ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիտարկումներ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության կապակցությամբ Ազգային ժողովում տեղի ունեցած գործընթացների և դրանց սահմանադրականության վերաբերյալ 03/06/2021 14:51 | Վերլուծություններ

2020թ. մարտի 2-ին հրավիրված Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում իշխող խմբակցության պատգամավորները տապալեցին Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը` ելնելով քաղաքական դրդապատճառներից: Ազգային ժողովի իշխող խմբակցության նման անթույլատրելի վարքագիծը խաթարում է բարձրագույն դատական ատյանի բնականոն գործունեությունը, վտանգում է նաև Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ մարդու արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Նման գնահատականով է հանդես եկել ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյան՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով ներկայացնելով իր դիտարկումները՝ ԱԺ-ում ՎԴ դատավորների ընտրության շուրջ քննարկումների եւ քվեարկության վերաբերյալ։
Կից՝ Դ. Հարությունյանի դիտարկումներն ամբողջությամբ.
2020թ. մարտի 2-ին հրավիրված Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում իշխող խմբակցության պատգամավորները տապալեցին Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը` ելնելով քաղաքական դրդապատճառներից: Իշխող խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ չնայած ներկայացված թեկնածուների նկատմամբ ունեցած խորին ակնածանքին՝ պայմանավորված նրանց ներկայացնող Բարձրագույն դատական խորհրդի նախագահի անձով, չեն մասնակցելու քվեարկությանը:
Ստորև ներկայացնում ենք մեր դիտարկումները Ազգային ժողովում տեղի ունեցած գործընթացների և դրանց սահմանադրականության վերաբերյալ:
- Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կարգը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ և 135-րդ հոդվածներով: Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացը սկսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից թեկնածուների ներկայացմամբ: Կարգավորման տրամաբանությունը և նպատակը նրանում է, որ Ազգային ժողովին ներկայացվի Սահմանադրության 165-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Վճռաբեկ դատարանի դատավորին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեղեկություններ: Այդ տեղեկությունները վերաբերում են թեկնածուների կենսագրությունը, մասնագիտական և այլ որակներին, որոնք թույլ են տալիս նրանց հավակնել բարձրագույն դատական ատյանի դատավորի պատասխանատու պաշտոնին:
- Հաջորդիվ, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Ազգային ժողովի պատգամավորները հարցեր են տալիս ներկայացնողին ` Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Թեև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածում նշված չէ, թե Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղղված հարցերը ինչ բովանդակության պետք է լինեն, սակայն, ակնհայտ է, որ դրանք պետք է միտված լինեն Ազգային ժողովի կողմից Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության գործառույթի իրականացմանը` Սահմանադրության 165-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշներին համապատասխանությունը բացահայտելու միջոցով: Մինչդեռ իշխող խմբակցության պատգամավորների հարցերը բացարձակապես ուղղված չէին նշված հարցը բացահայտելուն, այլ վերաբերում էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի անձին և ավելին, հաճախ էթիկակայի առումով դուրս էին խորհրդարան և դատական իշխանություն հարաբերությունների թույլատրելի սահմաններից:
- Ժամանակակից իրավական պետությունների հիմնական օրենքներով, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածով, ամրագրված է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը: Այս սկզբունքը ընկած է ոչ միայն իրավական պետության, այլ նաև անձի` իր իրավունքները և ազատությունները անկախ դատարանի միջոցով պաշտպանելու հիմնարար իրավունքի հիմքում: Սա, իհարկե, չի բացառում օրենսդիր և դատական իշխանությունների միջև քննարկումները, սակայն այդ քննարկումները թույլատրելի են միայն այն պարագայում, եթե իրականացվում են փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և պահպանվում են նման քննարկմանը մասնակից դատավորների անկախությունը և անաչառությունը[1]:
- Թեև իշխանության թևերի միջև ողջամիտ քննադատությունը այդ քննարկման մաս կարող է կազմել, այնուամենայնիվ, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը ընդգծել է, որ հստակ սահմանագիծ կա արտահայտման ազատության և լեգիտիմ քննադատության` մի կողմից, և մյուս կողմից՝ դատական իշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ու անհարկի ճնշումների միջև: Քաղաքական գործիչները չպետք է կիրառեն պարզեցված կամ դեմագոգիայի հասնող փաստարկներ դատական իշխանությանը քաղաքական քարոզարշավների դեմ քննադատելու համար՝ պարզապես փաստարկ բերելու համար, կամ որպեսզի շեղեն ուշադրությունը իրենց սեփական թերացումներից: Չի կարելի նաև անձնական վիրավորանք հասցնել անհատ դատավորներին: Անպատասխանատու է, երբ քաղաքական գործիչները կատարում են անհավասարակշիռ քննադատական մեկնաբանություններ, և դա լուրջ խնդիր է առաջացնում, քանի որ դրանով դատական իշխանության նկատմամբ հանրային համոզվածությունը և վստահությունը կարող են ակամա կամ միտումնավոր կերպով խաթարվել: Նման դեպքերում դատական իշխանությունը պետք է մատնացույց անի, որ նման վարքագիծը ոտնձգություն է ժողովրդավարական պետության Սահմանադրության դեմ, ինչպես նաև ոտնձգություն է իշխանական մեկ այլ թևի լեգիտիմության նկատմամբ: Նման վարքագիծը նաև խախտում է միջազգային չափորոշիչները[2]:
- Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության կապակցությամբ ծավալված քննարկումների ընթացքում իշխող քաղաքական ուժի պատգամավորների մոտ կար թյուրըմբռնում նաև այն իմաստով, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հաշվետու է Ազգային ժողովին և պարտավոր է պատասխանել նրանց կողմից բարձրացված ցանկացած հարցի: Ի տարբերություն խորհրդարանական վերահսկողության ենթակա գործադիր իշխանությանը և այլ պետական մարմինների` դատական իշխանության հաշվետվողականության հիմքում կրկին ընկած է վերջինիս անկախության սկզբունքը, և դրանով պայմանավորված՝ օրինակ, Բարձրագույն դատական խորհուրդը չի ներկայացնում տարեկան զեկույց Ազգային ժողով, ինչպես դա անում են մի շարք պետական մարմիններ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, լինելով դատավոր, նաև կաշկանդված է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով դատավորին ներկայացվող վարքագծի կանոններով, այդ թվում նաև պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` եթե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ: Իշխող խմբակցության կողմից Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը տապալելու պատճառը, ինչպես հայտարարել է խմբակցության ղեկավարը, պայմանավորված է ոչ թե թեկնածուներով, որոնց հանդեպ նրանք ունեն խորին ակնածանք, այլ նրանց ներկայացնող անձով: Այսինքն՝ իշխող խմբակցությունը, առաջնորդվելով քաղաքական դրդապատճառներով, հաշվի չի առնում բարձրագույն դատական ատյանի դատավորի պաշտոնի համար ներկայացված թեկնածուների արժանիքները: Հաջորդ խնդիրը կայանում է նրանում, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ներկայացնելը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասով ուղղակիորեն ամրագրված պահանջ է: Այսինքն՝ տասն օր հետո Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի նոր թեկնածուներին կրկին ներկայացնելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Հաշվի առնելով իշխող խմբակցության դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանի դատավորի ազատ հաստիքը երկար ժամանակ կարող է մնալ թափուր:
- Սահմանադրությունը, սակայն, նման իրավիճակների համար նույնպես նախատեսել է լուծում: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը Բարձրագույն դատական խորհրդին տալիս է հնարավորություն սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման կապակցությամբ դիմելու Սահմանադրական դատարան: Տվյալ դեպքում, կարծում ենք, Բարձրագույն դատական խորհուրդը ոչ միայն կարող է, այլ նաև որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող պետական մարմին՝ պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան` դատական համակարգի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով:
- Ազգային ժողովի իշխող խմբակցության նման անթույլատրելի վարքագիծը խաթարում է բարձրագույն դատական ատյանի բնականոն գործունեությունը, որին Սահմանադրության 171-րդ հոդվածով վերապահված են օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման և մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացման պարտականությունները: Նման իրավիճակը վտանգում է նաև Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ մարդու արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:
Դավիթ Հարությունյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար
[1] Consultative Council of European Judges, "The position of the judiciary and its relation with the other powers of state in a modern democracy", Opinion no. 18 (2015), կետ 31:
[2] Consultative Council of European Judges, "The position of the judiciary and its relation with the other powers of state in a modern democracy", Opinion no. 18 (2015), կետ 52:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/13/2021 10:17 Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
- 04/13/2021 10:15 Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»
- 04/13/2021 10:06 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:41 «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»․ «Իրավունք»
- 04/13/2021 08:38 Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:36 Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից․ «168 ժամ»
- 04/13/2021 08:34 Խեցգետինն ու գայլաձուկը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 12:13 Թուրքերը չափազանց զգայուն են այդ խնդրի շուրջ և մենք կարևոր բանակցությունների մեջ էինք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ. Օբաման
- 04/13/2021 10:57 Սյունիքում վերսկսվել են կորած բնակչի որոնողական աշխատանքները
- 04/13/2021 10:24 ՊՆ-ում, ԳՇ-ում հետպատերազմյան փուլի այս նշանակումները բանակին ուղղված «կոնտռոլնի կրակոցի» են նման. Աբրահամյան
- 04/13/2021 00:16 Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը»՝ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/13/2021 11:45 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ
- 04/13/2021 10:39 Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Արշակունյացը չթույլատրված մասով անցնող հետիոտնին վրաերթի է ենթարկել. հետիոտնը մահացել է
- 04/12/2021 22:04 Սիսիանում գազալցակայանում կրակ է բռնկվել. տնօրենը, լիցքավորողն ու 2 քաղաքացի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
- 04/12/2021 21:17 Թասիկ գյուղի բնակչի որոնողական աշխատանքները անարդյունք դադարեցվել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները