ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ադրբեջանական շաբաթը»՝ ըստ «Հենակետի» 04/26/2021 14:43 | Մեկնաբանություն
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.
Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հաստատված 2021 թ-ի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակում իրականացվել են զենիթահրթիռային ստորաբաժանումների մարտավարական զորավարժություններ՝ մարտական կրակոցով: Իսկ Նախիջևանի կայազորի զորքերի համակարգման 2021 ուսումնական տարվա ծրագրի համաձայն՝ կապի ստորաբաժանումների հետ անցկացվել են հատուկ մարտավարական վարժանքներ:
Ապրիլի 20-ին, Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականի (Զանգելան) շրջանում` Հայաստանի հետ սահմանի մոտ բացվել է նոր ադրբեջանական զորամաս։ Ադրբեջանի ՊՆ-ից հաղորդել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում ադրբեջանական բանակի զինծառայողները հաջողությամբ ավարտել են վերապատրաստման դասընթացը Թուրքիայի Իսպարտա քաղաքում:
Ադրբեջանում Իրանի դեսպանության Twitter-ի պաշտոնական էջում կատարված հրապարակման մեջ նշվում է, որ Իրանի հետ սահմանին՝ Արաքս գետի վրա գտնվող ամբարտակների հյուսիսային հատվածի անվտանգությունը կապահովի Ադրբեջանը: Որոշումն ընդունվել է Իրանի և Ադրբեջանի սահմանային զորքերի հրամանատարի տեղակալների մասնակցությամբ կայացած հանդիպմանը:
Ադրբեջանի նախագահ Ալիևը օրենք է ստորագրել «Արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման, սահմանափակման և մեղմացման ոլորտում Ադրբեջանի կառավարության և Պակիստանի կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների մեկնաբանմամբ՝ արտակարգ իրավիճակ կարող է դիտարկվել նաև պատերազմը։
Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատար Մոհամմադ Ամջաջ Խան Նիյազին Իսլամաբադում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Քաշմիրի հարցում Ադրբեջանի կողմից Պակիստանին ցուցաբերվող աջակցությունը:
Հիշեցնելով Պակիստանում անցկացվող AMAN-21 զորավարժություններին Ադրբեջանի ռազմածովային ուժերի մասնակցության մասին՝ նա նշել է, որ իր երկրի Ռազմածովային ուժերը պատրաստ են ադրբեջանական կողմին տրամադրել կրթական ու ռազմատեխնիկական հնարավորություններ:
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Մինսկը նախատեսում է Ադրբեջանին օգնել Արցախից գրավված տարածքներում ագրոքաղաքներ կառուցելու հարցում։ Մինսկը քաղաքաշինության ուղղությամբ նախատեսում է ինչպես բնակելի շենքերի, այնպես էլ սոցիալական օբյեկտների կառուցում։
AzTV-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կտեղադրվեն Հորադիզ-Կովսական (Զանգելան) ճանապարհի հիմքերը: Ըստ Ալիևի՝ Վարանդայի (Ֆիզուլի) միջազգային օդանավակայանի շինարարությունը շատ արագ է ընթանում, և շուտով կսկսվի Կովսականի (Զանգելան) նոր օդանավակայանի շինարարությունը: Երրորդ օդանավակայանը կկառուցվի Լաչինի շրջանում: Ալիևը նաև ասել է, որ Ակնա (Աղդամ) քաղաքի գլխավոր հատակագծի նախնական տարբերակը պատրաստ կլինի մայիսին՝ հավելելով, որ նախապատրաստվում են Արցախից գրավված այլ քաղաքների հատակագծերը: Ըստ Ալիևի՝ Ղարաբաղի բնակչությանն աշխատանքով ապահովվելու համար այդ տարածքում պետք է արդյունաբերական պարկեր ստեղծվեն։
«Ազերէներջի»-ի ղեկավար Բաբա Ռզաևը Ադրբեջանի նախագահին զեկուցել է, թե Մատաղիս գյուղում փորձարկվում են երկու փոքր հիդրոէլեկտրակայաններ՝ վստահեցնելով, որ գործընթացը կավարտվի մեկ շաբաթվա ընթացքում: Ռզաևը Ալիևին տեղեկացրել է, թե «Ազերէներջի» ԲԲԸ-ն էլեկտրագիծ է կառուցում Դաշքեսանի շրջանից դեպի Քարվաճառ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին «Մի շարք շրջաններում ցանքատարածքների ոռոգման ջրի ապահովման բարելավման և բնակչության խմելու ջրի կարիքները բավարարելու ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների մասին» կարգադրություն է ստորագրել, որի համաձայն՝ Ջրականում (Ջաբրայիլ) հորատվելու են 2, Վարանդայում (Ֆիզուլի)՝ 10, Հադրութում՝ 2, Շուշիում՝ 4 արտեզյան հորեր: Ադրբեջանական մամուլում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են համապատասխան տեխնիկայի միջոցով Շուշիում քանդում հայերի կողմից օգտագործված «խրուշչևկա» կոչվող շենքերը։
Ֆրանսիական Le Monde պարբերականը գրել է, որ մտավախություն կա, թե ԼՂ հակամարտության ընթացքում Ֆրանսիայի կողմից Հայաստանին աջակցելու պատճառով Ադրբեջանը կարող է հրաժարվել Ղարաբաղի վերականգնման ծրագրերի իրականացման գործում ֆրանսիական ընկերությունների ծառայություններից։ Ֆրանսիական «Suez» ընկերության տնօրենը նշել է, թե իրենց նախագծերը կամ արգելափակված են, կամ էլ շատ դանդաղ են ընթանում։
Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ
Մեկնարկել է Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան տանող մայրուղու շինարարությունը: Թուրքիայի տրանսպորտի նախարարության ղեկավար Ադիլ Քարայսմայիլօղլուն նշել է, թե Թուրքական կողմը անհրաժեշտություն է տեսնում նաև սկսել Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղու կառուցումը, որի միջոցով հնարավոր կլինի երկաթուղային կապ ապահովել Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ շրջանցելով Վրաստանի տարածքը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը նախատեսում է սկսել երկաթուղու շինարարությունը 2021 թ․ դեկտեմբերին, բայց թուրքական կողմը առաջարկել է այն սկսել մայրուղու գործարկումից անմիջապես հետո:
Թուրքմենստանի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման ընկերությունը (TULM) նպաստում է առաջին արագընթաց բեռնատար գնացքի առաքմանը Թուրքիայից դեպի Ուզբեկստան։ Գնացքը այս տարվա ապրիլի 10-ին մեկնել է Ստամբուլի Բոգազկոպրու կայարանից:
Առաքումն իրականացվում է TULM-ի կողմից Ադրբեջանի երկաթուղիների դուստր ձեռնարկության «ADY Container»-ի օժանդակությամբ: Ապագայում TULM-ը նախատեսում է համատեղել Թուրքմենբաշի միջազգային ծովային նավահանգստի բեռնարկղային տերմինալի բոլոր տարանցիկ բեռնարկղերը և դրանք արագ գնացքով ուղարկել հարևան երկրներ, ինչպիսիք են Ուզբեկստանը, Ղրղզստանը և Աֆղանստանը:
Չինաստանի Ցինդաո քաղաքից Ադրբեջան ուղարկված երկրորդ բեռնարկղային գնացքը ժամանել է Բաքվի նավահանգիստ: Ակտաուի նավահանգիստ հասնելուց հետո բեռնարկղերը Բաքվի նավահանգիստ են հասցվել «Բարիս» ֆիդերային նավով, որի օպերատորն է ադրբեջանական «ADY Container» ընկերությունը: Երկաթուղային բլոկի կազմում գտնվող 10 բեռնարկղերը Բաքվից կուղարկվեն Վրաստան, իսկ 3-ը՝ Թուրքիա։ Նշենք, որ Ցինդդաո-Բաքու առաջին կոնտեյներային գնացքը Ադրբեջան էր ժամանել այս տարվա փետրվարին:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե Ադրբեջանից գազի արտահանումը Թուրքիա 2021 թվականի սկզբից սկսած գերազանցել է 4 միլիարդ խորանարդ մետրը, բացի այդ ընդլայնվել է Ադրբեջանից բնական գազ ներմուծող երկրների ցանկը, որոնց մեջ ընդգրկվել են Իտալիան, Բուլղարիան և Հունաստանը։
ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարության մասին
Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարությունը բավական սուր արձագանքի է արժանացել Ադրբեջանում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը զանգահարել է Ալիևին և նրա հետ քննարկել Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարությունը ու դրա հետ կապված համատեղ քայլերը։
Ալիևը Բայդենի որոշումն անվանել է «պատմական սխալ» և շեշտել, որ դա «լուրջ վնաս է հասցնում տարածաշրջանում համագործակցության զարգացող միտումներին»: Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին իր դիրքորոշման համար և շեշտել, որ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին: Դրանից հետո հեռախոսազրույց են ունեցել նաև ԱԳ նախարարներ Չավուշօղլուն և Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ցավալի է որակել ԱՄՆ նախագահի հայտարարությունը։
Ադրբեջանի 48 քաղաքական կուսակցություններ հայտարարություններ են տարածել, որով դատապարտել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Բայդենի հայտարարությունը դատապարտել է նաև Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը։
Ադրբեջանական լրատվամիջոցները լուսաբանել են, թե ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ մի խումբ ադրբեջանցիներ և թուրքեր բողոքի ակցիա են անցկացրել Վաշինգտոնի Շերիդանի հրապարակում:
Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ
Ապրիլի 20-ին ադրբեջանական AzTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի շահերին: «Մենք կկատարենք Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը, անկախ նրանից` ուզում է դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, այն կարելի է լուծել հեշտությամբ, եթե ոչ` մենք դա կլուծենք ուժով»:
Ըստ Ալիևի՝ «101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա գրավված Զանգեզուր»: Ալիևի այս արտահայտություններից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապել է հայտարարել, թե Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի խոսքերը Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալիք չեն:
Հարցազրույցում Ալիևը նաև հայտարարել է, թե ԼՂ-ում «Իսկանդեր»-ի կիրառման մասին նամակ է ստացել ՌԴ-ից, որում ՌԴ-ն հերքել է Ղարաբաղում «Իսկանդեր Մ» հրթիռների արձակման մասին տեղեկությունը։ Ադրբեջանի նախագահը նշել է, թե այդ պատասխանը չի գոհացրել իրեն և միաժամանակ հերքել այն վարկածը, թե «Իսկանդեր Մ»-ի հրթիռների բեկորները Սիրիայից են տեղափոխվել Ղարաբաղ։ Նրա խոսքով՝ «այդ համակարգերը կամ հանձնվել են Հայաստանին, կամ էլ ապօրինի արտահանվել են Ռուսաստանից»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում հեռավար ելույթի ժամանակ, Ղրիմի հարցն ու ԼՂ հակամարտությունը մեկ հարթության վրա դնելով, հայտարարել է. «Մեր հիմնարար իրավունքներին հակասում է, երբ ինքնիշխանությունը և պետությունների տարածքային ամբողջականությունը հարցականի տակ են դրվում և արհամարհվում են, ինչը մենք տեսնում ենք Ղրիմում և Լեռնային Ղարաբաղում»:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուխարեստում Ռումինիա-Թուրքիա ռազմավարական համագործակցության 10-րդ հոբելյանական նիստին անդրադարձել է նաև արցախյան վերջին զարգացումներին ու պնդել, որ Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային և էներգետիկ միջանցքի իրենց նախագծերի վրա:
Ամերիկյան «Realcleardefense.com» կայքին տված հարցազրույցում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև անցած տարի ձեռք բերված հրադադարը երկու երկրների միջև հարաբերություններում նոր էջ բացելու հնարավորություն է: Աքարը շեշտել է, որ եթե Հայաստանի ղեկավարությունը լսի Թուրքիայի ուղերձները և համաձայնի խաղաղության հաստատմանը, ապա քաղաքական և տնտեսական օգուտներն ամբողջ տարածաշրջանի համար ակնհայտ կլինեն:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայտարարել է պատրաստ է իր թիմի հետ մեկնել Ղարաբաղ: «Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ նաև հետկոնֆլիկտային բոլոր գոտիներում», - ասել է նա:
Ապրիլի 22-ին կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ այս փուլում ամենակարևոր խնդիրը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում վստահության միջոցների ամրապնդումն է, տնտեսական դրական օրակարգի ձևավորումը, որը կարող է Հարավային Կովկասի կայուն զարգացման համար հեռանկարներ և պայմաններ ապահովել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել