Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 04/27/2024   12:27 Նիկոլ Փաշինյանի թիրախում կրկին երիտասարդներն են․ Գավառում Փաշինյանի բանախոսությունը լսում են 14-35 տարեկան երիտասարդները. ուղիղ 04/27/2024   12:25 Անի Իսպիրյանի տնային կալանքը վերացվել է 04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին 04/27/2024   12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է 04/27/2024   11:56 Մոռացե՞լ եք՝ ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում՝ նման տեսաուղերձներ անել․ Բաբայանը՝Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների զղջման մասին 04/27/2024   11:53 Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան 04/27/2024   11:42 Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   11:33 Էրեբունի վարչական շրջանը՝ վաղ առավոտյան 04/27/2024   11:26 ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր տորնադոներ են 04/27/2024   11:24 Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան 04/27/2024   11:16 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները․ ՄԻՊ 11/19/2021   14:17  |  ԼՐԱՀՈՍ

Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները․ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքների վերաբերյալ մեր փաստահավաք տվյալները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ մանրամասներ ներկայացնելով։

«Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողություն սահմանելուց հետո շարունակում էլ ավելի սրվել հարակից բնակավայրերի բնակիչների իրավունքների և հումանիտար վիճակը:

Ստորև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նոյեմբերի 8-18-ի փաստահավաք աշխատանքների արդյունքներն են՝ կապված Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդու իրավունքների վիճակի հետ:

Նախ, բոլոր 6 բնակավայրերում մարդկանց համար ստեղծված է անորոշ ու անկանխատեսելի իրավիճակ, իրավունքների իրացումն ոչ միայն էլ ավելի է դժվարացել, այլ տարբեր դեպքերում՝ դարձել է անհնար։
Սկսած այն օրից (նոյեմբերի 15), երբ Կապան-Ճակատեն ճանապարհին տեղադրվեցին ադրբեջանական, այսպես կոչված, անցակետեր, լրջորեն սահմանափակվել է առանց այն էլ մարդկանց ազատ տեղաշարժի վտանգի տակ գտնվող իրավունքը:

Դեռևս նոյեմբերի 10-ին և 14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղում այցերով արձանագրել է, որ Կապան-Ճակատեն ճանապարհն անցնելիս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանական զինված ու գլխավորապես դիմակավորված ծառայողներ մոտենում են ճանապարհին՝ մայթեզրի հատվածին և զենքի բացահայտ ցուցադրմամբ փորձում են ահաբեկել մարդկանց։ Սա էլ այն դեպքում, երբ ճանապարհով երթևեկում են երեխաներ, տարեցներ։ Նման հանցավոր երևույթ արձանագրել է հենց Պաշտպանի աշխատակազմը, ինչպես նաև դա արձանագրվել է հենց այցի օրը՝ նոյեմբերի 10-ին վաղ առավոտյան, երբ ճանապարհի տվյալ հատվածով անցնող մեքենայի մեջ եղել են նաև երեխաներ։

Սրան գումարած՝ առանց այն էլ նշված բնակավայրերում առկա են անվտանգության լրջագույն խնդիրներ: Օրինակ՝ Ճակատենում կան բնակելի տներ, որոնք ադրբեջանական դիրքերից մոտ 200-300 մետր հեռավորության վրա են։ Մեկ այլ դեպքում, օրինակ, Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողները կանգնած են գյուղի ջրի միակ ակունքի մոտ, ինչի ջրային անվտանգության լուրջ խնդիր է առաջ բերում: Այս մասին նշել են հենց իրենք գյուղի բնակիչները:

Ստեղծված իրավիճակի պատճառով դպրոցներում դասապրոցեսն ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է հեռավար եղանակով։ Օրինակ՝ Ճակատենի դպրոցում սովորող երեխաներից 4-ը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև մանկավարժական անձնակազմը Ճակատեն գալիս են Կապան քաղաքից։ Ճանապարհի երթևեկության արգելքի, ինչպես նաև այլընտրանքային ճանապարհի անանցանելիության պատճառով վերջիններս չեն կարողանում գալ դպրոց, և մարզպետարանի ցուցումների հիման վրա՝ դասերն իրականացվել և շարունակում են իրականացվել հեռավար եղանակով։ Շիկահողի (Սրաշենի) միջնակարգ դպրոցի Սրաշենում գործող մասնաշենքում աշխատում են ուսուցիչներ, որոնք Սրաշեն են գալիս Կապանից: Քանի որ ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով Կապանից դպրոց չի կարողանում հասնել Ներքին Հանդի ուսուցիչը: Ուստի, դասերը նշված բնակավայրերում հեռավար եղանակով են անցկացվում։ Ներքին Հանդի դեպքում երեխաների իրավունքներն առանց այն էլ հատկապես ոտնահարված են, քանի որ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են դպրոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Մի շարք բնակիչներ նշել են, որ վերջին օրերին սկսել են առաջ գալ ինտերնետ կապի որակի խնդիրներ. այս հարցում այցի ընթացքում հնարավորություն է ունեցել հավաստիանալ նաև Պաշտպանի աշխատակազմը։ Ավելին, ադրբեջանական դիրքերը գտնվում են քաղաքացիական բնակչության համար ինտերնետ կապի կայանների տեղակայման վայրից անմիջական հեռավորության վրա։
Նշված 6 բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ բարդություններ՝ ոտնահարելով մարդկանց Սահմանադրությամբ երաշխավորված առողջության պահպանման բացարձակ մարդասիրական իրավունքը:


Այսպես, թեև Ճակատենում մշտական հերթապահություն է իրականացնում Մեղրիից ժամանած շտապ օգնության բրիգադը (ընդհանուր՝ մեկ մեքենա և յուրաքանչյուր բնակավայրին՝ շտապ օգնության մեկ բուժաշխատող բաշխմամբ), սակայն հրատապ հոսպիտալացման կարիք առաջանալու դեպքում, ստացվում է, մարդիկ պետք է Ճակատենից տեղափոխվեն Մեղրիի բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բնակիչների տեղեկությունների, շտապ օգնության մեքենայով հնարավոր կլինի հասնել 2-2.5 ժամում՝ մոտ 70 կմ ճանապարհ անցնելուց հետո։ Սա այն դեպքում, երբ մինչև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն ճանապարհի անօրինական արգելքն անձի տեղափոխումը Կապանի բուժհաստատություն հնարավոր էր կազմակերպել մոտ 30 րոպեի ընթացքում։ Նման իրավիճակ է ստեղծվել նաև մի շարք այլ բնակավայրերի դեպքում, իսկ անհրաժեշտ դեղորայքը տեղում չլինելու դեպքում հիմնականում բերվում է Մեղրիից։

Այս դեպքում խնդիրն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ բնակավայրերում ապրում են նաև տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ում առողջության պահպանումը հատկապես պահանջում է հրատապ արձագանք, դեղորայքի արագ մատակարարում և անհրաժեշտության դեպքում՝ արագ հոսպիտալացում։ Օրինակ՝ նշված բնակավայրերից մեկի բնակիչը (անհատական տվյալներ հատուկ չեն նշվում), ում մոտ ախտորոշված է ասթմա, թեև ստանում է դեղորայքային բուժում, սակայն հիվանդության սրման դեպքում հրատապ հոսպիտալացման անհրաժեշտություն է առաջանում: Այդ պարագայում նախկինում կազմակերպվում էր անհապաղ տեղափոխում Կապանի բուժհաստատություն, քանի որ ինքնուրույն, անգամ դեղորայքի կիրառմամբ, հնարավոր չի լինում կայունացնել մարդու ինքնազգացողությունը: Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով նախկին առավելագույն 30 րոպեի փոխարեն այժմ պահանջվում է մոտ 1,5-2 ժամ, որպեսզի հնարավոր լինի շտապ օգնության մեքենայով անձին տեղափոխել Մեղրի, ինչը հրատապ անհետաձգելի բուժօգնության տրամադրման տեսանկյունից անթույլատրելի է: Հրատապ բուժօգնության իրավունքի խաթարման օրինակներ կան մի շարք այլ բնակավայրերում ևս:

Ստեղծված իրավիճակում խնդիրներ են առաջանում ոչ միայն Մեղրիի բուժհաստատություն մարդկանց հրատապ հոսպիտալացնելու պարագայում, այլ նաև այն դեպքում, երբ նշված բնակավայրերի բնակիչները պետք է դիմեն Կապանի պոլիկլինիկա, որտեղ էլ հիմնականում հաշվառված են: Նման անհրաժեշտություն կարող է առաջ գալ, օրինակ, բժշկական հետազոտությունների, բժշկասոցիալական փորձաքննությունների նպատակով առողջության պահպանման առաջնային օղակից՝ պոլիկլինիկայից ուղեգրեր կամ այլ փաստաթղթեր ստանալու նպատակով:

Հատուկ պետք է ընդգծել՝ ճանապարհը, որ ներկայացվում է որպես այլընտրանքային տարբերակ, հատկապես եղանակային պայմանների, օրինակ, անձրևի պատճառով անանցանելի է դառնում։ Ակնհայտ է, որ խոր աշնան և առաջիկայում ձմեռային եղանակային պայմանների պատճառով ճանապարհը լինելու է անանցանելի ու մարդիկ կկանգնեն լրջագույն խնդիրների առաջ: Այս ճանապարհն առանց այն էլ դժվարանցանելի է:

Կապան-Ճակատեն ճանապարհն ադրբեջանական անօրինական արարքներով փակվելուց հետո ոչ միայն լրջորեն սահմանափակվել է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը, այլ նաև առաջ են եկել մարդկանց առօրյա կյանքի կազմակերպման բարդ խնդիրներ: Ամենաէականներից է պարենային պաշարների մատակարարման խնդիրը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի ընթացքում տարբեր բնակավայրերի բնակիչներ, այդ թվում՝ երեխաները նշել են, որ պարենային ապրանքների խանութ կա Ծավում, որտեղ վաճառվող պաշարները ձեռք են բերվում հիմնականում Կապանից: Մյուս բնակավայրերում բնակիչները տեղում կարողանում են գնել բացառապես չոր, շուտ չփչացող սնունդ, իսկ հիմնական գնումները կատարում էին շաբաթական մոտ երկու անգամ՝ Կապանում: Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելուց հետո լրացուցիչ դժվարություններ են առաջացել նաև այս հարցի հետ կապված: Այս դեպքում համայնքապետերը փորձում են գյուղի բնակիչներին անհրաժեշտ պարագաներն ու ապրանքները ձեռք բերելու համար որոշակի պարբերականությամբ, օրինակ, երկու օրը մեկ, ամենագնաց մեքենաներով անցնել այլընտրանքային ճանապարհը և գնալ Կապան, որի համար կարող է պահանջվել մոտ 2 ժամ՝ կախված եղանակային պայմաններից:

Մեկ այլ դեպքում՝ այլընտրանքային ճանապարհի հատվածի անանցանելիության պատճառով հնարավոր չի եղել սահմանված ժամին մահացածի դին Կապանից տեղափոխել Ճակատեն, ինչի պատճառով հուղարկավորությունը տեղի է ունեցել զգալիորեն ուշ։


Վերը նշված փաստերը, ինչպես նաև Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային և մաքսային առանց որևէ իրավական հիմքի վերահսկողության կապակցությամբ Պաշտպանի՝ 2021 թվականի նոյեմբերի 11-ի հայտարարությամբ ներկայացված փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները:
Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք:

Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ Զինված ուժերի և ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներն անձնուրաց ծառայություն են տանում մարդկանց անվտանգության ապահովման ու աջակցության հարցերում: Աջակցության ծրագրեր են իրականացնում նաև տեղական մարմինները: Այս մասին նշել են նաև բնակիչները:

Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է: Փաստերն ակնհայտորեն հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ մարմինների ամրացումը հանցավոր բնույթի է, այն խորացնելու է մարդու իրավունքների խախտումները և էլ ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցնի Հայաստանի քաղաքացիական բնակչությանը:

Ակնհայտ է նաև, որ ադրբեջանական զինված ծառայողների, հատուկ այլ ծառայությունների տեղակայումն ու նրանց ցանկացած արարք ապօրինի է (զուրկ է իրավական հիմքից), դրանք քրեորեն պատժելի արարքներ են: Նրանց տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, իսկ իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների ապահովումը նման իրավիճակներում միջազգային հիմնարար պահանջ է:

Ուստի, ադրբեջանական զինված կամ որևէ այլ ծառայող ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինի: Դա անհրաժեշտ է մարդկանց խախտված իրավունքները և բնականոն կյանքը վերականգնելու համար»,- գրել է Թաթոյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:14 18/11/2021  |  ԼՐԱՀՈՍԾառայության ընթացքում բուժօգնություն չստացած զինվորը զորացրվելուց հետո ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ վիրահատվել է. համակարգային խնդիրը չի լուծվում
12:25 18/11/2021  |  ԼՐԱՀՈՍՕմբուդսմանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների կրթության իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները
11:19 18/11/2021  |  ԼՐԱՀՈՍՊետական հովանավորչությամբ հայատյացությունն ու թշնամանքի քարոզը Ադրբեջանում հասել են ֆաշիզմի.ՄԻՊ-ը Russia Today-ի եթերում մանրամասներ է ներկայացրել
20:57 17/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել է գերիների հարցը
19:28 16/11/2021  |  ԼՐԱՀՈՍՎտանգվել են Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը
16:17 16/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեչական հարձակում են սկսել Հայաստանի նկատմամբ.ՄԻՊ
12:59 16/11/2021  |  ԼՐԱՀՈՍԽիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը. ՄԻՊ
15:19 15/11/2021  |  ՄեկնաբանությունԲոլորիս առաջնահերթ խնդիրն է (ամեն մեկս մեր մասով) ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք. ՄԻՊ
11:34 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍԽրոնիկ խնդիրների պատճառով հոգեբուժարաններում խախտվում են մարդու իրավունքները. ՄԻՊ
10:46 13/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական մաքսային կամ սահմանային վերահսկողությունը Գորիս-Կապան ճանապարհին չունի իրավական որևէ հիմք. ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]