ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հակառակորդի կողմից բացասական ազդակները հետպատերազմական շրջանում չեն դադարել. Կարեւոր է՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը, տարածքային ամբողջականության վերականգնումը. խոսնակ 01/12/2022 14:50 | Հարցազրույց

Ադրբեջանական զինուժը վերջին շրջանում ակտիվացրել է ագրեսիան խաղաղ բնակչության նկատմամբ. Միայն մեկ օրում՝ հունվարի 11-ին, Արցախում գրանցվեց երեք միջադեպ՝ հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրկին կրակահերթ էր արձակվել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ, որի հետեւանքով բռնկվել էր խաղաղ բնակչին պատկանող՝ մանկապարտեզի մոտ կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային, որի մեջ եղել էին նրա կինն ու երեխան, Ասկերանի մոտ կրակոցներ էին արձակել դաշտում տրակտորով աշխատող 4 գյուղացիների ուղղությամբ, որի հետեւանքով շուրջ 15 րոպե նրանք չեն կարողացել լքել տարածքը։
Չնայած բոլոր գրավոր պայմանավորվածություններին՝ պարբերաբար խախտվում է հրադադարի ռեժիմը։ Թեմայի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի հետ։
-Ինչո՞վ եք պայմանավորում ավելի սանձարձակ դարձող ադրբեջանական ագրեսիաները։
-2020 թվականի պատերազմից հետո շփման գիծն անցնում է խաղաղ բնակավայրերի մոտով: Թշնամին դիտարկում է գյուղատնտեսական հողահանդակների մի մասը: Ցավոք, հրադադարի մասին հայտարարությունը տարբեր միջադեպերը կանխելու հնարավորություն չի տալիս: Եվ առաջնագծում են կրակոցներ հնչում, և բնակավայրերն են թիրախավորվում և շփման գծին մոտ տարածքներում տարբեր աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչները: Անցած տարի մենք ցավոք նաև զոհեր ունեցանք: Հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիվությունը որևէ կոնկրետ առիթով պայմանավորելն այնքան էլ ճիշտ չեմ համարում: Կա քաղաքական գիծ՝ ահաբեկել Արցախի հայությանը, տարբեր միջոցներով ավելի շատ մարդկանց ստիպել լքել հարազատ օջախները: Եվ այս նպատակին հասնելու համար ադրբեջանական կողմը միայն շփման գծում չէ որ սադրանքների է դիմում: Եթե հետևում եք մեր Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության հաղորդագրություններին, Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին, ապա նկատած կլինեք, որ մենք խնդիրներ ունենում ենք և տեղեկատվական դաշտում, և հեռահաղորդակցության ոլորտում և այլն: Նոր մարտահրավերները վերլուծվում են: Նոր խնդիրներ են առաջադրվում համապատասխան կառույցներին՝ հանրապետությունում մարդկանց կենսագործունեության բոլոր բնագավառներում անվտանգության հարցերը լուծելու համար:
- Անգամ խաղաղապահների ներկայությունը չի կաշկանդում Ադրբեջանին, որոնք հաճախ թիրախավորում են հենց խաղաղ բնակչությանը։ Նման պայմաններում առանց խաղաղապահների Արցախն ինչպե՞ս է պատկերացնում իր խաղաղ գոյակցությունն այս տարածաշրջանում։
- Խաղաղապահ զորախումբը այս պահին այն գործոնն է, որը, չնայած արձանագրվող միջադեպերին՝ լայնածավալ գործողությունները զսպում է: Սադրանքները, որ տեղի են ունենում նաև խաղաղապահների դեմ են ուղղված և, գոնե այս փուլում Պաշտպանության բանակի, ԱՀ այլ ուժային կառույցների և խաղաղապահների համագործակցության շնորհիվ է հնարավոր հարաբերական անդորր պահպանել:
- Հաշվի առնելով Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում արցախաադրբեջանական շփման գծում հսկողությունն ավելի ուժեղացնելու համար։ Նկատի ունենալով, որ Թուրքիան բացասական ազդակներ է փոխանցել Հայաստանի կողմից խաղաղապահներ ուղարկելու փաստի առնչությամբ, իսկ Ադրբեջանը գործում է Թուրքիայի հետ գործակցությամբ, իրավիճակը ապակայունացնելու հավանականությունն ինչպե՞ս եք գնահատում։
-Հակառակորդ կողմից բացասական ազդակները հետպատերազմական ողջ ժամանակաշրջանում չեն դադարել: Այնպես որ շփման գծում վերահսկողության և անվտանգային մեխանիզմների կատարելագործումն ու ուժեղացումը օրակարգում է ամեն օր, անկախ արտաքին այլ ազդակներից:
- Արցախահայության շրջանում Ադրբեջանի կողմից պարբերաբար վախի մթնոլորտ սերմանելու դեպքերի մասին արդյոք Արցախի կողմից դիվանագիտական խողովակներով իրազեկվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։
-Անշուշտ իրազեկվում է: Եկեք չմոռանանք նաև, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիրը հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկն է։
-Որքանո՞վ եք հավանական համարում բանակցային գործընթացի վերսկսումը։
-Արցախի Հանրապետության առջև բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից կարևորը Արցախի կարգավիճակն է, ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնումը, անվտանգային խնդիրների լուծումը: Այդ խնդիրների լուծման համար ԱՀ իշխանությունները բանակցությունների ճանապարհն են ընտրել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/06/2022 10:37 Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից. «Հրապարակ»
- 07/06/2022 10:32 «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ. «Հրապարակ»
- 07/06/2022 10:27 «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:21 «Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»
- 07/06/2022 10:12 Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:05 Սահմանն այնքան անպաշտպան է, որ անսպասելի որոշում են գտել. «Հրապարակ»
- 07/06/2022 09:58 Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/06/2022 18:34 Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ
- 07/06/2022 18:24 Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար. Զաքարյան
- 07/06/2022 15:06 Ալիեւը գալիս է Երեւան․ Նաիրա Զոհրաբյան
- 07/06/2022 14:24 Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/06/2022 23:55 Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ՝ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին
- 07/06/2022 19:50 Սևանում ջրափրկարարների նավակը քամուց շրջվել է. նրանք մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
- 07/06/2022 19:19 Երևանում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 07/06/2022 09:45 Պայթյուն` Աշտարակի բանկերից մեկում. կա մեկ զոհ, հինգ վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը