Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   16:01 Բաքուն կողմ է երկկողմ ուղիղ բանակցություններին. Բայրամով 04/30/2024   15:56 Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը 04/30/2024   15:53 «ՀայաՔվեն» ներկայումս պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ է անում ձևավորելու պայքարի միասնական ճակատ եւ սկսել կառավարության անվստահության գործընթաց 04/30/2024   15:45 Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ 04/30/2024   15:39 Կարլ երրորդ թագավորը վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը 04/30/2024   15:38 Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որը կարող է ասել՝ վերջ, ամեն ինչ լավ է լինելու. Արթուր Հովհաննսյան 04/30/2024   15:35 Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին 04/30/2024   15:26 Բայրամովը վստահեցնում է՝ Բաքուն հանդես է գալիս Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների օգտին 04/30/2024   15:20 Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ 04/30/2024   15:13 Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին 04/30/2024   15:01 Լոնդոնում սամուրայի թրով տղամարդը հարձակվել է անցորդների վրա. 5 մարդ է վիրավորվել 04/30/2024   14:55 Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի ԱԺ-ն՝ Պապլավոկի հետ. վերաբերմունքը շատ խիստ է լինելու. Արթուր Հովհաննիսյան 04/30/2024   14:53 Առաջիկա օրերին սպասվում են ինտենսիվ տեղումներ, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ 04/30/2024   14:51 Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը 04/30/2024   14:20 Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար 04/30/2024   14:15 Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության 04/30/2024   14:11 Վրաստանի նախագահն ու վարչապետը փոխանակվել են փոխադարձ մեղադրանքներով 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   13:53 Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման պայմանավորվածությունը 04/30/2024   13:47 Վրաստանի վարչապետը հրաժարվել է ողջունել երկրի նախագահին և նրան դավաճան է անվանել 04/30/2024   13:39 ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին 04/30/2024   13:25 Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը 04/30/2024   13:25 ՆԱՏՕ-ն քիչ հավանական է համարում «ուղիղ ներխուժումը» Ռուսաստան 04/30/2024   13:18 Կիրանցի կինը պատմում է, թե ինչպես է կիրանցեցի Գագիկ Վարդանյանը 1992թ-ի մարտի 11-ին նահատակվել «Խրեմլու»-ից արձակված գնդակից 04/30/2024   13:09 Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Բաքու 04/30/2024   13:03 Հոգևորականները դուրս են եկել հոգևոր ծառայությունից և իրականացնում են քաղաքական, գործունեություն. պնդում է ՔՊ-ական պատգամավորը 04/30/2024   13:00 Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/30/2024   12:40 Թուրքերը ձեզ պարտադրում են կապիտուլյացիա՝ տղամարդավարի խոստովանեք. Խաչատրյան 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում 04/30/2024   12:27 3 անչափահասի մեղադրում են պաշտոնյաների գործողություններին խոչընդոտելու մեջ․ Ոսկան Սարգսյան 04/30/2024   12:23 Իշխանությունը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն 04/30/2024   12:15 Անթույլատրելի է Բագրատ Սրբազանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը․ Թաթոյան 04/30/2024   12:13 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը 04/30/2024   12:12 Այ դա է ձեր քաղաքականությունը՝ ինչ ասում եք, հակառակն եք անում. վերջում Հայաստանը վերածելու եք գուբերնիայի. Արծվիկ Մինասյան 04/30/2024   12:08 Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված«SHINE» ստեղծագործությունը 04/30/2024   12:02 Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է 04/30/2024   11:46 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին 04/30/2024   11:37 Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար 04/30/2024   11:20 Մարիա Կարապետյանին խնդրեցի ցույց տալ աշխարհում գեթ մեկ երկիր, որը սահմանի 4 փոքր «կրճոնների» վրա սահմանազատում է անում, չկարողացավ. Մանուկյան 04/30/2024   11:12 Իշխանությունը երաշխավորում է, որ օր-օրի ավելի ու ավելի վատ է լինելու, պետք է օր առաջ ազատվել նրանից. Ռուստամյան 04/30/2024   11:03 ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը 04/30/2024   10:50 Տավուշում փաստացի ինչ-որ սյուներ են տեղադրվել, ո՞վ է իրավունք տվել, ո՞ւմ հրամանով ու որոշումով է դա եղել. Արթուր Խաչատրյան 04/30/2024   10:40 Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից 04/30/2024   10:38 «Հայրենիքը մեր կարիքն ունի» և այլ կոչերով երիտասարդներն իրազեկման ակցիաներ են արել առևտրի կենտրոններից մեկում 04/30/2024   10:32 «Խախտի՛ր լռությունը». քաղաքացիները շարունակում են իրազեկման ակցիաները Երևանում 04/30/2024   10:24 Երևան-Երասխ հատվածում ավտոմեքենան բախվել է ձիուն, որը սատկել է. կան վիրավորներ 04/30/2024   10:22 Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած մի քանի զինծառայողների նկատմամբ բռնություն չի կիրառվել. ՔԿ 04/30/2024   10:12 ԱԺ-ն նիստ է անում. ուղիղ 04/30/2024   08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»

«Կոնսենսուս մինուս 1»-ը կայացած է. հունիսի 21-ին կարող ենք արթնանալ աննիկոլ Հայաստանում․ «Փաստ» 05/29/2021   08:50  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. <<Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեման նոր իրավիճակ է ստեղծել երկրի ներքաղաքական կյանքում։ Ըստ այդմ, քաղաքական ուժերը ներդնում են իրենց ջանքերը ընտրությունների արդյունքում քաղաքացիների վստահությանն արժանանալու և առավելագույն արդյունքներ գրանցելու համար։ Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 27 քաղաքական միավոր՝ 23 կուսակցություն և 4 դաշինք։ Բնականաբար, այսպիսի մեծ թվաքանակով ուժերի՝ ընտրություններին մասնակցելու փաստն ինքնին խոսուն է։ Դա մի քանի պատճառներ ունի՝ ազգային մենթալիտետից մինչև քաղաքական «հաշվարկներ»:

Բայց սա առանձին թեմա է: Նախ, արձանագրենք, որ փորձագետների գնահատմամբ, ֆավորիտներին հաշված՝ այս ընտրություններում մրցունակ կարող է լինել առավելագույնը 8-10 քաղաքական միավոր։ Եվ ինչն է հետաքրքիր. այդ բոլոր դերակատարներն անխտիր հայտարարել են, որ բացառում են համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հետ, այսինքն՝ ընտրություններից հետո նրա հետ կոալիցիա չեն կազմելու։ Սա նշանակում է, որ այս քաղաքական միավորները կարմիր գիծ են քաշում ՔՊ-ի հետ որևէ գործարքի գնալու հարցում, այսինքն՝ փաստացի կայացել է «կոնսենսուս մինուս մեկը»։ Նիկոլ Փաշինյանը մերժված է ոչ միայն հանրության գերակշիռ մեծամասնության կողմից, այլև քաղաքական դաշտում լուրջ դերակատարում ունեցող ուժերի:

Իհարկե, կան 2-3 մասնակիցներ, որոնք ոչ միայն չեն հայտարարի Փաշինյանի հետ համագործակցությունը բացառելու մասին, այլև ընդհակառակը: Դրանք այն «միավորներն» են, որոնք քաղաքական դաշտում իշխանությունների կողմից են ներդրվել Նիկոլին սատարելու և իրական ընդդիմության դեմ պայքարելու համար։ Հասկանալի է, որ սրանք խորհրդարան անցնելու որևէ շանս չունեն և ՔՊ-ի «կլոնի» դերակատարություն են ստանձնելու։ Սակայն ընտրարշավի ամբողջ ընթացքում նրանք ունենալու են բացառապես իրական ընդդիմադիրներին, այն է՝ հաղթելու առարկայական պոտենցիալ ունեցողներին թիրախավորելու գործելաոճ, ինչն արդեն այսօր ի ցույց են դնում անթաքույց: Վերոնշյալը ներկայումս ի ցույց է դնում քաղաքական հետագա զարգացումների ողջ սպեկտրը, հնարավոր է նաև կանխորոշում է ընտրությունների ելքը: Փաշինյանի ունեցած քաղաքական կապիտալն ու վարկանիշը ներկայումս անհամեմատելի է 2018 թվականին նրա ունեցած հանրային վստահության հետ։

Փաշինյանի իշխանության ապիկարության, բացառապես նրա պատճառով պատերազմի մեջ ներքաշվելու և կապիտուլ յացիայի ենթարկվելու, հազարավոր զոհերի, տնտեսական կոլապսի, պետական կառավարման համակարգի կաթվածահար վիճակի, անվտանգային խայտառակ վիճակի արդյունքում մեր երկիրն այսօր պարզապես անդունդի եզրին է, ու դա, իհարկե, չի կարող իր ազդեցությունը չունենալ հանրային տրամադրությունների վրա։ Խոսքը մտածելու ունակ, սեփական երկիրը սիրող և արժանապատվություն ունեցող մարդկանց մասին է, իսկ նրանք, կարծում ենք, մեր հանրության մեջ փոքր թիվ չեն կազմում, նույնիսկ ընդհակառակը: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Փաշինյանի համար լավագույն սցենարով ընթանա ընտրական գործընթացը, վարչական ողջ ռեսուրսով, անհայրենիքների քվեներով, ընտրակեղծարարությամբ հանդերձ, ՔՊԿ-ն առավելագույնը կարող է ստանալ 25-ից 30 տոկոս քվե։

 
Ուրեմն, Փաշինյանին վերարտադրվելու համար անհրաժեշտ է լինելու խորհրդարան անցած ուժերից մի քանիսի հետ կոալիցիա կազմել, բայց դա բացառված է, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, բոլոր այն ուժերը, որոնք հնարավորություն ունեն լինել խորհրդարանում, արդեն իսկ հայտարարել են, որ բացառում են Փաշինյանի հետ համագործակցության հնարավորությունը։ Ստացվում է, որ այսօր արդեն ակնհայտ է գոնե մեկ բան. Փաշինյանը վերջնականապես պարտվել է և կրկին կառավարություն ձևավորել ու վարչապետ ընտրվել չի կարող։ Այսինքն, հունիսի 21-ին պատմություն է դառնալու «Նիկոլի էպոխան», և այդ օրն արդեն կարող ենք արթնանալ «աննիկոլ Հայաստանում»։ Ի դեպ, ուշագրավ է, որ այս փաստին արագ սկսել է արձագանքել պետական կառավարման համակարգը։

Ընդհանրապես, թե՛ ուժային համակարգը, թե պետական կառավարման ողջ համակարգը շատ նրբազգաց է սպասվելիք փոփոխությունների առումով: Եվ պատահական չէ, որ անընդհատ տեղեկություններ են ստացվում, որ պետական գերատեսչություններում մարդիկ սկսել են արդեն բացահայտ խոսել, որ անհամբեր սպասում են ընտրություններին, որպեսզի «պրծնեն» այսօրվա՝ երկրի, ժողովրդի ու պետության համար փորձանք դարձած իշխանություններից ու նոր իշխանության օրոք կարողանան նորմալ աշխատել, ինչպես ասում են՝ ժամացույցի պես, կարգուկանոնով ու, ամենակարևորը՝ ի շահ պետության>>:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 29․05.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:45 29/05/2021  |  ՄամուլԻշխանական «տեռորի» փորձ պետական գերատեսչություններում. «Փաստ»
08:43 29/05/2021  |  ՄամուլԱվետ Ադոնցին իշխանությունները համոզում են հետ վերցնել դիմումը՝ խոստանալով նախարար նշանակել․ «Հրապարակ»
08:37 29/05/2021  |  ՄամուլԱԽ նիստը խաղաղ է անցել, դրանից հետո՞ է նոր զարգացում եղել․ «Հրապարակ»
08:32 29/05/2021  |  ՄամուլԱռավել քան երբևէ ճիշտ է ասել. «Փաստ»
23:56 28/05/2021  |  Մեկնաբանություն«Ալիևը կրկին սպառնաց ոչնչացնել մեզ ու «նավյսակի» եզրակացրեց, որ սուվերեն պետություն ունենալու արժանի չենք»․ Նաիրա Զոհրաբյան
22:46 28/05/2021  |  ՔաղաքականԱրցախի հարցում առաջին կապիտուլյացիոն ակտն ստորագրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 1994 թ.-ին՝ British Petroleum ընկերության ակտիվ դերակատարմամբ. Ռուբեն Հակոբյան
22:41 28/05/2021  |  ՄեկնաբանությունՊարզ ասած, Փաշինյանն ասում է՝ ձեր ինչին է պետք հայրենիքը, հարևանի տանը գրանցվող զոհը կամ ձեր հայրենակցի տան, հողի կորուստը. Աբրահամյան
21:53 28/05/2021  |  ՄեկնաբանությունԹուրքի՛ հարճ, ի հեճուկս քեզ, մենք ունենալու են անկախ պետություն, հանձնածդ Արցախն էլ՝ վերադարձնելու ենք. Վարագյան
21:43 28/05/2021  |  ՄեկնաբանությունՑավոք սրտի չկարողացանք բռնել ազգադավ կապիտուլյանտի ձեռքը. Սամվել Նիկոյան
20:55 28/05/2021  |  ՔաղաքականՄարդը ամբողջ աշխարհին ասում է, որ ինքն անդամալույծ է. Փորձագետը՝ Փաշինյանի առաջարկի մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]