ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանն այլևս գործոն չէ, իսկ ՀՀ իշխանությունն՝ ընդամենը ալիևի ծանուցումները ծանուցող է, ներսում՝ մերժելի և ատելի, դրսում՝ արհամարհված․․․ 11/11/2021 20:17 | Վերլուծություններ
Եթե որևէ մեկին թվում է, թե Հայաստանը վարչապետ ունի և այդ անձն ինչ-որ բան որոշելու ունակություն և հնարավորություն ունի, բացի իր ստորադասներին հավաքելն ու ինչ-որ անհասկանալի, իմիտացիոն խորհրդակցություններ ու նիստեր անելը, խորը թյուրիմացության մեջ եք։
Փաշինյանը խամաճիկ է, որին ինչպես ուզում՝ խաղացնում են։ Ասենք՝ ալիևի ինչ-որ պաշտոնյա ծանուցում է, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր են տեղադրելու և կապիտուլյանտը, որ դեռ մեկ տարի առաջ է պարտավորագիր ստորագրել՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը նվիրաբերելու մասին, այդ հատվածում ցանկացած խոչընդոտ վերացնում է, որ թշնամին անարգել իր գործն անի։
Ամեն օր մեր քաղաքացիների և զինվորների վրա կրակող ադրբեջանի հետ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար նույնիսկ բուն հայկական գյուղերն է ադրբեջանավարի արտաբերում։ Ամեն անգամ հատուկ հրճվանքով Սյունիքի հայկական Որոտան և Նոր Առաջաձոր գյուղերը «Էյվազլի-Չանզամի» է կոչում։ Թուրքավարի։ Ոչ -ոք թող չզարմանա, եթե մի օր Երևանն ու Ծաղկաձորը, Սևանն ու Վարդենիսը, Վանաձորն ու Ստեփանավանը թուրքավարի կոչի ու ասի՝ թուրքադրբեջանական բնակավայրեր են, քանի որ նրանք այսպես են կոչում։ Մարդ այնքան անգետ լինի, որ չհասկանա՝ թշնամին տասնամյակներ շարունակ ամեն եղանակ գործադրել է՝ տիրելու այն ամենին, ինչ հայինն է ու հայկական։ Միկրոտեղանուններն այդ եղանակներից մեկն են, որ շարունակ թարգմանելով՝ թուրքացրել է։ Սահմանամերձ Իջևանն էլ մի քանի դար առաջ առևտրական տարանցիկ ճանապարհների հանգույց է եղել՝ իջևանատների առատությամբ պարսկերեն թարգմանությամբ՝ «Քարվանսարա» դառնալով։ Հիմա ի՞նչ, շարունակենք ասել Քարվանսարա՞․․․և համարենք պարսկակա՞ն․․․
Ադրբեջանական մաքսակետերի պատմությունը դեռ անցյալ տարեսկզբից սկսվեց, երբ Փաշինյանը մեր ԶՈՒ ստորաբաժանումների հիմնական մասին ՝ արձակման հրաման տալով տուն ուղարկեց, մնացածին էլ զինաթափեց և թողտվությամբ ու նենգաբար ադրբեջանական զինուժին մեր տուն մտցրեց։ ՈՒ հիմա դրա հետևանքներն ենք այսօր քաղում։ Ընդ որում, կապիտուլյանտն իր այս սև գործն արեց հայ սպայակազմի և բարձրաստիճան պաշտոնյաների լուռ համաձայնությամբ։ Այս փաստն այլևս որպես խարան դաջված է նրանց ճակատին։
Հայաստանի իշխանությունը, փաշինյանը ինչպես Արցախի 75 տոկոսը ծրագրված «պարտությամբ » հանձնեց ադրբեջանցիներին, անտառներում ու բնակավայրերում դեռ կռիվ տվող գյուղացիներով ու զինվորներով հանդերձ, այսօր սողացող պատերազմի ուղիով տանում է Հայաստանը՝ ամբողջ գյուղեր ու միջպետական ճանապարհներ նվիրելով ալիևին։ Ընդ որում, խախտելով ՀՀ պետական սահմանը՝ իրականում և օրենսդրորեն, բացարձակ թքած ունենալով Հայաստան պետության և մեր պետականության, ՀՀ քաղաքացիների անվտանգության և ապահովության վրա։
Եվ այս ամենից հետո աշխատանքային կարգի տնտեսական խորհրդակցություն է հրավիրում այս ոլորտի իր ստորադասների հետ՝ իբր քննարկելու ՀՀ տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները։ Իրականում՝ ՀՀ «տնտեսական շահեր ու հեռանկարներ» ասելով բացառապես՝ իր և իր շրջանակի անձնական շահը նկատի ունի, որ իշխանությունն ակնկալում է ստանալ՝ Հայաստանի ճանապարհները, գյուղերը, բարձունքներն ու ջրային ավազանները թշնամուն նվիրելու գին որպես։
Իսկ ապագայի հեռանկար որպես՝ պարզվում է՝ քաղաքացիները Գորիս -Կապան ճանապարհով կարող են անցնել, բայց՝ վճարովի, իսկ հայ երեխաները իրենց գյուղի դպրոցը հաճախելու են բացառապես ավտոբուսով։ Այս ապագան էր խոստացել կացնով մարդը իր ընտրողներին։
Մեծ հաշվով՝ Հայաստանն այլևս գործոն չէ, իսկ ՀՀ իշխանությունն՝ ընդամենը ծանուցումները ծանուցող է։ Ներսում՝ մերժելի և ատելի, դրսում՝ արհամարհելի․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել