ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե մի տեղ ունեմ գնալու, դա Արցախն է, դատվելուց էլ չեմ վախենում. Աշոտ Մինասյանը՝ դատարանում 01/26/2022 18:08 | ԼՐԱՀՈՍ
Երբ կարդում էի, թե ինչ հոդվածներ են ինձ վրա դրված, ծիծաղս գալիս էր՝ անկեղծորեն ասած։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ «Աշոտ Երկաթը»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, այսօր կայացել է առաջին դատական նիստը։ Դատաքննության նախապատրաստման փուլում դատարանը քննել է Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու, վերացնելու կամ այլ՝ անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությունը։
Դատական նիստին հրամանատարը հայտարարեց, որ ամենածիծաղելին, երբ ընթերցում էր գործը բարձրաձայն, ընկերներս լսում էին, հետաքրքիր բաներ հանդիպեց, որոնք իր համար անակնկալ էին։ Նախ՝ զենքի տեսակները, որոնք կային և զենքերի տարեթվերը։
«Ես չեմ կարողանում հասկանալ՝ իմ կալիբրի մարդը՝ երեք պատերազմներով անցած, 20 տարի մաքսային ծառայության ղեկավար աշխատած, հրամանատար, խելքը չէ՞ր կտրում ունենալ Կորնետ, Ֆագոտ, ես պիտի այդ հին զենքերը հավաքեի՞»,- նշեց Մինասյանը՝ հավելելով. «Սա պրիմիտիվ հարց է, մի՞ թե իմ կալիբրը դա է: Ես մարդ եմ, ով կապեր ունի տարբեր տեղերում, բա՞ նման մարդը տանում զենքերը լցնում է մի տեղ, հետո մտածում է այդ անտեր վիճակի մասին, ես չէի՞ կարող մի բիզնեսմենի, պատգամավորի կամ դատավորի խնդրեի՝ այդ զենքերը պահեին: Ես դատվելուց չեմ վախենում, չի մտահոգում, ինձ համար միշտ թանկ է եղել իմ հայրենիքի ճակատագիրը»։
Մինասյանը հայտարարեց, որ մեկ տարվա մեջ չորս անգամ այցելել է Արցախ, ամեն անգամ զանգել է ԱԱԾ քննիչին՝ տեղեկացնելով, որ պետք է Արցախ գնա. «Եթե մի տեղ ունեմ գնալու, դա Արցախն է։ Դատվելուց էլ չեմ վախենում»։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։
Քրեական գործը հարուցվել էր Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո, երբ պարբերաբար զանգվածային ընդվզումներ էին տեղի ունենում՝ ընդդեմ իշխանության գործողությունների, որոնք ճնշելու համար տեղի ունեցան մի շարք աղմկահարույց ձերբակալություններ։ Այդ օրերին ԱԱԾ-ն հայտարարեց, թե, իբր, Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն է տեղի ունեցել ու 2020թ նոյեմբերի 15-ին, ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանին, Սիսական ջոկատիր լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթի», դաշնակցական Աշոտ Ավագյանին։ Դատարանների որոշմամբ՝ վերջիններիս ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։
Ավելի քան մեկ արի անց հաստատվեց, որ քրեական գործի հարուցումը եղել է մտացածին եւ Վահրամ Բաղդասարյանի, Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի և Աշոտ Ավագյանի նկատմամբ ՝ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այլ խոսքով՝ վերջիններս այժմ ունեն արդարացվածի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի դրվագին, ապա այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ հենց նշված դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել, սակայն լեգենդար հրամանատարը շարունակում է կալանքի տակ մնալ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/14/2024 08:21 ՔՊ-ական արդարադատություն․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:17 Քրեական գործերի «տարափ» է սպասվում․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:15 Կրկին արարողակարգի խախտում. ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին․ «Ժողովուրդ»
- 09/14/2024 08:12 Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:08 Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները․«Հրապարակ»
- 09/14/2024 08:05 Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունները չեն հրապարակել․ «Ժողովուրդ»
- 09/14/2024 08:01 Քննչական կոմիտեն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 09/16/2024 16:49 Ցանկացած ժամանակակից պետության, այդ թվում՝ Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ. Անանյան
- 09/16/2024 15:47 Նարեկ Մալյանը մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրել է. օրենքի ուժով ազատ կարձակվի. Մելիքյան
- 09/16/2024 15:44 Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub.am-ի
- 09/16/2024 14:32 Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/16/2024 21:25 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Նավուր-Թթուջուր ճանապարհին
- 09/16/2024 19:23 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. shamshyan.com
- 09/16/2024 10:23 Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա. shamshyan.com
- 09/15/2024 21:44 Դիտակ գյուղի սկզբնամասում «Opel»-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում և շրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 09/12/2024 17:33 Մոռացված չիփպսի տոպրակը խախտել է արգելոցային քարանձավի էկոհամակարգը