ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի դիվանագիտության հերթական հաղթանակը և Հայաստանի իշխանությունների պետական դավաճանությունը. Ղազարյան 06/13/2021 09:48 | Մեկնաբանություն
2021 թվականի հունիսի 12-ին, Հայաստանի վարչապետի պաշտոնն ապօրինի կերպով յուրացրած և դրանով իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով ենթադրյալ հանցագործ, Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին արտաքնապես շատ նման, սակայն ընտրողներին Նիկոլ անվանում ներկայացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարի թեկնածուն, նախընտրական քարոզչության շրջանում, իր ելույթներից մեկում հայտարարել, ինչպես նաև Facebook սոցիալական ցանցի իր հաշիվներով հրապարակել է, որ Ադրբեջանից Հայաստան են վերադառնում 15 գերիներ՝ հրապարակելով նրանց անձնական տվյալներն ու լուսանկարները։ Հետագա տեղեկությունների համադրումից պարզ դարձան հետևյալ փաստերը. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«1․ 15 գերիների մեջ չկան ՀՀ Շիրակի մարզի մեր հայրենակիցները, որոնց ադրբեջանցիները գերեվարել էին նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, որոնց նրանք անվանում են ոչ թե գերիներ, այլ «հանցագործներ» և որևէ պարագայում մտադիր չեն հանձնել հայկական կողմին և պատրաստվում են դատել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում (մի շարք գերիների պարագայում դա արդեն ընթացքի մեջ է),
2․ Գերիների հանձնման հարցում Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ հիշատակվում է ԱՄՆ-ի Եվրոպական Միության և Վրաստանի դրական դերն ու մասնակցությունը՝ հատուկ կերպով շեշտադրելով եռակողմ համաձայնագրի կողմ հանդիսացող և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանին շրջանցելու հանգամանքը, ինչն, ի դեպ, արվել է Ռուսաստանի Ազգային տոնի՝ Ռուսաստանի օրը, որը շատ խորհրդանշական է,
3․ Գերիներին մի մասին հայկական կողմին է հանձնվել ոչ թե Նիկոլ Փաշինյանի որդուն Ադրբեջանին հանձնելու (ինչի մասին նախընտրական մեկ այլ ելույթում հայտարարել էր Նիկել Փաշինյանը և որին իր պատրաստակամություն էր հայտնել նրա որդին՝ Աշոտ Փաշինյանը), այլ պետական հույժ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, այն է, Աղդամի շրջանի ականապատված տարածքների քարտեզները Ադրբեջանին փոխանցելու դիմաց։ Դա ՀՀ Քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության`պատժվում է ազատազրկմամբ` տասնհինգից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) նկարագրվող ակնհայտ ենթադրյալ հանցագործություն է (պետական դավաճանություն):
4․ Հայաստանի իշխանությունները թշնամուն պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցելու հետ միասին, շարունակում են Հայաստանի քաղաքացիներից (այսինքն իրենց իրական թշնամիներից) գաղտնի պահել Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրական թիվն ու այլ տվյալները։
5․ Գերիներից 15-ը Հայաստան են վերադարձել ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում, ընդ որում այն փուլում, երբ պարզ է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ռուսամետ «Հայաստան» դաշինքի վարկանիշն ակնհայտորեն գերազանցել է պրոթուրքական և պրոադրբեջանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշից։
Հատկանշական է, որ գերիների փոխանակման դրույթը հստակ կերպով սահմանված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետում, որտեղ բառացիորեն գրված է հետևյալը․ «8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։ Այսինքն, այն, որ մեր գերիները, ընդ որում ոչ թե 15 հոգին, այլ բոլորը վաղուց պետք է գտնվեին Հայաստանում, անգամ կապիտուլյացիոն հայտարարության պահանջ է, ինչը Հայաստանի իշխանությունները չեն կարողացել ապահովել բացառապես իրենց ապիկարության և դիվանագիտական ունակությունների բացակայության պատճառով։
Դիվանագիտական անցուդարձին հետևող բոլոր գործիչները վաղուց գիտեն, որ ականապատված տարածքների քարտեզներին չտիրապետելը հետպատերազմյան Ադրբեջանի ամենաարդիական խնդիրն է, քանի որ դրա պատճառով նրանք փաստացի զրկված են այդ տարածքներն իրացնելու հնարավորությունից և անհանգստություն ունեն հետագայում այդ տարածքների նկատմամբ վերահսկողություն ունենալու հարցում։ Հրադադարից հետո ականների պայթյուններից արդեն իսկ զոհվել են մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորներ և քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բազմաթիվ հայտարարություններ է տարածել այդ քարտեզներն ունենալու անհրաժեշտության մասին, ինչպես նաև դիմել բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների օգնությանը։
Այս ամենի վերջնական ամփոփումն ու փաստագրումն այն է, որ Ադրբեջանի դիվանագիտությունը տոնում է իր հերթական հաղթանակը՝ հետպատերազմյան իրականության մեջ մի պահ խեղկատակության վերածված, իսկ վերջին շրջանում առհասարակ գոյություն չունեցող հայկական դիվանագիտության նկատմամբ, ինչի հետևանքով ադրբեջանցիները հասել են իրենց նպատակին՝ չկատարելով ոչ միայն եռակողմ հայտարարության հայկական կողմի համար միակ ընդունելի դրույթը, այլև նոր, հայտարարությունից դուրս պահանջներ են ներկայացնելով Հայաստանի իշխանությունների առջև՝ ստիպելով նրանց կատարել դրանք՝ շարունակելով գերության մեջ պահել դեռևս մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ՀՀ քաղաքացիների, Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերելու պատրաստ զինվորների։
Ռուսաստանի հանդեպ այս ակնհայտ անհարգալից վերաբերմունքի մեզ համար կործանարար հետևանքները մենք դեռ կստանանք ոչ հեռու ապագայում, եթե, իհարկե, 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի չունենա իշխանափոխություն և նոր իշխանությունները չփորձեն շտապ ու անհետաձգելի քայլերով շտկել հերթական աղետը, որն այս իշխանությունները «պարգևում» են հայ ժողովրդին։
Հայաստանը շարունակում են ղեկավարել հայ ժողովրդի ամենամեծ թշնամիներն ու դավաճանները»,- գրել է Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել