ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց հարցերն ուղղել գրավոր, ինչն օրենքով նախատեսված չէ․ ԲԴԽ անդամն ուղղեց նրա սխալը 09/06/2021 16:21 | Դատական ռեպորտաժներ

ԲԴԽ-ում մեկնարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած միջնորդության քննությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների ենթադրյալ խախտման համար։ ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Նշված սահմանափակումները կարգավորվում են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով։
Ըստ ԲԴԽ ներկայացված միջնորդության՝ Գագիկ Խանդանյանը, դատավորի պաշտոնը ստանձնելուց հետո, իրավունք չունենալով զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, հանդիսացել է ՍՊԸ-ներից մեկի սեփականատերը, ապա 2020թ մայիսին կնքված պայմանագրով Խանդանյանին 100 տոկոսով պատկանող բաժնեմասը փոխանցվել է այլ անձի։ Համբարձումյանի դիտարկմամբ՝ բաժնեմասի սեփականատիրոջ փոփոխությունը ենթակա է պետական գրանցման և միայն գրանցման դեպքում է, որ կարելի է համարել, որ սեփականության իրավունքը փոխանցվում է այլ անձի։
Նրա խոսքով՝ Խանդանյանը, մասնակցելով ՍՊԸ կառավարման ժողովին և նշանակելով տնօրեն, կատարել է կառավարչական գործունեություն, ինչը սույն պարագայում դիտարկվում է որպես անհամատեղելիության կարգի խախտում։
Ինչ վերաբերում է ՍՊԸ-ի միջոցով ստացված շահույթին, ապա հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ 2020թ շահույթը կազմել է 250,000 ՀՀ դրամ, 2016թ-ին՝ շուրջ 1 մլրդ 121 մլն դրամ, իսկ 2021թ շահույթ չի եղել։ Դատավոր Գագիկ Խանդանյանի ներկայացուցիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը խնդրեց որոշակիացնել ու անհատականցնել, թե կոնկրետ ո՞ր գործողությամբ ո՞ր օրենքի ո՞ր դրույթն է խախտվել, սակայն ԲԴԽ-ում միջնորդությունը ներկայացնող ԿԿՀ ներկայացուցիչը պատրաստ չէր կոնկրետացմանը՝ մի դեպքում ասաց, որ դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու որոշումն ինքը չի կայացրել, այլ հանձնաժողովը որպես կոլեգիալ մարմին, մեկ այլ դեպքում՝ նշեց, որ կարիք ունի օրենքները կարդալու, իսկ հետո ժամանակ խնդրեց՝ պատասխանները հանձնաժողովի հետ քննարկելու և պատասխանելու համար՝ հաշվի առնելով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կոլեգիալ մարմին է և ավելի ճիշտ է համարում հանձնաժողովի հետ քննարկելը։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց Արթուր Ղամբարյանին՝ հարցերն ուղղել գրավոր, որ հանձնաժողովի ներկայացուցիները հնարավորություն ունենան պատասխանել, սակայն ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանն ուղղեց Ջհանգիրյանին՝ նշելով, որ նման իրավունք չկա, օրենքը նման բան չի նախատեսում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/06/2022 10:37 Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից. «Հրապարակ»
- 07/06/2022 10:32 «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ. «Հրապարակ»
- 07/06/2022 10:27 «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:21 «Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»
- 07/06/2022 10:12 Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:05 Սահմանն այնքան անպաշտպան է, որ անսպասելի որոշում են գտել. «Հրապարակ»
- 07/06/2022 09:58 Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/06/2022 18:34 Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ
- 07/06/2022 18:24 Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար. Զաքարյան
- 07/06/2022 15:06 Ալիեւը գալիս է Երեւան․ Նաիրա Զոհրաբյան
- 07/06/2022 14:24 Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/06/2022 23:55 Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ՝ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին
- 07/06/2022 19:50 Սևանում ջրափրկարարների նավակը քամուց շրջվել է. նրանք մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
- 07/06/2022 19:19 Երևանում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 07/06/2022 09:45 Պայթյուն` Աշտարակի բանկերից մեկում. կա մեկ զոհ, հինգ վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը