ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետագայում պատվաստվածներից էլ են ուզելու ՊՇՌ սերտիֆիկատներ. Հետո ասելու են՝ խանութ չեք կարող գնալ. Զոհրաբյան 01/17/2022 17:35 | ԼՐԱՀՈՍ

Առողջապահության նախարարության շենքի դիմաց շտապ հավաք է հրավիրվել։ Քաղաքացիները բողոքում են պարտադիր պատվաստումների ու նոր սահմանափակումների դեմ։
«Ազատ կամք» նախաձեռնության ղեկավար, հանրահավաքի պատասխանատու, իրավաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ քաղաքացիներին իրազեկում են, որ կա փաստաբանական թիմ, որոնք կարող են անվճար օգնություն ցուցաբերել։ Նախարարի հետ հանդիպում չեն պահանջում, քանի որ նկատում են, որ գերատեսչությունում շարունակում են դրսևորել ապակառուցողական վարքագիծ։
Հունվարի 22-ից սննդի կենտրոններ, մշակութային օջախներ և մարզասրահներ քաղաքացիները պետք է մուտք գործեն կամ պատվաստված, կամ թեստավորված։ Իրավաբանորեն, ըստ Զոհրաբյանի, օրինակ եթե անձը փորձի մուտք գործի մարզասրահ առանց պատվաստվելու, իսկ ստուգողները չեն կարող տուգանել մարզասրահի կազմակերպությանը, այլ անհատին։ Հետևաբար նախարարի հրամանը մեծ շրջանցելու հնարավորություն է տալիս։
«Նույնը գործատու-աշխատողի դեպքոմ։ Գործատուների վրա դրված չէ պարտականություն՝ իրենց աշխատողներին պատվաստեն կամ ՊՇՌ հետազոտություն իրականացնեն։ Գործատուների մի մասը ԱՆ-ից ավելի մոլեռանդ իր աշխատողներին ստիպում է պատվաստվեն։ Ընդ որում կեղծ տեղեկություններ են տարածվում, թե կտուգանեն 500 հազար դրամով, բայց վարչական իրավախախտումների վերաբերյալ տուգանք նախատեսում է քաղաքացիների համար 10-20 հազար դրամ, եթե օրինակ չի պատվաստվել, կամ սերտիֆիկատ չունի, իսկ պաշտոնատար անձանց համար՝ 40-120 հազար դրամ։ Սա է տույժի չափը։ Բայց լեգենդներ են տարածվում, թե եթե աշխատողը պատվաստված չէ, գործատուին են տուգանելու, բայց իրականում գործատուն գրանցամատյանը վարեց՝ խնդիր չկա»։
Հարցին՝ իրավական առումով հնարավո՞ր է սահմանափակումներից ազատվել, Զոհրաբյանը նշեց, որ դիմելու են դատարան, վիճարկելու են որոշումը, բայց քանի որ սա նորմատիվ իրավական ակտ է, վարչական դատարանում այն քննվում է հատուկ ռեժիմով, իսկ դա երկարաժամկետ գործընթաց է։
«Մեր հասարակությունը պետք է պահանջատեր լինի։ Այս լկտիությունը՝ գնալով ավելի սահմանափակելը, կախված է մեր պասիվությունից, որքան պասիվ լինենք, այդքան ավելի լկտի են իրենց պահելու»։
Իրավաբանը նկատեց՝ ուսանողներին չեն պարտադրում պատվաստվեն, չնայած գերատեսչության «երազանքը» դա է։ Նրանց նկատմամբ պարտադրանք չկա, քանի որ ուսանողներից վախ կա՝ նրանք պասիվ չեն, իրենց իրավունքները սահամնափակելով, նրանք արագ ոտքի կկանգնեն։ Մյուսների իրավունքները սահմանափակելով կփորձեն ուսանողներին ևս սահմանափակել։
«Սա խտրական քաղաքականություն է, մեզ բաժանել են պատվաստվածների ու չպատվաստվածների։ Ի վերջո պատվաստված մարդն էլ է վարակի աղբյուր։ Որքանպատվաստվածների թիվը մեծացնեն, հետո գալու է մի օր՝ իրենք պատվաստվածներից են ուզելու ՊՇՌ սերտիֆիկատները։ Կասեն ճիշտ եք՝ խտրական է, նրանցից էլ կպահանջեն։ Կտեսնեք, բոլորին ստիպելու են գնել ՊՇՌ թեստ»։
Զոհրաբյանը նշեց, որ ուսումնասիրում է միջազգային փորձը։ Մոսկվայում փորձել են կիրառել ռեստորանային սահմանափակումները, հետո որոշումից հետ են կանգնել։ Նույնը տեղի է ունենում Սանկտ պետերբուրգում։ Տարբեր երկրներ հարցին այլ կերպ են մոտենում։
«Հայաստանում ինչ որ բան լսում են, որ այլ տեղ կատարվել է, վերցնում են վատ օրինակը, փորձում են հետո կիրառել ու չի ստացվում։ Կարծում եմ ռեստորանների, թատրոնների մուտքի սահամանփակումները երկար չեն տևելու, բայց եթե հասարակությունը սա ընդունեց, կեցվածք չդրսևորեց, ավելի են նեղացնելու։ Հետո էլ ասելու են՝ խանութ չեք կարող գնալ»,- ասաց Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/23/2022 19:17 Հայաստանում հիմա երկու քաղաքական հոսանք կա.Դանիելյան
- 05/23/2022 16:43 Մինչ ընտրված մի ստոր կտոր-կտոր վաճառում է մեր պետականությունը, ոմանք շարունակում են իրենց բնակարանում սուրճ խմել՝ չհավանելով ասենք Իշխանի ձայնը, Վանեցյանի սանրվածքը, Աշոտյանի մարզաշապիկի գույնը
- 05/23/2022 16:31 Արցախը նախագահ ունի՞.Արթուր Ղազինյան
- 05/23/2022 16:23 Կհանդիպենք վաղը՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում.«Դիմադրության» շարժումը եղանակային վատ պայմանների պատճառով այսօր հանրահավաք և երթ չի անի
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/23/2022 20:48 Արմավիրի մարզում հայտնաբերվել է արկ
- 05/23/2022 19:51 Քարաթափում՝ Աթենքի փողոցում
- 05/23/2022 14:43 Արտակարգ դեպք. Արամի փողոցում հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ
- 05/23/2022 12:28 Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին․ որոնողական աշխատանքները շարունակվում են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը