Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ

Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան 03/26/2021   19:43  |  Հարցազրույց

ԱԺ-ն ընդունեց ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող աղմկահարույց  օրինագիծը։ Ինչ են մտածում դատավորներն այդ օրինագծի մասին, արդյոք դրանով հարվածի տակ չի դրվում դատարանների անկախությունը, խաթարում արդարադատության իրականացումը։

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը։

- Պարոն Հարությունյան,  ինչպես եք գնահատում ԲԴԽ լիազորություններն ընդլայնող նախագծի ընդունումը։

- Նախ` ասեմ, որ դժվար թե գտնեք գեթ մեկ դատավոր, կամ պրոֆեսիոնալ ու գերատեսչական շահեր չունեցող և անկախ իրավաբան, ով դրական կարծիք կարող է հայտնել նշված նախագծի մասին:

Մի քանի հանգամանք նշեմ միայն.

Նախագծի սկզբնական տարբերակում հեղինակները ԲԴԽ-ին ցանկանում էին տրամադրել լիազորություն, որ գործը վերցնի մի դատավորից ու փոխանցի հմուտ դատավորի (նշվածը կատակով անվանում ենք ՀԿԳ դատավորի ինստիտուտի ներդրում): Լավ է, որ այս ձևակերպումից հրաժարվեցին: Չի կարող լինել որևէ պաշտոնյա կամ ԲԴԽ անդամ, ով կարողանա իրավաչափ գնահատական տա ընթացիկ գործով դատավորի կիրառած հմտություններին և իր ճաշակով որոշի գործը վերցնել ու փոխանցել մեկ այլ դատավորի: Որքան էլ ազնիվ ու բարի մղումներ կամ շարժառիթներ լինեն, այն անթույլատրելի միջամտություն է:

Նախագծի վերջնական տարբերակում ներդրվել է մեկ այլ գաղափար, հրաժարվել են կոպիտ միջամտությունից, չհաշված անցումային դրույթները, սակայն փաստացի քողարկված մնացել է այդ «հմուտ կամ ՀԿԳ դատավորի» գաղափարը. Օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանվել է, որ ԲԴԽ-ն վարչական, քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի կամ բարդության գործեր:»

- Մասնագիտացումն ընդունված է նաեւ քննչական եւ դատախազական մարմիններում՝ հաշվի առնելով հանցատեսակները, սահմանադրական գործառույթների տեսակները։ Փաստորեն՝ մեզանում ներդրվում է մասնագիտացման նոր չափորոշիչ՝ բարդ ու թեթեւ գործերի, այսինքն տեսակավորելու են դատավորներին, թե որոնք են ունակ քննել բարդ գործերը, որոնք՝ ոչ։

-Այո, ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, դատավորների մասնագիտացում կա,  կա նաև ենթամասնագիտացում (օրինակ՝ ես նախընտրել եմ և քննում եմ նաև կիբեռհանցագործությունների վերաբերյալ գործեր, մյուսը՝ անչափահասների վերաբերյալ և այլն), սակայն ինձ հայտնի չէ որևէ երկիր, որտեղ նույն կարգավիճակի ու նույն դատարանի դատավորները տարանջատվեն սովորական կամ թեթև գործեր քննող ու, ինչպես օրենքում է ձևակերպված, բարդ գործեր քննող դատավորների: Դժվար է պատկերացնել, թե արդյոք ԲԴԽ-ն կարող է որոշել կամ տարանջատել թեթև գործը բարդ գործից: Թե, դա, օրինակ, քրեական գործի տեսակի ինչ նոր դասակարգում է, ես չեմ կարող ասել: Քրեական գործի բարդության մասին նման չափորոշիչներ կենցաղային մակարդակից դուրս սահմանել հնարավոր չէ:

Պրակտիկայում հանդիպում են ոչ մեծ ծանրության հանցագործության, մասնավոր մեղադրանքի գործեր, օրինակ 118-րդ հոդվածով՝ ծեծի վերաբերյալ, որոնց քննությունը ամիսներ կամ տարի է տևել, եղել է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործ, մի քանի նիստով ավարտվել է:

Գործերի նման տարանջատումը բնորոշ է միայն նախնական քննությանը, այն էլ այն տարբերակով, երբ օրինակ, քննչականի պետը գործի բարդությունը կանխատեսելով քննիչների խմբին է այն հանձնարարում, բայց նույնիսկ քննիչների մասով, որևէ օրենքում չեմ հանդիպել որևէ ձևակերպման, թե կան բարդ գործեր քննող ու այլ քննիչներ:

Նույն եղանակով նշանակված դատարանի ու մասնագիտացում ունեցող դատավորների նման վերացական տարանջատման դեպքում արդյոք կարելի է պատկերացնել դատարան դիմած անձի վերաբերմունքը, երբ իր գործը մակագրեն «բարդ գործեր չքննող» դատավորի: Բնականաբար՝ նշվածը չի նպաստի դատարանների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը:

-Ներկայումս գործերի մակագրումը կատարվում է էլեկտրոնային համակարգով, որը ներկայացվում էր որպես կարեւոր ձեռքբերում, որը նվազագույնի է հասցվում մարդկային գործոնը՝ գործերի բաշխման գործընթացում, թե  որ գործը որ դատավորը պետք է քննի։   

- 2011 թ.-ին ներդրվեց  գործերի բաշխման էլեկտրոնային համակարգը կամ  ոչ ձեռագիր մակագրությունը, որից շատերը դժգոհում էին ժամանակին, սակայն այն համարվում է դատական բարեփոխումների համատեքստում նաև հակակոռուպցիոն շատ կարևոր ձեռքբերում: Հիմա խնդիրը հետևյալում է. Կամ պետք է հետ գնանք հին տարբերակին, ասենք, որ վստահում ենք դատարանների նախագահներին, գործերը ձեռքով մակագրեն իրենց ուզած դատավորներին կամ էլ այլևս ձեռնպահ մնանք զանազան ձևակերպումներ պարունակող հիշատակված միջամտություններից: Ընդ որում՝ ձեռագիր մակագրության միակ հիմնավոր ու օբյեկտիվ փաստարկն այն էր, որ ոչ թե համակարգիչն էր ծանրաբեռնվածությունը որոշում, բալանսավորում, այլ դատարանի  նախագահը: Ամեն դեպքում գտնում եմ, որ պետք է առաջ գնանք, այլ ոչ թե՝ հետ:

- Փաստորեն, այս ԲԴԽ-ն կարող է մահակ դառնալ դատավորների գլխին։

-  Հակված եմ չհավատալ, որ եթե նույնիսկ օրենքն ուժի մեջ մտնի, ԲԴԽ-ն նշված լիազորությունից երբևէ կօգտվի ու նման տարանջատում կանի նույն դատարանում աշխատող դատավորների միջև:

Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մեկ այլ խնդրահարույց դրույթի վրա, որը վերաբերում է  դատական պրակտիկայի և վիճակագրության ամփոփման լիազորությունը՝ չսահմանելով հստակ նպատակ(նախագծի սկզբնական տարբերակից նպատակը հանվել է): Այն ինքնին խնդրահարույց չէր լինի, եթե չհետապնդի կամ չհանդիսանա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու առիթ այդ եղանակի կիրառմամբ: Դրա կիրառման բացասական փորձի ականատեսը շատերն են եղել:

- Ի դեպ, այս օրինագծի կարեւոր նորարարություններից է նաեւ ԲԴԽ-ին կարգապահական վարույթ հարուցելու իրավունքի ընձեռումը՝ ընդ որում քաղաքացիների, իրավաբանական անձանց բողոքի հիման վրա, Մեծամասամբ գործերն ունենում են երկու կողմ ու մեկը կարող է դժգոհ մնալ դատական ակտից ու հենց նրանց էլ վերապահվել է ապացուցման բեռը։

-Այո, պակաս խնդրահարույց կամ մտահոգիչ չէ Օրենսգրքի մասնավորապես 143-րդ հոդվածի փոփոխությունը, որով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը դրվել է նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձի վրա, որը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել  է Բարձրագույն դատական խորհուրդ:

Ստացվում է, որ օրինակ, ֆիզիկական անձին, ով կարող է բնավ կաշկանդված չլինել մասնագիտական կամ տարրական էթիկայի կանոններով, վարույթի շրջանակներում ստանձնելու է «մեղադրողի» դեր՝ փորձելով հիմնավորել դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու հանգամանքը: Կարելի է արդյոք պատկերացնել դատական նիստում պաշտպանվող դատավորին մի կողմից, իսկ մյուս կողմում, օրինակ` ամբաստանյալին, կամ դատապարտյալին, ով ԲԴԽ-ի առջև պետք է հիմնավորի դատավորի ենթադրյալ խախտումը: Կամ հարցը դիտարկենք այլ՝ դիմողի իրավունքների տեսանկյունից. ֆիզիկական անձը, չունենալով մասնագիտական գիտելիքներ, կրելու է «մեղադրանքը» հիմնավորելու պարտականություն, բնականաբար կողմերի հավասարության մասին ու արդար դատաքննության մասին խոսք լինել չի կարող:

Պետք է նշել, որ այս տեսանկյունից հարցը այլ է, երբ «մեղադրանքը պաշտպանելու» կամ այլ կերպ՝ կարգապահական խախտումը հիմնավորելու պարտականությունն իրականացնում է մասնագիտական հմտություններ ունեցող, համապատասխան վարվեցողության էթիկայի կանոններով կաշկանդված արդարադատության նախարարության պաշտոնյան կամ առավել ևս դատավորների կարգապահական հանձնաժողովի անդամը, դատավորը:

-Պարոն Հարությունյան, ստացվում է՝ «մեղադրողի» դերում լինում են այն անձինք, որոնց  վերաբերյալ որոշում պետք է կայացնի դատավորը։ Այսպիսով՝ վերջինս արդարադատություն իրականացնելիս նաեւ պետք է մտածի կողմերին «չնեղացնելու» մասի՞ն։

- Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, երբ քաղաքացին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի շրջանակներում ուղղակիորեն, ոչ միջնորդավորված «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի: Նման երևույթ չկա ոչ միայն միջազգային պրակտիկայում, այլև չկա ներպետական կառավարման մարմինների որևէ այլ ոլորտում, թե դատախազությունում, թե քննչական ու այլ իրավապահ համակարգերում: Առավել ևս նման ընթացակարգերի ներդրումը չէր կարող լիներ արդարացված դատական համակարգում:

Այս ամենի համատեքստում ևս մեկ կարևոր հարց է ծագում. Դիմող անձն է ձևակերպելու այն մեղադրանքը, որից պաշտպանվելու է դատավորը, թե՝ ԲԴԽ-ն, իսկ պատշաճ կազմված մեղադրանքի բացակայությունը ինքնին պաշտպանության իրավունքի խախտում է:

- Նման փոփոխություններ իրականացնելիս արդյո՞ք օրենսդիրն այդ հարցերը քննարկել է մասնագետների, դատավորների հետ՝ հաշվի առնելով, որ նշված փոփոխություններն անմիջականորեն դատավորներին են վերաբերում։

-Մասնագիտական շրջանակների կողմից անշուշտ շատ է խոսվել ԲԴԽ-ի կողմից վարույթ հարուցելու լիազորություն մասին: Ինչ է ստացվում. Կարգապահական վարույթի շրջանակներում արդարադատություն իրականացնողները, միևնույն ժամանակ կամ մի մասով իրականացնելու են նաև մեղադրանքի պաշտպանություն: Դրան զուգահեռ էլ մեկ այլ կարևոր հարց է ծագելու, թե դա ինչ կանոններով դատավարություն է լինելու, որ կարողանա իր մեջ պարունակել արդար դատաքննության բաղադրատարրեր: Պարզեցնեմ օրինակով՝ մեղմ ասած դժվար կլինի օրվա կեսը իրականացնեմ արդարադատություն ու գնահատման ենթարկեմ նույն շենքում աշխատող կոլեգա դատավորների մեղադրական դիրքորոշումները, իսկ օրվա մյուս կեսին՝ կամ մի ժամ հետո, այդ դատավորները արդարադատություն իրականացնեն իմ մեղադրական կարծիքի վերաբերյալ: Հարց է ծագում, դատարան դիմած քաղաքացին նման պայմաններում կարող է արդյոք մեծ ցանկության դեպքում վստահել մեզ:

Բայց տվյալ դեպքում խնդիրն ավելի բարդ է, այս նախագծով ստացվում է, որ կարգապահական վարույթ հարուցած, մեղադրական կարծիք ունեցող ԲԴԽ անդամները այդ նույն գործով շարունակելու են դատարանի կազմում արդարադատություն իրականացնել:

Օրինակ՝ եթե փաստաբանը, քննիչը կամ դատախազը որևէ գործով դիրքորոշում են հայտնել և հետագայում դարձել են դատավոր, պարտավոր են ու պրակտիկայում մշտապես հայտնում են ինքնաբացարկ:

Եթե այս երևույթը նորմալ համարենք, ապա պետք է փաստենք, որ տվյալ դեպքում համընդհանուր ճանաչում ու կիրառություն ստացած, դարերի խորքից եկող ճշմարիտ լատիներեն կանոնը («Որևէ մեկը չի կարող լինել իր գործով դատավոր») այլևս չի գործելու, և ստացվելու է, որ «ԲԴԽ անդամները կարող են լինել իրենց գործով դատավոր»:

Նշեմ, որ հատկապես այս նախագծի փաթեթի վերաբերյալ գործընկերները՝ դատավորները, փաստաբանները ու իրավունքի ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպություններ, արդարադատության նախարարությունը բացասական կարծիքներ էին հայտնել, որոնք փաստացի հաշվի չեն առնվել՝ չհաշված կոպիտ ձևակերպումները: Անձամբ ես կարծիք չէի հասցրել ներկայացրել նախագծի սկզբնական տարբերակի վերաբերյալ, քանի որ չէի մտածում, որ այն հավանության կարժանանա, բացի այդ էլ կրկնվում է, երբ սկզբնական նախագծի ու վերջնական տարբերակն ընդհանրապես միմյանց հետ կապ չեն ունենում: Կարծում եմ Սահմանադրական օրենքների փոփոխության դեպքում պետք է հնարավորություն ստանանք նաև կարծիքներ հայտնել վերջնական լրամշակված տարբերակների վերաբերյալ: Համոզված եմ բոլորին էլ օգտակար կլինի:

- Նախագծի հեղինակները իրավաբաններ էին ու ենթադրվում է, որ հասկացել են, թե ինչ վտանգավոր  տարրեր է իր մեջ պարունակում  իրենց իսկ ներկայացրած նախագիծը։ Ձեր կարծիքով՝ ինչու այն ընդունվեց, ինչ նպատակ է հետապնդում ։ 

- Ինչպես նշել եմ, չեմ կարծում, թե այս փոփոխությունը կարող են պաշտպանել խորը իրավաբանական գիտելիքներ ունեցող ու դատարանների անկախության եվ վստահության բարձրացման համար ջատագով իրավաբանները:


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:51 06/03/2021  |  ՎերլուծություններԴիտարկումներ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության կապակցությամբ Ազգային ժողովում տեղի ունեցած գործընթացների և դրանց սահմանադրականության վերաբերյալ
11:45 30/12/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանների գործողությունները պետք է հրատապ համապատասխանեցնեն սահմանադրությանը. Դավիթ Հարությունյանը՝ դիմել է ոստիկանապետին
08:57 12/09/2020  |  ՄամուլՈվ որ ճամբարում է հայտնվել. «Հրապարակ»
19:39 02/04/2020  |  ԼՐԱՀՈՍԴատարանները պետք է սեփական նախաձեռնությամբ վերանայեն անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները. Ֆանյան
13:40 26/02/2020  |  Վերլուծություններ«Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար
16:54 14/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀեռու չէ օրը, երբ ՍԴ դատավորներին կալանավորելու փորձեր կտեսնենք. Ենթադրում եմ՝ «թխվում են» աղմկահարույց գործեր. Դավիթ Հարությունյան
12:08 12/02/2020  |  ԼՐԱՀՈՍՊետությունը պարտվելու է ոչ թե ՄԻԵԴ-ում, այլ պարտվում է իր ապագան
11:51 12/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրաքվեի հաջողության դեպքում տասնամյակներ ճաշակելու ենք դրա բացասական արդյունքները. Դավիթ Հարությունյան
23:20 07/02/2020  |  ՎերլուծություններԴիտարկումներ` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման վերաբերյալ
19:40 31/01/2020  |  ՎերլուծություններՈրոշ դիտարկումներ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում առաջարկվող փոփոխությունների մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]