Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է չմիջամտել Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար

Նախարար Քերոբյանի հայտարարությունը զբոսաշրջության 319% աճի վերաբերյալ ոչ մի հիմնավորում չունի․ Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա 03/27/2021   16:53  |  ԼՐԱՀՈՍ

26.03.2021թ.-ին լրագրողների հետ կատարած իր ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԷՆ Նախարար Վահան Քերոբյանը արեց զբոսաշրջության ոլորտին վերաբերվող որոշակի հայտարարություններ, որոնց մենք հարկ համարեցինք անդրադառնալ, հաշվի առնելով դրանց անիրատեսական լինելը և դրանք համարելով անգամ ոլորտի իրական խնդիրները կոծկելու փորձ:

Այսպես, Նախարարը հայտարարեց, որ

• «անցած տարի մարտ ամսին տուրիստներ չունեինք, սակայն այս տարի մարտին արդեն ունենք տուրիստների մեծ խումբ»:

• «իրենք գիտեն, որ ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան»

• «մայիս ամսից պլանավորվում է, որ զբոսաշրջությունը կմտնի «ընդունելի և նորմալ տեմպի մեջ» և այս տարի կանխատեսված է Զբոսաշրջության ոլորտի 319% աճ 2020թ.-ի համեմատ, նույնը ինչ 2019թ.-ի նկատմամբ 20-25 տոկոսանոց անկում»:

Անդրադառնալով վերոնշյալ կետերին, ուզում ենք փաստել, որ քանի դեռ չկան ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական թվերը 2021թ.-ի մարտ ամսվա ընթացքում ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի վերաբերյալ, հստակ չի ստացվի դատել, թե արդյոք 2021թ.-ի մարտ ամիսը ավելի բարենպաստ է եղել քան 2020թ.-ի մարտը, նամանավանդ այն ուժգնությամբ, ինչպիսին այն բնութագրում է Նախարարը: Ասոցիացիայի անդամ հյուրանոցներից ոմանց տվյալների համաձայն, Նախարարի պնդումը առ այն, որ անցաց տարվա մարտին զբոսաշրջիկներ գրեթե չկային անհիմն են, քանի, որ մինչև մարտի 16-ին ՀՀ Կառավարության կողմից արտակարգ դրության սահմանումը մարտ ամսվա վրա կատարված ամրագրումները դեռևս պահպանվում էին որոշակի քանակի շրջանակներում, որոնք ավելի բարձր էին քան այս տարվա մարտի քանակը: Սակայն արտակարգ դրության սահմանումից հետո, բոլոր ամրագրումները վերջնականապես չեղարկվեցին և մարտի վերջին արդեն հյուրերի քանակը ձգտեց զրոյի: Այնուամենայնիվ, կսպասենք պաշտոնական թվերին իրողությունը ամբողջությամբ պարզելու համար:

Լսելով Նախարարից այն, որ իրենք գիտեն, որ ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան, մենք իսկապես տարակուսանքի մեջ հայտնվեցինք հաշվի առնելով, որ ինչպես Հայաստանի դեպքում այնպես էլ ամբողջ աշխարհում տուրիստները սկսել են ամրագրել իրենց այցելությունները շատ ավելի մոտ ժամանման օրվանը քան մինչ այդ: Դրա պատճառով այսպես կոչված ամրագրումների պատուհանը (ամրագրման օրվա և ժամանման օրվա միջև ընկած ժամանակահատվածը) միջինում 3 ամսից կտրուկ նվազել է մինչև 3-7 օր: Սա օբյեկտիվորեն բացատրվում է հյուրերի ճամփորդության համար 72 ժամը չգերազանցող ՊՇՌ թեստի առկայության պահանջով, ինչի պատճառով իրենք ստիպված են գնել ավիատոմսեր և կացություն ժամանման օրվան մոտ օրերին միայն:

Այս պատճառով հյուրանոցները պարզապես չունեն որևէ պատկերացում, թե ինչ է իրենց սպասում մեկ-երկու շաբաթ անց, ուր մնաց մեկ ամսվա կտրվածքով կանխատեսում կատարելը: Ասոցիացիայի անդամ հյուրանոցների պատկերացմամբ սույն թվականի ապրիլը շատ չի տարբերվի մարտից, հաշվի առնելով այս պահին առկա ամրագրումների քանակները: Մեզ համար անհասկանալի է, թե, որ տվյալների հիման վրա է Նախարարը լրիվ այլ եզրահանգման եկել: Կխնդրենք իրեն պարզաբանել մեզ իր մոտ առկա տեղեկատվության աղբյուրը, հաշվի առնելով, որ պետությունը չունի պաշտոնական տվյալներ ապագա ամրագրումների քանակների վերաբերյալ:

Նախարարի պնդումը առ այն, որ «մայիս ամսից կմտնենք ընդունելի և նորմալ տեմպի մեջ» մեզ համար ավելի քան մտահոգիչ է, քանի որ, ինչպես արդեն ասեցինք, գոյություն չունի ապագային վերաբերող քիչ, թե շատ հիմնավոր կանխատեսում անելու հնարավորություն:

Նախարարի նման մոտեցումը շատ վտանգավոր է, քանի որ կարող է թուլացնել պետության և զբոսաշրջության ոլորտում գործողների զգոնությունը, առաջացնել կեղծ սպասումներ ու պետական զգալի աջակցության բացակայության պարագայում անելանելի վիճակի մեջ դնել ոլորտը:

Մեր կարծիքով Նախարարի կողմից հնչեցված 319% աճի, այն է ավելի քան քառակի անգամ աճի մասին կանխատեսումը ընդհանրապես մոտ չէ իրականությանը, քանի որ բացի վերոնշյալ բարդություններից առկա են բազում այլ խոչընդոտներ, որոնք դարձնում են նման վերականգնման տեմպերը անհնար: Ներկայացնենք դրանցից ամենակարևորները.

• ինչքան էլ տպավորություն չստեղծվի, որ 2020թ.-ի ցածր նշաձողից հեշտ կլինի ապահովել բավականին բարձր աճ, պետք է հաշվի առնել, որ Նախարարի դրված նշաձողը չափազանց բարձր է: Իր կոմից սահմանված 319% աճ 2020թ.-ի համեմատ, նույնը ինչ 2019թ.-ի նկատմամբ 20-25 տոկոս պակաս ցուցանիշը կազմում է 1.400.000-ից 1.500.000-ի չափ զբոսաշրջային այցելություն: Շատ ծանր կլինի Համավարակի պատճառով աշխարհի բազում երկրների «կարմիր» ցուցակում հայտնված Հայաստանին կարողանալ համոզել այդքան զբոսաշրջիկի այստեղ այցելել, նամանավանդ հաշվի առնելով անցած պատերազմի և ներքաղաքական անկայունության նկատմամբ զբոսաշրջիկների չափազանց զգայուն լինելը:

• Ավանդական համար մեկ շուկա հանդիսացող Ռուսաստանը դեռևս չունի երկարաժամկետ կայուն մոտեցում դեպի Հայաստան և հակառակը չվերթների թույլտվության առումով՝ ինչը ավիափոխադրողերին ստիպում է կրճատված պահել չվերթների քանակը դրանք հարկ եղած դեպքում ստիպված չեղարկելու վախից՝ ինչն էլ իր հերթին արհեստականորեն թանկացնում է տոմսերի գները՝ դարձնելով Հայաստանը անմրցունակ ուղղություն ռուս և Ռուսաստանով ժամանող տուրիստների համար:

• Ավանդական համար երկու շուկա հանդիսացող Վրաստանի հետ հիմնական անցակետ համարվող ցամաքային հաղորդակցությունը մնում է փակ, ինչը չափազանց կրճատում է պոտենցիալ այցելուների քանակը, որոնք կարող էին համատեղել Վրաստան իրենց այցելությունը Հայաստան այցելութան հետ:

• Շենգենյան գոտու կողմից Հայաստանը դեռևս «կարմիր» երկիր համարվելու պատճառով մեզ համար 2019թ․-ի Top 20 շուկաներից 8-ից (Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Բելգիա) տուրիստների հոսքը մնում է սահմանափակ: Հաշվի առնելով, որ Շենգենյան գոտու և ոչ մի երկրի կողմից պաշտոնապես դեռևս չի էլ քննարկվում Հայաստանին «կանաչ» երկիր համարելը, ապա այս տարվա ընթացքում տվյալ երկրներից մեծ հոսք սպասելը անիրատեսական է վերոնշյալ նույնաբովանդակ խնդիրներից ելնելով:

Հատկանշական է, որ այն օրը, երբ Նախարարը խոսում էր տուրիզմի կայծակնային վերականգնման և մայիսից սկսած «ընդունելի և նորմալ տեմպերի մեջ ընկնելու» մասին, Ասոցիացիան իր անունով ուղարկել է նամակ՝ պահանջելով անհապաղ նախաձեռնել աջակցության միջոցառումների նոր փաթեթի ստեղծում, որը անհրաժեշտ է ոլորտը ամբողջական կործանումից փրկելու համար: Խոսքը դեռևս 2020թ.-ի մարտին Ասոցիացիայի կողմից բարձրաձայնված խնդիրների և դրանց լուծումների ներդրման մասին է, որոնք են.

• ազատել հյուրանոցային տնտեսության օբյեկտներին բոլոր հարկային պարտավորություններից և պարտադիր վճարներից մինչև ճգնաժամի ավարտը

• գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ հյուրանոցային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և ապահովելով արագ վերականգնում ու ոլորտի հետագա աճի հնարավորություն։ Հյուրանոցային ոլորտի անհամեմատ բարձր հարկային բեռը հիմնականում պայմանավորված է հյուրանոցների ԱԱՀ վճարող լինելով, ի տարբերություն մնացած ողջ ոլորտի՝ շրջանառության հարկ վճարող լինելով։

• վճարել սույն ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների ամսական տոկոսավճարների առնվազն 50%-ը մինչև կապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը,

• վճարել սույն ընկերություններում պահպանված աշխատատեղերի աշխատավարձի առնվազն 50%-ը մինչև կապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը։

Մեկ այլ հատկանշական փաստ է այն, որ Նախարարը հայտարարում է, որ ոլորտը արդեն պրակտիկորեն վերականգնվել է, սակայն Ասոցիացիայի մեկ այլ նամակին ի պատասխան Նախարարությունը գրել է, որ Կառավարությունը պատրաստվում է հավելյալ միջոցներ տրամադրել ոլորտի համար կազմած 23-րդ միջոցառմանը առկա ճգնաժամը հաղթահարելու համար:

Մենք ողջունում ենք Կառավարության նման քայլը, սակայն ինչպես և նախորդ նամակներում հայտարարում ենք, որ այդ միջոցառումը բավարար չէ խնդրին լուծում տալու համար:

Ոլորտը իսկապես ոտքի կանգնեցնելու նպատակով անհրաժեշտ է շտապ իրագործել մեր կողմից առաջարկվող լուծումների համախումբը:

Առանձին այդ լուծումները չեն ունենա այն արդյունավետությունը և ոլորտում գործող ընկերությունների մաքսիմալ լայն սպեկտրին օգնելու հնարավորությունը, ինչ դրանց հանրագումարը:

Հայտնել ենք և շարունակում ենք հայտնել պատրաստակամությունը հանդիպելու և օգնելու Կառավարությանը տվյալ ծրագրերը կյանքի կոչելու և ոլորտը փրկելու գործում:


Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա ՀԿ

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:29 26/03/2021  |  ԼՐԱՀՈՍԵս դեմ եմ լինելու խստացումներին․ Վահան Քերոբյանը՝ սահմանափակումների գնալու մասին
13:22 26/03/2021  |  ԼՐԱՀՈՍ2020-ի նկատմամբ տուրիզմի ոլորտում կանխատեսվում է 319 տոկոս աճ․ նախարար
15:58 25/03/2021  |  ՄեկնաբանությունՀայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է. Էկոնոմիկայի նախարար
18:16 24/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀունվարին հայտարարել էիք, որ 3-4 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր կան Հայաստանում.ի՞նչ եղան այդ ծրագրերը.պատգամավորը՝ էկոնոմիկայի նախարարին
14:40 12/03/2021  |  ԼՐԱՀՈՍՈւտելիքի գներն ամբողջ աշխարհում բարձրացել են․ պետք չէ խուճապահար լինել․ Քերոբյան
14:31 12/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱնցանկալի է լրացուցիչ սահմանափակումներ սահմանել․ Վահան Քերոբյան
13:57 12/03/2021  |  ԼՐԱՀՈՍՎահան Քերոբյանը Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ տնօրենին
15:47 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀամարում ենք, որ նոր սահմանափակումների շարժառիթներն ունեն բացառապես քաղաքական հիմք. «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ
11:50 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը հավանության արժանացրեց տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններին «օդ ու ջրի» պես անհրաժեշտ միջոցառումը
16:48 26/02/2021  |  ԼՐԱՀՈՍՎահան Քերոբյանը ծանոթացել է Գյուղական ֆինանսավորման կառույցի գործունեությանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]