ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բոլոր ստուգայցերն անօրինական են, իսկ այս ընթացքում կիրառված վարչական տուգանքները՝ վիճահարույց. Զոհրաբյան 01/23/2022 16:47 | ԼՐԱՀՈՍ

Տեսչական մարմինը ոչ միայն չի կարող ստուգայց կատարել, այլ նաև չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի համար տուգանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով, որն առնչվում է կարանտինի որոշմամբ կիրառված սահմանափակումներին, այլ կարող է քննարկվել 42-րդ հոդվածի կիրառման հարցը (որն ավելի ցածր տուգանքի չափեր ունի): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Տեսչական մարմնի ստուգահցերի օրինականության և տնտեսվարող սուբյեկտների վարքագծի մասին:
Սիրելի հայրենակիցներ,
Երկու հարց եմ ցանկանում բարձրաձայնել`
1) Տեսչական մարմնի ստուգայցերի օրինականության հարցը.
2) Տնտեսավարող սուբյեկտների կողմից վարքագիծ ընտրելու հարցը:
1. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՍՏՈՒԳԱՅՑԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Առողջապահության նախարարի սահմանած սանիտարական կանոնների պահպանման վերահսկողության նպատակով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ստուգայցերն անօրինական են:
Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է հիմնական խաղի կանոնը՝ պետական մարմինը և պաշտոնատար անձը իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Տեսչական մարմինը ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացնել ստուգաթերթի և հանձնարարագրի հիման վրա՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն: Այդ օրենքը տնտեսավարող սուբյեկտին պետական մարմնի կամայականություններից պաշտպանվելու համար լավ մեխանիզմներ է տվել:
Տեսչական մարմինն այդ օրենքը շրջանցելով ստուգայց կարող է կատարել, առանց նախնական ծանուցման, միայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա:
Այդ օրենքի 17.5-րդ հոդվածում նշված են հետևյալ կանոնները՝
• Կարանտին սահմանելու մասին ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ կարող են սահմանվել տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ.
• վերահսկողությունը համապատասխան տեսչական մարմինն իրականացնում է կազմակերպություններ ստուգայցերի միջոցով՝ տվյալ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ.
• ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ նշված օրենքով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից:
Ամփոփելով նշեմ, որ ստուգայց կատարելու միջոցով տեսչական մարմինը կարող է գնալ կազմակերպություններ, եթե կառավարության որոշմամբ են սահմանվել սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:
ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշմամբ սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ:
Հետևաբար, տեսչական մարմինը ոչ միայն չի կարող ստուգայց կատարել, այլ նաև չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի համար տուգանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով, որն առնչվում է կարանտինի որոշմամբ կիրառված սահմանափակումներին, այլ կարող է քննարկվել 42-րդ հոդվածի կիրառման հարցը (որն ավելի ցածր տուգանքի չափեր ունի):
Բոլոր ստուգայցերն անօրինական են, իսկ այս ընթացքում կիրառված վարչական տուգանքները՝ վիճահարույց:
Մեր փաստաբանների թիմը պատրաստ է այդ տուգանքները վիճարկել դատարանում:
2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՔԱԳԻԾ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Առողջապահության նախարարի սանիտարական նոր կանոններով սահմանափակում է նախատեսվել գրադարանների, թատրոնների, հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների և այլ վայրերի հաճախորդների համար:
Նպատակը պարզ է: Հարկադրում են, որպեսզի բոլորը պատվաստվեն:
Նշված ցանկում նշված տնտեսավարող սուբյեկտների ուշադրությունն եմ ցանկանում դարձնել հետևյալ խնդրին: Այս կանոնը վերաբերում է հաճախորդին, ոչ թե՝ տնտեսավարող սուբյեկտին: Օրինակը բերեմ հյուրանոցների համար՝
• հյուրանոցներին առնչվող հրամանում նշված է՝ «հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաճախորդները մուտք են գործում …» որոշակի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Նույն հրամանով նախատեսված չէ հյուրանոցի պարտավորությունը ստուգելու պահանջվող փաստաթղթերի առկայությունը, իսկ բացակայության դեպքում՝ չսպասարկելու կամ չթույլատրելու մուտք գործել հյուրանոց կամ դուրս հանել հյուրանոցից.
• հրամանում օգտագործվել է «հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաճախորդ» հասկացությունը, մինչդեռ դեռևս հյուրանոցի հետ իրավահարաբերություն չհաստատած այցելուն հաճախորդ չէ, որի մուտքի արգելքը հրամանով նախատեսված չէ, իսկ մուտք գործելուց հետո հաճախորդ դարձած քաղաքացուն հյուրանոցից դուրս հանելու մասին որևէ կարգավորում հրամանում առկա չէ.
• հրամանում նշված փաստաթղթերն ունենալու պարտավորությունը դրված է հաճախորդի վրա, հետևաբար տեսչական մարմինը չի կարող տուգանել հյուրանոցին առանց պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու ժամանած հաճախորդին սպասարկելու համար։
Ցանկացած իրավական ակտ պետք է համապատասխանի որոշակիության պահանջին, այսինքն այդ իրավական ակտի հասցեատիրոջ համար պետք է հասկանալի լինի, թե ինչ վարքագիծ է ակնկալում իրենից իրավական ակտի պատվիրանը: Սանիտարական նոր կանոնը հաճախորդին է ասում մուտք գործի, եթե ունես x փաստաթուղթը: Չունենալու դեպքում, արդյոք հյուրանոցը ֆիզիկական ուժ պետք է կիրառի հաճախորդի նկատմամբ, և եթե այո, ապա դա որտեղ է գրված:
Այնպես, որ խորհուրդ եմ տալիս չխախտել քաղաքացիների իրավունքները: Մեր փաստաբանական թիմը պատրաստ է պաշտպանել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների իրավունքները: Եթե ձեզ կտուգանեն, ապա հանգիստ կարող եք դիմել մեզ:
Հ.Գ. Դեռևս սեպտեմբերից այս մասին բարձրաձայնում ենք, բայց հանրությունն իր վճռական անհամաձայնությունը չի հայտնում: Եթե սա էլ ստացվեց իշխանության մոտ, ապա չկասկածեք, մոտենալու են երեխաներին պատվաստելուն, իսկ պատվաստվածներին պարտադրելու են երրորդ կամ հետագա նոր դոզաներն ընդունել: Սա պատվաստվածների և չպատվաստվածների բաժանման հարց չէ: Սա արժանապատվության, սեփական կամքով որոշում կայացնելու հնարավորության հարց է»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/23/2022 19:17 Հայաստանում հիմա երկու քաղաքական հոսանք կա.Դանիելյան
- 05/23/2022 16:43 Մինչ ընտրված մի ստոր կտոր-կտոր վաճառում է մեր պետականությունը, ոմանք շարունակում են իրենց բնակարանում սուրճ խմել՝ չհավանելով ասենք Իշխանի ձայնը, Վանեցյանի սանրվածքը, Աշոտյանի մարզաշապիկի գույնը
- 05/23/2022 16:31 Արցախը նախագահ ունի՞.Արթուր Ղազինյան
- 05/23/2022 16:23 Կհանդիպենք վաղը՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում.«Դիմադրության» շարժումը եղանակային վատ պայմանների պատճառով այսօր հանրահավաք և երթ չի անի
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/23/2022 20:48 Արմավիրի մարզում հայտնաբերվել է արկ
- 05/23/2022 19:51 Քարաթափում՝ Աթենքի փողոցում
- 05/23/2022 14:43 Արտակարգ դեպք. Արամի փողոցում հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ
- 05/23/2022 12:28 Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին․ որոնողական աշխատանքները շարունակվում են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը