Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Արդյո՞ք իշխանությունը «ձեռքերը լվացել» է Արցախից․ «Փաստ» 03/25/2021   09:57  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմի ավարտից արդեն 5 ամիս է անցել, սակայն Արցախի հիմնախնդրի շուրջ կուտակված բազմաթիվ հարցեր ու հարցականներ կան, որոնք ոչ միայն չեն ստանում իրենց պատասխանները, այլև ավելի են խորանում ու չեն էլ բարձրաձայնվում։ Թվում է, թե այս օրերին ողջ երկիրը պետք է ապրեր Արցախյան հիմնախնդրի շուրջ անհանգստությունից ելնելով, բայց դրա փոխարեն, փաստը մնում է փաստ, որ եթե որևէ քաղաքացի այլընտրանքային կարծիք է արտահայտում, ապա շատ արագ հայտնվում է իշխանական քարոզչամեքենայի հարձակման թիրախում։ Իշխանությունները ամեն մի երկրորդական հարցից խոսում են, քննարկումներ են ծավալում, բայց դրա մեջ չի մտնում Արցախը։

Տպավորություն է, որ իշխանությունները միտումնավոր կերպով փորձում են խուսափել Արցախյան հիմնահարցի դետալներին անդրադառնալուց։ Ալիևը պարբերաբար հոխորտում է և հայտարարում, թե Արցախյան հարցն արդեն լուծվել և պատմական անցյալում է մնացել, իսկ մեր «քայլողների» կողմից որևէ արձագանք չկա։ Լեզուները կուլ են տվել: Այն դեպքում, երբ ներքին դաշտում արձագանքում են ամեն փոքր դետալի, ավելին՝ իրենց իրավունք են պահում նույնիսկ հոխորտալ: Ինչևէ, արձանագրենք, որ Արցախի հարցով ՀՀ իշխանությունները, երկրի ղեկավարի գլխավորությամբ, ուղղակի լռության ուխտ են պահում։ Միայն Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ Փաշինյանը իբր խախտեց լռությունը և փորձեց պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ այդքան զոհեր ունեցանք։

«Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ այսօր մենք Ադրբեջանին կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ»,- նշեց նա։ Այլ հարց է, որ այս հայտարարությունը պարզապես խայտառակություն էր: Մյուս կողմից՝ միայն օդի մեջ հայտարարելով, թե դեռևս Արցախի հարցը լուծված չէ, ոչինչ չի փոխվելու, արտահերթ քայլեր են անհրաժեշտ առաջին հերթին Արցախին սատարելու ու սուբյեկտայնությունն ընդգծելու հարցում։ Թե չէ, փորձելով տեղի ունեցածում ամեն անգամ նախկիններին մեղադրել ու դրանով սահմանափակվել՝ Փաշինյանը ուղղակի ծիծաղելի վիճակում է հայտնվում։ Հայաստանը նախևառաջ միջազգային հարթակում պետք է բարձրացնի Արցախի կարգավիճակի հարցը, սահմանի իր կարմիր գծերը, միջազգային հանրությանը ցույց տա Ադրբեջանի ագրեսիայի և արցախահայության նկատմամբ գործված հանցագործությունների հետևանքները, որոնց միջոցով արցախահայությունը զրկվել է կենսագործունեություն ծավալելու անհրաժեշտ կենսատարածքից ու հնարավորություններից։

Ադրբեջանական բռնազավթման առարկա են դարձել անգամ նախկին ԼՂԻՄ-ի մաս կազմող տարածքները։ Ու այսքանից հետո Արդբեջանը չի ցանկանում կանգ առնել՝ վերջնանպատակ ունենալով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումն ու բնակչության էթնիկ զտումը։ Պատերազմի արդյունքում խախտվել են հիմնախնդրի կարգավորման բանակցային 3 սկզբունքներից երկուսը, այն է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը և ուժ կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը, ու կարծես հայկական կողմը համակերպվել է տեղի ունեցածի հետ։ Այնինչ, պետք է ամեն օր Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունը սևեռել այս հանգամանքի վրա։ Մյուս կողմից էլ՝ տպավորություն է, թե Հայաստանը «ձեռքերը լվացել» է Արցախից, իսկ ավելի կոնկրետ՝ Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտականություններից։ Չնայած այս իշխանությունների գոյության պայմաններում Հայաստանն անգամ իր անվտանգությունն ապահովելու խնդիր ունի, ուր մնաց, որ Արցախի անվտանգության մասին ի վիճակի լինի մտածել։

Սակայն հարցն այն է, որ ճիշտ է՝ Արցախում ռուս խաղաղապահները անվտանգությունն ապահովում են, սակայն միայն դա բավարար չէ, և Արցախի սուբյեկտայնության կարևորագույն ցուցիչներից մեկն էլ սեփական մարտունակ զինված ուժեր ունենալու հանգամանքն է։ Այս համատեքստում ուշագրավ է, որ օրերս Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը նշել էր, թե ՀՀ քաղաքացիները կամավորության հիմքով կարող են գրանցվել և ծառայել Արցախում։ Այս հայտարարությունն իր ենթատեքստում Հայաստանից օգնություն ստանալու յուրահատուկ ուղերձ է պարունակում։ Բայց արդյոք իշխանություններն ի վիճակի՞ են ըմբռնել այս ուղերձը։ Պատերազմից ամիսներ անց Փաշինյանը ոչ մի անգամ ոտք չի դրել Արցախ, այնինչ նախկինում Արցախ գնալու և փիառվելու առիթը բաց չէր թողնում։

Իսկ հայաստանյան պաշտոնյաների այցերը պետք է փաստեն Արցախի անկախ կարգավիճակի մասին։ Մի անգամ ՀՀ արտգործնախարարը Արցախ այցելեց, տեսանք՝ ինչ բուռն արձագանք հետևեց Ադրբեջանից, իսկ դրանից հետո մեր բարձրաստիճան պաշտոնյաները, կարծես, փորձում են զերծ մնալ այցերից ու ամեն կերպ տեղավորվել Ադրբեջանի գծած շրջանակի մեջ։ Պատահական չէ, որ փորձագիտական շրջանակները բարձրաձայնում են, որ իշխանությունները ձեռք են քաշել Արցախից՝ վերջինիս թողնելով միայնակ: Երևի իրենց համար այդպես ապրելն ավելի հեշտ է...»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25․03.21թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:56 23/03/2021  |  ՄամուլԱնցել է չորս ամիս, բայց Արցախում 68 հազարական դրամները չեն ստացել. «Հրապարակ»
10:13 12/03/2021  |  ՄամուլԱրցախի խորհրդարանում դեմ են ռուսերենը պաշտոնական դարձնելուն. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
10:20 09/03/2021  |  ԼՐԱՀՈՍԶենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտում և Մարտունիում
14:16 06/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախում աշխատանքային ժամերից դուրս խստիվ արգելվել է օգտագործել դատախազության ծառայողական ավտոմեքենաները
12:32 05/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախում թանկարժեք մեքենաների աճուրդին մասնակցության 2 հայտ է ներկայացվել
08:18 05/03/2021  |  ՄամուլՓաշինյանն ու իր թիմը «երես չունեն», որ Արցախ մեկնեն. Հասկանում են, որ այնտեղ իրենց, մեղմ ասած, չեն սպասում․ «Հրապարակ»
10:15 24/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախում շարունակվում են չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները.ԱԻՊԾ
15:36 15/02/2021  |  ԼՐԱՀՈՍ20-ամյա աղջիկը դուրս է եկել տնից ու չի վերադարձել. ահազանգել է մայրը
16:48 11/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախ վերադարձածների թիվը մոտ 100 հազար է. Մանե Թանդիլյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]