ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Մելիքյանը միջնորդել է՝ բերման ենթարկել դատակոչված վկա Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալին 06/02/2021 16:12 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կայացած՝ Փաշինյանի ընտանիքի «իկրայի» գործով դատական նիստի ընթացքում պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց՝ դատարանում հարցաքննելու համար բերման ենթարկել գործով որպես վկա դատակոչված Հովհաննես Վարդանյանին, որը Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալն է։
Նշենք, որ քրեական գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, ըստ դատարանի կողմից սահմանված հաջորդականության՝ այժմ հարցաքննվում են գործով վկաները։ Այսօրվա դատական նիստին արդեն հարցաքննվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, որը հաստատել է իր նախաքննական ցուցմունքը՝ նշելով, որ իրեն չեն հանձնարարել որևէ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ իրականացնել հարկային վերահսկողական գործողություններ, կամ պատժելու գործընթաց: Նաև վերջինս նշեց, որ նման հանձնարարություն չէր կարող իրականացվել ՊԵԿ-ի այլ աշխատակցի միջոցով, քանի որ Անանյանը որպես ՊԵԿ-ի ղեկավար այդ մասին տեղյակ կլիներ:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քրեական գործով որպես վկա է դատակոչված նաև Փաշինյանի անվտանգության պետի տեղակալը, որը, թեև մշտապես ծանուցվում է դատական նիստերի օրվա և ժամի նշանակման մասին, սակայն դատական նիստերին չի ներկայանում՝ ցուցմունք տալու համար։ Նախորդ դատական նիստին վերջինս գրություն էր ուղարկել դատարան՝ տեղեկացնելով, որ չի կարող ներկայանալ դատական նիստին՝ պայմանավորված ծառայողական գերծանրաբեռնվածությամբ, միևնույն ժամանակ դատարանին խնդրել էր՝ իրեն այլևս չանհանգստացնել։ Այդուհանդերձ, դատարանն այսօրվա դատական նիստի համար ևս ծանուցել էր, սակայն վերջինս կրկին չի ներկայացել։ Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը հայտնեց, որ վերջինիս հարցաքննությունն անհրաժեշտ է, միևնույն ժամանակ, խնդրեց ևս մեկ անգամ ծանուցել հաջորդ դատական նիստի համար։ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ միջնորդեց՝ բերման ենթարկել վկային՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն։ Մեղադրող դատախազն էլ առարկեց՝ նշելով, որ նախորդ դատական նիստին վկան խնդրել էր հրապարակել իր նախաքննական ցուցմունքը, ուստի՝ անհրաժեշտ է ծանուցել՝ նշելով, որ դատարանում ցուցմունքը պարտադիր է։ Բացի դա՝ մեղադրողը նշեց, որ այժմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացակայում է ՀՀ-ից, ուստի՝ հնարավոր է, որ նրա անվտանգության պետի տեղակալը ևս ՀՀ-ում չի գտնվում։ Դատախազը նշեց, որ եթե հաջորդ դատական նիստին էլ վկան չներկայանա՝ պատշաճ ծանուցման պարագայում, ապա կարող է քննարկվել նրան բերման ենթարկելու հարցը։
Դատական նիստը հետաձգվել է մինչև 2021 թվականի հուլիս 14-ը ժամը 13:00-ն:
Հիշեցնենք, որ 2020թ. փետրվարի 15-ին, սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով։
Նարեկ Սամսոնյանը 2020 թվականի հունվարի 26-ին «Facebook.com» սոցիալական ցանցում կատարված գրառմամբ, այնուհետև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության ընթացքում տված ցուցմունքով հայտնել է, թե իբր ՀՀ վարչապետը Երևանում գործող ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ մեկ կիլոգրամը 3.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, որից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են հիշյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս մեկ կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի մեկ կիլոգրամը կարժենա 5.000 ԱՄՆ դոլար:
Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ այդ մասին տեղեկանալուց հետո ՀՀ վարչապետը որոշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցով պատժել հիշյալ ռեստորանին:
ՀՔԾ-ի գնահատմամբ՝ Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում: Նարեկ Սամսոնյանը հայտարարել է, որ նախաքննական մարմինը սուտ մատնություն է որակել ոչ թե Փաշինյանի ընտանիքի կողմից սեւ ձկնկիթ գնելն, այլ «մարդ ուղարկելը»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ