ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՀ ԱԺ-ն ընդունել է «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» հայտարարությունը 11/09/2021 13:57 | ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտահերթ նիստ, որը վարում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը:
Օրակարգում մեկ հարցի քննարկում էր՝ «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» ԱՀ ԱԺ հայտարարությունը:
Նախքան օրակարգային հարցին անցնելը ՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձ կատարեց օրվա տարելիցի առիթով՝ ընդգծելով արցախյան 3 պատերազմներում Ադրբեջանի ցուցաբերած վայրագ ու նենգ նպատակներն ու հայրենիքի նվիրյալների անուրանալի սխրանքն ու նրանց թողած պատգամը. «Նրանց բոլորի թողած պատգամը թերևս մեկն է՝ ապրել, արարել, հզորանալ, այս հողի վրա: Ուստի պետք է ապրելով հաղթահարենք այդ ցավը, ապրելով հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի հավերժ ապրի նաև մեր հերոսների անունն ու գործը»:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը:
Իր խոսքում խորհրդարանի ղեկավարը դատապարտեց նախօրեին՝ նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմի հերթական սադրիչ և հանցավոր գործողությունը՝ ուղղված խաղաղ բնակչությանը:
Խորհրդարանը միաձայն ընդունեց ԱՀ ԱԺ հայտարարությունը «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին»: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «2020 թվականի աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ, անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ագրեսիա է իրականացրել Արցախի Հանրապետության հանդեպ և 44 օր տևած պատերազմի արդյունքում բռնազավթել է հանրապետության տարածքի մեծ մասը:
Իր պատմական հայրենիքից Արցախի բնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր ընտանիքներ են ունեզրկվել և հայրենազրկվել, ոչնչացվել ու պղծվել են ազգային-մշակութային և քրիստոնեական հարյուրավոր հուշարձաններ ու կոթողներ:
Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված զինադադարով կասեցվել է արյունահեղությունը: Այդուհանդերձ, մեր խորին համոզմամբ, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության սպառնալիքը կարող է կանխվել, և տարածաշրջանում ապրող ժողովուրդների միջև տևական խաղաղություն կարող է հաստատվել միմիայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, գերեվարված մեր հայրենակիցների ու բռնի տեղահանվածների հայրենի օջախներ վերադարձնելու և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորման պարագայում:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, անհետաձգելի քայլեր ձեռնարկել Արցախի իշխանությունների մասնակցությամբ բանակցային գործընթացը վերսկսելու և հիմնախնդրի համապարփակ լուծումն ապահովելու նպատակով:
Ոգեկոչելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակների հիշատակը և արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացների օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական նորմերին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, վերահաստատում է՝ ազատ ու անկախ Արցախը պահպանելու 1988 թվականին ստանձնած հանձնառությունը և Արցախի Հանրապետության ժողովրդի վճռականությունը՝ հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իր իրավունքը պաշտպանելու գործում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/10/2022 10:15 Գազի գնի մասին իրարամերժ հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 65. «Ժողովուրդ»
- 08/10/2022 10:02 Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավոյին, նոր մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
- 08/10/2022 09:56 Ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը. «Հրապարակ»
- 08/10/2022 09:53 Սևանի ափին դղյակ կառուցող ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. բացահայտում. «Ժողովուրդ»
- 08/10/2022 09:50 ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. «Հրապարակ»
- 08/09/2022 10:30 ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին հայտարարությունները կեղծ են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 64. «Ժողովուրդ»
- 08/09/2022 10:05 Լրագրողներն՝ անցանկալի անձ Արցախում . «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/10/2022 18:17 Արցախի հողը Վերնիսաժում վաճառվում էր մեկ բուռ հողը՝ 3 հազար դրամ. Զոհրաբյան
- 08/10/2022 11:32 Հարկ է կանխել բարբարոսությունը. Գևորգ Դանիելյան
- 08/10/2022 10:54 Իրանի տարածքով Բաքվի բռնապետի նշված ճանապարհը գոյություն ունի ԽՍՀՄ փլուզումից և 1990-ականերին Արցախի մերձարաքսյան գոտու հայկական ազատագրումից ի վեր. իրանագետ
- 08/10/2022 10:21 Ըստ սոցհարցումների տվյալների վերլուծության՝ կանանց 54% ցանկանում է արցախյան բոլոր նախապատերազմական հողերի վերադարձը․ Էդգար Էլբակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/10/2022 21:24 Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում 39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
- 08/10/2022 20:20 «Լեքսուսի» 49-ամյա վարորդը մահացել է
- 08/10/2022 19:55 Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2107–ը. կա վիրավոր
- 08/09/2022 21:48 Վիճաբանություն՝ Վարդենիսի «Դրուժբա» ռեստորանում. հնչել է կրակոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը