ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդանը մի ողջ թանգարան է փրկել, նույնպիսի պատասխանատվություն և հայրենիքի զգացողություն ունենար Արցախի նախագահը, Շուշին այսօր այս կարգավիճակում չէր լինի 09/01/2021 18:46 | Վերլուծություններ

Շուշիի գորգերի թանգարանի գունագեղ, խորհրդանշական, մոգական և մի տեսակ՝ տիեզերական ձգողականություն ունեցող գորգերը Շուշվա բոլոր ունիկալ թանգարաններում եղած ցուցանմուշների մեջ այն եզակի հրաշալիքներն են, որ փրկվել են։ Եվ փրկվել են մեն-մի մարդու՝ Վարդան Ասծատրյանի շնորհիվ։ Իհարկե, Վարդանը օրհասի ժամին ստիպված է եղել ընտրություն կատարել՝ փրկելով լավագույնները, իրենց տեսակի մեջ՝ բացառիկները, հները և արժեքավորները, որոնք հանգրվանել են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության պետական թանգարանում:
Մեծ հաշվով՝ Վարդանը մի ողջ թանգարան փրկել ու հասցրել է Երևան՝ այն պարզ ու հստակ գիտակցությամբ, որ Շուշիի գորգերի թանգարանի հայկական արարումները որպես՝ «գիրս մնա հիշատակող»՝ հիշելի լինեն, ապրեն, գոյատևեն։ Բեռնատարի մի վարորդի մեքենայի մեջ տեղավորելով այնքան, որքան տեղավորվում է, խնդրել է նրան՝ փրկել Շուշիի թանգարանի գորգերը, որոնց պահպանելն ու սերունդներին փոխանցելն իր կյանքի գործն է համարել։ Շատ-շատերի, ինձ համար նույնպես՝ Վարդանը հերոս է, քանի որ փրկելով Շուշիի գորգերի թանգարանի արժեքավոր նմուշները, փրկել է հայերիս համար բացառիկ ու ներկայանալի բազում շերտեր, ծալքեր, խորքեր, մարդկության արարման արմատներն ու նախասկիզբը՝ թել-առ թել, նախշ առ նախշ՝ իմաստավորված հայկական գորգարվեստում․․․․
ՈՒ մտածում եմ՝ եթե այսօրինակ պատասխանատվություն և հայրենիքի զգացողություն ունենար Արցախի նախագահը, Շուշին այսօր այս կարգավիճակում չէր լինի։ Կամ՝ պատերազմ է, բա դու չե՞ս մտածում, որ Շուշիից տարհանել է պետք բոլոր թանգարանների ցուցանմուշները, թե՞ այս դեպքում էլ գործել է՝ եթե տարհանենք, ժողովուրդը կմտածի նախապես գիտցել են՝ ինչ պիտի լինի Շուշիի հետ։
Շուշին՝ «դժգույն, դժբախտ»՝ որակողի տեքստերին չանդրադառնանք, քանի որ ավելի դժգույն ու դժբախտ վիճակ, քան Բաքվի, իմա՝ Ալիևի պարբերաբար հնչող պնդումներին հպատակվելն է, դժվար է պատկերացնել։ Իսկ Բաքուն հայտարարում է շարունակ, թե՝ Ղարաբաղ այցելելու համար հայաստանցի պաշտոնյաները պետք է ստանան իր թույլտվությունը։ Վստահ կարելի է ասել, որ հենց այս պնդումների պատճառով է, որ ներկա իշխանության լիդերները սեպտեմբերի 1-2 -ին Շուշիում չեն լինելու։
Երևի Շուշիի ազատագրման պատմությունից հետո՝ առաջին անգամ։ Ի դեպ, կարելի է նրանց վախը բռնել, քանզի ի պատասխան Ալիևի հիշյալ տեքստերի, ՌԴ արտգործնախարար Լավրովը դեռ տարեսկզբին էր հրապարակավ ասել, որ «Ղարաբաղը /Արցախը/ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և որ հայաստանցի պաշտոնյաները կարո՛ղ են այցելել Ղարաբաղ, և հենց դրա համար էլ կա Լաչինի միջանցքը, որ ապահովված լինի Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը»։ Ցավոք՝ օտարներն են որոշում՝ կարող են, չեն կարող․․․
Բայց միևնույն է, նրանք խոսքերը մեկ արած՝ չգնացին։ Երևի դժվար էր ինքզինքը համոզել, որ եթե անգամ պարտվել ես, քեզ պարտված մի համարի։ Հեշտը նման պոպուլիզմով, այս դեպքում՝ «թարս աճած», ժողովրդին կերակրելն է։
Ես նայում էի հայոց Շուշիի գորգերի թանգարանում ազերիների «բացած գորգերի ցուցահանդես»-ի տեսանյութը ու մտածում կենսաբանության մասին․ մեր կառուցած գորգերի թանգարանում, Շուշիում մնացած մեր գորգերը՝ կախել են ու աշխարհին ցույց են տալիս, թե իրենցն է․․․ իսկ հայը ոչ միայն երբեք ուրիշի ստեղծածը չի յուրացնում, քանզի այնքան լիուլի է իրենը, ավելին, նույնիսկ ցավալիորեն անտարբեր է իր իսկ ունեցածը պահպանելու հանդեպ։ Սա՛ էլ կենսաբանություն է։ Այդպես, Շուշիի պատկերասրահի բազում արժեքավոր աշխատանքներ մնացին թշնամուն՝ Սարյան, Մինաս, Խանջյան․․․ավելի երիտասարդ ստեղծագործողների գործեր․․․Հիմա այնտեղ էլ մտել են, ինչ յուրացնելու է՝ յուրացրել․․․
«Ադրբեջանական գորգ» երևույթ գոյություն չունի, նրանք հայերի գորգերը տարիներ շարունակ հավաքել են, հատուկ գնում էին մերոնցից։ Ըստ ամենայնի, իրենց ծրագրային գործունեության մասն էր դա, Բաքվում, որքան հիշում եմ՝ 2008-ին գորգերի թանգարան արդեն իսկ բացել էին։ Բնականաբար, այնտեղ հիմնականում հայկական գորգերն էին ցուցադրության առարկան։ Հենց այդ նույն թվականին էլ հրատարակել էին «արևմտյան ադրբեջան» ծայրեծայր մտացածին գիրքը։
․
․․Շուշիի պատմությունը չարի ու բարու հավերժական հեքիաթի նման է։ Հիմա այդ պատմության մի անմոռանալի դրվագ էլ Վարդան Ասծատրյանը հյուսեց որպես գորգ։
Վստահ եմ՝ ինչպես գաղթի ճամփան բռնած մշեցիների ձեռամբ երկու կես արված «Մշո Ճառընտիր» մատյանի երկու կեսերը նորից գտան միմյանց, այդպես էլ՝ հայոց Շուշիի գորգերի թանգարանի բոլոր գորգերը նույն տանիքի ներքո լինելո՛ւ են նորից․․․
Հեղինակ՝ Ա. Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/17/2022 10:11 Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմիքս թքել չկա՞. «Հրապարակ»
- 05/17/2022 09:20 Իշխանությունները խոստովանում են՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում խնդիրներ կան. «Ժողովուրդ»
- 05/17/2022 09:15 Կայացել է պատմական հանդիպում. ի՞նչ է հորդորել առաջին նախագահը. «Հրապարակ»
- 05/17/2022 09:01 Աջակցության ակցիաներ են քննարկվում. «Հրապարակ»
- 05/17/2022 08:59 Հայաստանի ժողովրդավարության մասին քննարկում. ներկա կլինի նաեւ վարչապետը. «Ժողովուրդ»
- 05/17/2022 08:53 Ի՞նչ են զեկուցել ուժայինների ղեկավարները Փաշինյանին. «Փաստ»
- 05/17/2022 08:46 Ոստիկանությունում գտել են ընդվզող աշխատակիցների բերանը փակելու ճանապարհը. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/17/2022 18:48 Ագրարայինի ուսանողների վրա «գործ սարքող թոռնիկի» ու նրա պատվիրատուների թողած խարանը՝ որ իբր 1000 դրամով պատրաստ են փողոց դուրս գալ, մնալու է
- 05/17/2022 18:02 Հարկադրանքի միջոցների ֆետիշացումը մեղմ ասած աբսուրդի է հասնում. Վարդևանյան
- 05/17/2022 17:58 Այս դրոշի համար նահատակված այս կնոջ զավակի ու մնացած նահատակների հիշատակի համար պայքարը պետք է շարունակվի. Վարդանյան
- 05/17/2022 17:35 Ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնան անհամաչափ ուժի կիրառումից. Վիկտորինի պատասխանը՝ Թովմասյանին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2022 17:53 Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք
- 05/16/2022 23:45 Նոր Գեղիի գերեզմանոցի մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. կա վիրավոր
- 05/16/2022 21:51 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Ստեփանավանում փրկարարները Opel Zafira-ի տակից դուրս են բերել 61-ամյա տղամարդուն, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է
- 05/16/2022 11:12 Երևանում 32-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել Mercedes-ին. հետիոտնը տեղում մահացել է. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
- 05/15/2022 14:18 Մինչև այսօր պահպանվել և գործում են շուրջ 3 հազարամյա պատմությամբ Դալմայի և Ումեշինի ջրանցքները. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
- 05/15/2022 10:27 «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը