Թեմաներ
Երեքշաբթի 03 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/19/2024   08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ» 03/19/2024   08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ» 03/19/2024   08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ» 03/19/2024   08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ» 03/19/2024   08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ» 03/19/2024   08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ» 03/19/2024   08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ» 03/19/2024   08:01 Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ» 03/19/2024   07:56 «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ» 03/19/2024   07:53 Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ» 03/18/2024   23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ 03/18/2024   23:45 Որոշել ենք գնալ այս հատվածներում սահմանի ճշգրտման՝ ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար և Կիրանց գյուղերի անվտանգությունն ապահովելու. Փաշինյանը՝ Տավուշում 03/18/2024   23:35 Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/18/2024   23:34 Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը 03/18/2024   23:29 Պուտինն ու Էրդողանը տրամադրված են փոխգործակցության՝ ի շահ երկրների հարաբերությունների 03/18/2024   23:23 Շանս էս դեղից պիտի սրսկեմ, ո՞նց պիտի դեղատունը դեղը բաց թողնի․ Տիգրան Մաթևոսյան 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   22:51 Պուտինն ընտրություններում մրցակիցներին առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը 03/18/2024   22:37 Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի երկու մասի. Ստեփանյան 03/18/2024   22:28 ԱԳ նախարարի տեղակալը Մալթայի Հանրապետության ԱԳ ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 03/18/2024   22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին 03/18/2024   22:00 ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում․ Սթոլտենբերգ 03/18/2024   21:37 Բուհերից են դուրս գալիս դիմադրողները, այս խունտան վախենում է երկրի շարժիչ ուժից՝ ուսանողությունից, ինչպես սատանան խունկից. Սրապիոնյան 03/18/2024   21:20 Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում 03/18/2024   20:58 Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա 03/18/2024   20:39 Էստոնիայի արդարադատության նախարարը հրաժարական կտա սկանդալից հետո 03/18/2024   20:22 Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան 03/18/2024   20:18 Խաչատուրյանն ընդունել է ֆրանսիացի մտավորականների 03/18/2024   19:51 Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. իրանագետ 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան 03/18/2024   19:13 ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը շարունակում է մնալ փակ բեռնատարների համար 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի 03/18/2024   18:43 Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/18/2024   18:18 Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/18/2024   18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան 03/18/2024   18:02 ՌԴ ամենաերկար երկաթուղու վրա գնացքի 20 դատարկ վագոն դուրս է եկել ռելսերից 03/18/2024   17:58 ՀՀ ԱԺ նախագահն ու Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շուրջ 03/18/2024   17:55 Սեփական ժողովրդին պատերազմով ու պարտությամբ սարսափի մեջ պահող ղեկավար ունենալը մեծագույն անեծք է այդ ժողովրդի վրա. քաղաքագետ 03/18/2024   17:48 Փաշինյանը շարունակում է հանդիպումները. խոստանում են տեսանյութ հրապարակել 03/18/2024   17:37 Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին․ խուլիգանության կասկածանքով նրան բերման են ենթարկել 03/18/2024   17:35 Մեքսիկայում կարտելի զինված անձինք առևանգել են Վրաստանի մոտ 30 քաղաքացու 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/18/2024   17:26 Թուրքիան զգուշացնում է հյուրանոցների հնարավոր փակման մասին. պատճառը պարտքերն են 03/18/2024   17:12 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի 03/18/2024   17:08 2-րդ կորպուսի հրամանատարը վարչապետին խնդրել է, որ տրակտոր տան՝ դիրքերը կահավորելու համար, չի արվել. Մենք չենք պատրաստվում պատերազմի. Արշակ Կարապետյան 03/18/2024   16:51 Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ուենցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում 03/18/2024   16:44 Մի՞թե մի անշունչ քարի չափ չկանք, որն աղաղակում է՝ սա Հայաստան է. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 03/18/2024   16:43 Ատամնաբույժը բացատրել է, թե ինչ հիվանդությունների մասին են վկայում լեզվի գույնի փոփոխությունները
03/17/2024   21:50 Վաղը նախատեսված հոսանքազրկման հասցեները 03/17/2024   13:55 38-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ. shamshyan.com 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/17/2024   20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով 03/17/2024   16:44 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/17/2024   10:11 Պայթյուն գազալցակայանում. աշխատակիցը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   14:54 Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար 03/17/2024   12:34 Մասնագետը նշել է երեք համեմունք նիհարելու և առողջ աղիների համար 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/18/2024   16:24 Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին վախեցրել է պատերազմով. Սարգսյան 03/17/2024   14:24 ԱԹՍ-ով հարձակում՝ Մոսկվայի վրա. այն խոցվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի մոտ 03/17/2024   13:26 Երեքշաբթի ինտենսիվ տեղումներ են սպասվում, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 5-7 աստիճանով կցրտի 03/18/2024   12:57 Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար և ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին 03/17/2024   20:02 Լևոն Արոնյանը հաղթեց American Cup շախմատի մրցաշարի եզրափակիչում 03/18/2024   14:06 Ինչ տեղեկություններ են ստացվել արբանյակից 03/17/2024   16:36 Երեխան ունեցել է թոքաբորբ․ 2 ամսական երեխայի մահվան պատճառները 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան 03/18/2024   13:41 Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում

Դատարանները պետք է սեփական նախաձեռնությամբ վերանայեն անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները. Ֆանյան 04/02/2020   19:39  |  ԼՐԱՀՈՍ

Անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները պետք է վերանայվեն և փոխարինվեն անազատության մեջ պահելու հետ կապ չունեցող խափանման միջոցներով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը:

Նրա խոսքով՝ մի քանի դատարաններ արդեն լայնորեն կիրառում են ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հանձնարարականը՝ իրենց նախաձեռնությամբ:

«Օրինակ՝ Ավան եւ Նոր նորք վարչական շրջանների նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանն իր իսկ նախաձեռնությամբ վերանայել էր իր վարույթում գտնվող քրեական գործերով ամբաստանյալների խափանման միջոցները և իր իսկ նախաձեռնությամբ փոխարինել գրավով: Արման Հովհաննիսյանը, նույն դատարանի դատավոր, վերջերս հենց երեք քրեական գործերով կրկին խափանման միջոցները փոխարինեց գրավով՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակը և դրա կանխարգելման անհրաժեշտությունը»,- ասաց Ֆանյանը:

Նրա խոսքով՝ ՔԿՀ-ների գերբեռնվածությունը, դատապարտյալների, կալանավորների միջև շփումը և նրանց՝ դատական նիստերին ներկայանալն ավելի է մեծացնում հիվանդությամբ վարակվելու վտանգը:

Փաստաբանը գտնում է, որ պետք է վերանայվեն նաև դատապարտյալների պատիժները, թեև չի բացառում, որ ՔԿՀ-ներում իրականացվում են անհրաժեշտ սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը և այլն: Նրա խոսքով՝ ԵԽ հանձնարարականում լայնորեն անդրադարձ է կատարվել նաև կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելուն, մասնավորապես՝ ինչ պարտականություններ ունի պետությունն՝ անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ՝ կարանտինի մեջ գտնվելու ժամանակ արժանապատիվ պայմաններ ապահովելու, շփումների նվազեցման գործում: Բացի այդ՝ Ֆանյանն ընդգծեց, որ անազատության մեջ գտնվող անձանց զգալի մասը տառապում է խրոնիկ հիվանդություններով և անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու, թե արդյո՞ք նրանց մոտ ռիսկային այնպիսի հիվանդություններ չկան, որոնք կարող են բարձրացնել կորոնավիրուս տիպի հիվանդությամբ վարակվելու հավանականությունը:

Դիտարկմանը, որ հիմնականում հետաձգվում են դատական նիստերը և չեն քննարկվում հենց խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները, Ֆանյանը պատասխանեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններն իրենց վարույթում գտնվող կալանավորական բոլոր գործերով ներկայացրել են համապատասխան միջնորդություններ, որպեսզի վերանայվեն այդ անձանց խափանման միջոցները:

«Իմ կարծիքով դատարանները պետք է վերանայման նախաձեռնությունը վերցնեն իրենց վրա, որովհետև կան ամբաստանյալներ, որոնք չունեն պաշտպաններ և իրավագիտակցության ցածր մակարդակ ունեն, չեն պատկերացնում, որ այս փուլում կրկին միջնորդություն ներկայացնեն՝ խնդրելով, որ դատարանը փոխարինի խափանման միջոցը: Դատական նիստերի հետաձգումն էլ այն գործոններից մեկն է, որը պետք է ստիպի հենց պետությանը վերանայել այդ անձանց խափանման միջոցները, քանի որ այդ անձինք այս պահին ժամանակային անորոշության մեջ են: Քրեական գործերի քննության ողջամիտ ժամկետների մասին խոսք լինել անգամ չի կարող, որովհետև մենք չգիտենք, թե այդ իրավիճակն ինչքան կարող է տևել: Պետությունն այդ պատասխանատվությունը պետք է վերցնի իր վրա, քանի որ հենց ինքն է Կոնվենցիայով ստանձնել այդ պարտականությունները: Կարծում եմ՝ պետք չէ սպասել պաշտպանների կամ ամբաստանյալների միջնորդություններին, դատարանները պետք է իրենց նախաձեռնությամբ վերանայեն խափանման միջոցները՝ հնարավորության դեպքում փոխարինելով այն»,- ասաց Ֆանյանը:

Անդրադառնալով՝ ԲԴԽ-ի նախաձեռնությանը, որի համաձայն դատական նիստերը կարող են կայանալ հեռահաղորդակցության միջոցներով, Ֆանյանն ասաց, որ նախաձեռնությունը դրական է, բայց այն գործուն կարող է աշխատել քաղաքացիական և վարչական դատավարություններում, իսկ քրեական դատավարության ոլորտում դժվար է պատկերացնում հեռահաղորդակցության միջոցներով դատավարության անցկացումը:

«Քրեական դատավարության օրենսդրությունը նման հնարավորություն այս պահին չի ընձեռում մեզ, դատավարության կողմերը պետք է ներկա գտնվեն դատական նիստին, ուստի՝ քրեական արդարադատության բնագավառում չեմ պատկերացնում տեխնիկապես և օրենսդրորեն այդ մեխանիզմը, բայց դատական նիստերին, օրինակ՝ կալանավորական նիստերին կալանավորներին ներկայացնելը վտանգավոր է առաջին հերթին հենց կալանավորների համար: Գիտենք, որ շատ գործեր կան, որոնցով կալանավորները բերվում են, դատական նիստեր են գումարվում, որոնք էլ ավելի են մեծացնում այդ ռիսկերը»,- ասաց Ֆանյանը՝ նշելով, որ որևէ երաշխիք չկա, որ ՔԿՀ-ներում նախնական կալանքի տակ գտնվող անձանց շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն լինի:

Նշենք, որ արդարադատության նախարարությունն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի Պահպանության բաժնի աշխատակցի մոտ

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:08 27/03/2020  |  ԼՐԱՀՈՍԳործող դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը չի ստուգվելու, օրենքը չի նախատեսել ․հանձնաժողովի նախագահը խնդրահարույց է համարում մի շարք իրավակարգավորումներ
13:40 26/02/2020  |  Վերլուծություններ«Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար
10:02 21/02/2020  |  Մամուլ«Էվոլյուցիա». Անցումային արդարադատություն, վեթինգ, «վնգստացող» դատավորներ, իսկ վերջում՝ ՍԴ անցանկալի անդամներ . «Իրատես»
19:37 15/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱզատ խոսքի գլխին կախված նոր մահակ. իշխանությունը մտադիր է ընդլայնել սուտ մատնության հոդվածը
16:54 14/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀեռու չէ օրը, երբ ՍԴ դատավորներին կալանավորելու փորձեր կտեսնենք. Ենթադրում եմ՝ «թխվում են» աղմկահարույց գործեր. Դավիթ Հարությունյան
12:08 12/02/2020  |  ԼՐԱՀՈՍՊետությունը պարտվելու է ոչ թե ՄԻԵԴ-ում, այլ պարտվում է իր ապագան
11:51 12/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրաքվեի հաջողության դեպքում տասնամյակներ ճաշակելու ենք դրա բացասական արդյունքները. Դավիթ Հարությունյան
23:20 07/02/2020  |  ՎերլուծություններԴիտարկումներ` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման վերաբերյալ
19:40 31/01/2020  |  ՎերլուծություններՈրոշ դիտարկումներ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում առաջարկվող փոփոխությունների մասին
16:29 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍՊայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան NEWS.am

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]