ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձմեռվա բերան մեզանից հրաժարվում են. բնակվարձի, կոմունալների ու հագուստի գումար չունենք. 3000 հադրութցի արտագաղթել է անտարբերության պատճառով 10/06/2021 12:09 | ԼՐԱՀՈՍ

«Կառավարությունը ստում է։ Մենք հույս չունենք, իրենց անգործության պատճառով մեկ տարի է մեզ տնից հանել են, հասցրել ձմեռվա բերան ու մեզնից հրաժարվել։ Խնդրում ենք գոնե բնակվարձով ապահովեն։ Ո՞նց պետք է ապրենք՝ կոմունալներ վճարենք, չենք էլ խոսում ձմեռվա շորերի մասին»։ Կառավարության շենքի մոտ են հավաքվել 44-օրյա պատերազմից հետո Հադրութից բռնի տեղահանված բնակիչները։ Նրանք 8 ամսից ավելի է մշտական բնակության վայր չունեն, պատերազմից հետո կորցրել են իրենց բնակարանները։ ՀՀ և ԱՀ կառավարություններից պահանջում են իրենց ապահովել բնակարաններով ։
«13,5 մլրդ դրամ գումար են հատկացնում ԱՀ-ին՝ տեղահանվածների համար։ Ստեփանակերտում մեր հայրենակիցներից 1960 մարդ հյուրանոցներում ու հյուրատներում են բնակեցրել ու տրամադրվում է օրական 4000-6000 դրամ յուրաքանչյուրին։ Ստացվում է՝ շնչին ամսական 150 հազար դրամ են տրամադրում։ Ի՞նչն է խանգարում, որ այստեղ չեն տրամադրում գումարը։ Դա փողերի լվացում չէ՞, բա ուրիշ ի՞նչ ձև կարող ենք վերագրել։ Էնտեղ անգամ սեփական տներ կա, որտեղ մեր բնակիչներին եկել, հանել են, ասել, որ դա ձևակերպում են որպես հյուրատուն ու եթե նախկինում 100 հազար դրամ էին վարձ վճարում, այսօր այդ մարդը 900 հազար դրամ է վերցնում։ Դա ո՞վ պետք է վերահսկի»,- ասաց հադրութցի տղամարդը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները հույս ունեին, որ կարող է դրական փոփոխություն լինել, սակայն ԱՀ-ից ներկայացուցիչները հայտարարեցին, թե ՀՀ-ում չեն կարող իրենց բնակարանով ապահովել։ Հադրութցիները հույս չունեն, որ ԱՀ կառավարությունը քայլեր կանի՝ իրենց բնակարանով ապահովելու համար։
«Քաղաքացիներին հաշվառում չեն կատարում։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ 2500 հադրութցի էր լքել ՀՀ–ն, իսկ վերջին մեկ ամսում այդ թվին ևս 500 մարդ է ավելացել։ Հադրութից ՀՀ-ն տարբեր պատճառներով լքել է 3000 մարդ։ Հիմնականում արտագաղթում են երիտասարդները։ Մի նախագիծ են առաջարկել, որտեղ տարեց մարդիկ, թոշակառուները դրանից չեն օգտվում, այսինքն իրենք պետք է գնան մեռնեն, կոտորվեն։ Եթե մեր խնդիրները չլուծվեն, ես էլ կարտագաղթեմ` բա ի՞նչ անեմ։ Ձմեռվա բերան ուղղակի հրաժարվում են մեզնից»,- լրագրողներին հայտնեց հադրութցին։
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են` որևէ հույս չունեն պատկան մարմիններից, հատկապես կառավարությունից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/30/2023 08:44 Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան․«Հրապարակ»
- 05/30/2023 08:41 Փնտրվում է ընդդիմություն. «Հրապարակ»
- 05/30/2023 08:22 Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ.«Հրապարակ»
- 05/30/2023 08:11 ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է․ «Հրապարակ»
- 05/30/2023 08:04 Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից. «Ժողովուրդ»
- 05/30/2023 08:00 Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
- 05/30/2023 07:56 Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 05/30/2023 19:00 Եթե նա Արցախն ադրբեջանական է համարում,Շառլ Միշելն էլ Արցախը՝ԼՂԻՄ է համարելու. Շարմազանով
- 05/30/2023 18:46 Ցավոք, ադրբեջանական դիրքերից տեսանելի են ոչ միայն արցախյան, այլև արդեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը. Դանիելյան
- 05/30/2023 15:23 Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհը 2 տարի անընդմեջ «հիմնանորոգում» են ու ամեն անգամ անելուց հետո խայտառակ վիճակ է.Աբրահամյան
- 05/30/2023 14:35 Հետաքրքիր է՝ Բերձորում հուշարձանի ոչնչացմանը արձագանք կլինի՞. Ալեն Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/30/2023 23:55 Հրդեհ՝ Նոր Արեշի բնակարանններից մեկում․ Տարհանվել է 4 քաղաքացի
- 05/30/2023 23:39 Ավտովթար՝ Երասխ-Երևան ճանապարհին. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 05/30/2023 21:45 Դիլիջանում 30-ամյա վարորդը Lada-ով բախվել է ավտոմեքենա տեղափոխող ավտոքարշակին. կա վիրավոր. Shamshyan.com
- 05/30/2023 20:45 Արարատի մարզում 26-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր. Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/30/2023 18:31 Հայտնի Mars շոկոլադե սալիկները փոփոխել են երկիր մոլորակը փրկելու համար
- 05/30/2023 16:12 Շվեդիան սեքսը գրանցեց որպես սպորտաձև. այդ երկրում սեքսի առաջին առաջնությունը կանցկացվի
- 05/29/2023 23:47 Անասնաբույժները նշել են շների համար ամենավտանգավոր վեց մթերքները
- 05/23/2023 14:35 Խոստացա իրենց հյուր գնալ. Ալեն Սիմոնյանը Շիրակի երկու դպրոցների աշակերտների հետ սելֆի է հրապարակել
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)