ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում «Զանգեզուր» անվամբ վարչատարածքային միջանցք չկա, կա Սյունիքի մարզ.Ռուբեն Ռուբինյան 01/18/2022 14:23 | ԼՐԱՀՈՍ

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Սա ենթադրում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
Ինչ վերաբերվում է թուրքական նախապայմաններին, մասնավորապես՝ ցեղասպանության հարցից հրաժարումին Ռուբինյանն ասաց, որ ցեղասպանության ճանաչումը ՀՀ որևէ իշխանության օրոք չի եղել հայկական կողմից առաջադրված պայման՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Ռուբինյանը նաև ընդգծեց, որ Արցախի կարգավիճակի հարցը և, առհասարակ, հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը այլ հարթության հարցեր են, որոնք չեն առնչվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և քննարկվում են համապատասխան հանձնաժողովներում.
«Սրա համար կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, կոմունիկացիաների բացման թեման քննակվում է փոխվարչապետերի գլխավորած եռակողմ հանձնաժողովում, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն առանձին հարց է»,-ասաց Ռուբինյանը:
Լրագրողի դիտարկմանը՝ որ Թուրքիայի նախագահը որպես հարաբերությունների կարգավորման նախապայման առաջ է քաշել նաև «Զանգեզուրի» միջանցքի հարցը.
Ռուբինյանը հորդորեց չօգտագործել «Զանգեզուրի» միջանցք արտահայտությունը և պատճառաբանեց.
«Հայաստանում «Զանգեզուր» անվամբ վարչատարածքային միջանցք չկա, կա Սյունիքի մարզ: Բացի դա՝ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել, ըստ որի, Հայաստանը պետք է միջանցք տրամադրի այլ կողմին: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում միջանցք բառը մեկ անգամ է հիշատակվում՝ Լաչինի միջանցքի դեպքում»,-ասաց հայ բանագնացը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
- 07/02/2022 22:07 Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․Մարգարիտա Եսայան
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
- 07/02/2022 21:01 2018-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ գնադապետ Սաքոն ուներ ընդամենը 19 շքանշան, մեդալ ու կրծքանշան, իսկ 2022-ի հուլիսի 1-ին` 30 ․ Ալեն Ղուլյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը