել, բայց որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել. Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը