Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Նիկոլ Փաշինյան. ՌԴ հետ հարաբերությունները եղել են և կլինեն Հայաստանի առաջնահերթություններից. Նիկոլ Փաշինյան 04/06/2021   22:05  |  ԼՐԱՀՈՍ

Ապրիլի 7-ին Մոսկվա նախատեսվող այցից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է, թե ինչ թեմաներ է քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայկական բանակում իրավիճակի մասին, այն մասին, թե արդյոք լուծվել է Գլխավոր շտաբի հետ կոնֆլիկտը և այն մասին, թե ինչու հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները վիճարկելու կարիք չի լինի։

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Դուք հայտարարեցիք Ռուսաստանից նոր սպառազինություն, այդ թվում՝ Սու-30 ՍՄ կործանիչներ գնելու մտադրության մասին։ Արդյոք երկիրը նման միջոցներ ունի՞, թե՞ ակնկալում է վարկ ստանալ Մոսկվայից: Արդյոք այդ հարցը կքննարկվի՞ Պուտինի հետ բանակցությունների ժամանակ: Չե՞ք կարծում, որ ղարաբաղյան հակամարտությունը Երևանի համար անհաջող ավարտվեց բանակի վատ վիճակի և նորմալ սպառազինության բացակայության պատճառով: Ռուսաստանին դիմելո՞ւ եք անօդաչու թռչող սարքեր, ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ ձեռք բերելու համար, թե՞ կդիմեք այլ երկրների արտադրողներին։ Ինչպիսի՞ն են այժմ Ձեր հարաբերությունները զինվորականների հետ:

Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման օրակարգում լինելու են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բոլոր ոլորտներին, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերը։ ՀՀ զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել և շարունակելու է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, և այդ հարցը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում։

Հայաստանի Զինված ուժերում այժմ արդեն մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ, որոնք ևս իրականացվում են Ռուսաստանի մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։ Համոզված ենք, որ այդ համագործակցությունը հաջող կշարունակվի, ինչում մեծապես շահագրգռված է Հայաստանի կառավարությունը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը հանգուցալուծվել է, և բանակը՝ կառավարության հետ միասին, լիարժեքորեն շարունակելու է երկրի անվտանգության ապահովման ու ամրապնդման ուղղությամբ քայլերը։

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Ձեզ համար ի՞նչ էին վերջին շրջանում Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցերը, արդյոք կարծո՞ւմ եք, որ Ձեր կուսակցությունը կարող է հաղթել ընտրություններում՝ հաշվի առնելով ներկայիս հանրային տրամադրությունները: Ձեր քաղաքականության մեջ ինչպիսի՞ փոփոխություններ եք պատրաստ առաջարկել մարդկանց: Մի քանի տարի շարունակ դուք չեք կենտրոնացել Ռուսաստանի՝ որպես արտաքին քաղաքական գերակայության վրա: Արդյոք դա հիմա փոխվե՞լ է, ինչպիսի՞ն կլինի ընտրություններից հետո:

Նիկոլ Փաշինյան - Նախընտրական քարոզարշավը և ընտրությունները ամբողջովին ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը։ Մենք մշտական շփման մեջ ենք մեր ժողովրդի հետ ու լիովին հասկանում ենք նրանց խնդիրները, պահանջներն ու ցանկությունները։ Հանրությանը կներկայացնենք այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանն ու բարեկեցության ապահովմանը։

Համոզված եմ, որ մեր հասարակությունը կկարողանա ձևավորել օրինական իշխանություն, իսկ մենք քաղաքացիների հետ շփումներում կներկայացնենք մեր ծրագրերն ու նպատակներն առաջիկա տարիների համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա դրանք եղել և շարունակելու են մնալ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից, և ես վստահ եմ, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության և մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապերի հիման վրա։

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Ձեր՝ ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում արդյոք նախատեսվո՞ւմ է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում՝ ամենաբարձր մակարդակով:

Նիկոլ Փաշինյան - Ապրիլի 7-ին նախատեսված է իմ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահի հետ քննարկելու ենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Կքննարկենք նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը:

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Ավելի վաղ Դուք հայտարարել էիք Հայաստանի զինված ուժերի բարեփոխման գործընթացում Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցություն հաստատելու մտադրության և հայ-ռուսական զորքերի ռազմական խմբավորման ուժեղացման անհրաժեշտության մասին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պետք է ասեմ, որ մենք արդեն ձեռնամուխ ենք եղել բանակի լայնամասշտաբ բարեփոխումների, և, բնականաբար, հաշվի առնելով մեր սերտ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում՝ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ, իսկ փորձագիտական մակարդակում արդեն իսկ հաստատվել են անհրաժեշտ կապեր:

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Կա՞ արդյոք արդեն որոշակիություն՝ երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից անցկացվող քննարկումներում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ: Ինչպե՞ս է ընթանում աշխատանքը: Արդյոք նախագծվե՞լ են ճանապարհային քարտեզները, թե՞ աշխատանքը դեռ սկզբնական փուլում է: Ճանապարհների ապաշրջափակումը որքանո՞վ օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Նիկոլ Փաշինյան - Մինչ օրս քննարկվել են հարցեր, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերից: Ստեղծվել են փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով:

Այս պահի դրությամբ արձանագրվել է, որ լրացուցիչ փորձագիտական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա, և աշխատանքները պետք է շարունակել:

Աշխատանքային խումբը ձևավորվել է այն միջազգային փոխադրումների հետ կապված հարցերի ուսումնասիրության համար, որոնք պահանջում են հատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքները:

Բնականաբար, քննարկվում են տրանսպորտային կապերի երկկողմանի ապաշրջափակման հարցերը, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության տարանցիկ ներուժի ավելացմանն ու տարածաշրջանում առևտրային կապերի զարգացմանը։

Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ամսաթիվը կհամաձայնեցվի համանախագահների կողմից, աշխատանքային կարգով՝ հաշվի առնելով ենթախմբերի շրջանակում ընթացող քննարկումները:

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Սպասու՞մ եք արդյոք «հանգիստ» արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ մտավախություններ ունեն, որ նախընտրական գործընթացներն ու ընտրություններն կարող են հանգեցնել հասարակության մեջ նոր ցնցումների և, հնարավոր է, փողոցում տեղի ունեցող անկարգությունների: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ են պայմանավորված նրանց մտավախությունները:

Նիկոլ Փաշինյան - Ինչպես գիտեք, մենք առաջարկել ենք անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո, ձևավորված ներքաղաքական լարված իրավիճակը հաղթահարելու նպատակով, և վերջերս խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել՝ հունիսի 20-ին անցկացնել արտահերթ ընտրություններ:

2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունները եզակի էին նրանով,որ 1996 թվականից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարանում: Մենք կարողացել ենք ապահովել լիարժեք թափանցիկ, ազատ և արդար ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքներն ընդունվել են բոլորի կողմից: Դրանք բարձր են գնահատել նաև միջազգային դիտորդական կառույցները:

Համոզված եմ, որ առաջիկա ընտրությունները նույնպես կանցկացվեն բարձր մակարդակով: Վստահ եմ՝ մեր ժողովուրդն այս անգամ ևս իր ազատ կամարտահայտմամբ կձևավորի լեգիտիմ իշխանություններ: Մենք ի վիճակի ենք ապահովել այնպիսի ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքները վիճարկելու որևէ առիթ չի լինի:

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների կգնա ինքնուրո՞ւյն, թե՞ այլ ուժերի հետ դաշինքի կազմում: Ընտրություններից հետո հնարավո՞ր է կոալիցիաների ստեղծում:

Նիկոլ Փաշինյան - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայում անցկացնում է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ, և այդ առումով քննարկումները դեռևս շարունակվում են: Ինչ վերաբերում է կոալիցիա ձևավորելուն, ապա այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:59 06/04/2021  |  ՄեկնաբանությունԵթե Ռոբերտ Քոչարյանը դատարանով արդարացվեց մարտի 1-ի գործով, ապա Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա դատարանով չի արդարացվել այդ գործով. Աղասի Ենոքյան
21:49 06/04/2021  |  ՄեկնաբանությունՍա ուղղակի աբսուրդ քրեական գործ չէր. Սա՝ գաղտնալսումներով, դատավորների վրա ճնշումներով ուղեկցվող պրոցես էր. Էլիբեգովա
20:39 06/04/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Քրիստոնեա-ժողովրդավար «թուրքի շները» ևս մասնակցելու են ընտրություններին. Գագիկ Համբարյան
20:10 06/04/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Զինվորների գլուխը կերան, որ զոհերի բարձր թվով արդարացնեն նախապես ծրագրված դավաճանական գործարքները. Ախոյան
18:07 06/04/2021  |  ԼՐԱՀՈՍֆինանսավորման աղբյուրներն ու կառուցվածքը կկանխորոշվեն բանակի բարեփոխումների գործընթացում. Փաշինյանը՝ ռուսական նոր վարկի ձեռքբերման մասին
15:51 06/04/2021  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ, Քրիստիննե Գրիգորյանը՝ առաջին տեղակալ
15:48 06/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱրշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
14:17 06/04/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի ու Վաղարշակ Հարությունյանի կողմից դիրքը չարաշահելու մասին Օնիկ Գասպարյանի հաղորդման հիմա վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
13:37 06/04/2021  |  Քրեական խրոնիկոնՆիկոլ Փաշինյանին հարցաքննելուց հետո ՔԿ-ն քրեական գործը կարճել է
12:51 06/04/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կշարունակի Սու -30 ՍՄ կործանիչներ ձեռք բերել Ռուսաստանից

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]