Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Ավարտվել է Զարեհ Սինանյանի այցը Ռուսաստան 03/09/2021   22:58  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում: Մոսկվայում Զարեհ Սինանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ: Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ակտիվիստները հանդիպմանը ներկայացրել են այս տարի իրականացվելիք ծրագրերը:

Այնուհետև Գլխավոր հանձնակատարը նրանց մանրամասնել է մեր գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, որից հետո երիտասարդները բազմաթիվ հարցեր են հղել Զարեհ Սինանյանին: Հարցերը վերաբերել են Հայաստանի քաղաքական իրադրությանը, հայրենադարձության և զբաղվածության հնարավորություններին, սփյուռքում հայոց լեզվի պահպանմանը, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք կարող են օգտակար դառնալ Արցախին:

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը այցելել է Լազարևների անվանի թիվ 2042 դպրոցում, որտեղ հայերենը որպես օտար լեզու է դասավանդվում: Զարեհ Սինանյանի հետ զրույցում շեշտվել է, որ հայերենը Ռուսաստանում մայրենի լեզուների ցանկում չէ, ինչը խոչընդոտում է երկրի տարածքում հայերենով գրքերի հրատարակմանը: Զարեհ Սինանյանն իր այցի ընթացքում այս խնդիրը ևս մեկ անգամ բարձրաձայնել է պատկան մարմինների հետ հանդիպումների ընթացքում: Այդ իրավիճակից ելքը այսօր այն գրքերն են, որոնք անվճար Հայաստանից Ռուսաստան են տեղափոխվում, և տարբեր ազգությունների 700-ից ավելի երեխաների հնարավորություն տալիս հայերենը սովորել որպես երկրորդ օտար լեզու: Դպրոցը նաև աչքի է ընկնում երեխաների զարգացման համար կրթական և մշակութային բազմազան ուղղություններով:

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ընթացքում նախևառաջ քննարկվել են Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր: Կողմերը միաձայն էին, որ հետպատերազմական Հայաստանի և Արցախի զարգացման գործում մեծ է լինելու սփյուռքի դերը: Քննարկվել են նաև Ռուսաստանում հայերենի

դասավանդմանը և տեղի հայ համայնքին առնչվող մի շարք հարցեր: Գլխավոր հանձնակատարը անդրադարձել է գրասենյակի գործունեությանը, և մասնավորապես ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագիրը մեծ հետաքրքրություն է ստացել: Փոխարտգործնախարարը ներկայացրել է Ռուսաստանում նմանատիպ ծրագրերը և ռուսական բուհերում հայերին տրամադրվող կրթաթոշակները:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այնուհետ հանդիպել է «Բարեփոխում և բիզնես» ասոցիացիայի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են պետություն-բիզնես-սփյուռք շղթային առնչվող հարցեր: Գործարար համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են Ռուսաստանում իրենց գործունեությունը, ասոցիացիայի նպատակներն ու առաքելությունը: Զրույցի հիմնական թեման էր Հայաստանի համագործակցությունը սփյուռքի, մասնավորապես՝ գործարար կազմակերպությունների հետ, առկա խնդիրներն ու բացերը: Զարեհ Սինանյանը կարևորել է ասոցիացիայի գործունեությունը, ինչպես նաև հետագա սերտ համագործակցության հույս է հայտնել:

Սարատովի շրջանի «Կռունկ» հայ համայնքն անցկացրել է հայ ակտիվիստների համառուսաստանյան համագումարը, որին Գլխավոր հանձնակատարը ևս մասնակցել է: Համագումարի գլխավոր թեման էր սփյուռքի միավորող բիզնես կառուցվածքի՝ Հայ ազգային համակարգի ներկայացումը։ Կազմակերպիչները Ռուսաստանի 29 քաղաքներից ժամանած հայկական տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներին պատմել է այս համակարգի աշխատանքային կառուցվածքի մասին։ Գաղափարի հեղինակների կարծիքով՝ համակարգի հիմնական նպատակն է ստեղծել կենտրոնացված ֆինանսական ուժ Հայաստանին և Արցախին օգնելու և աջակցելու համար։ Նման նախագիծը մասնակիցների կողմից շատ հարցեր է առաջացրել, բայց ընդհանուր առմամբ, դրանք հստակեցնում էին համակարգի մեխանիզմի բնույթը։

Համաժողովի ավարտին Գլխավոր հանձնակատարը Սարատովի հայ համայնքի ղեկավարության հետ միասին շրջել է Սուրբ Աստվածածին նորակառույց հայկական եկեղեցու տարածքում։

Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում ցուցաբերած հսկայածավալ մասնագիտական աջակցության համար Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը երախտագիտություն է հայտնել նաև բժիշկների «Վիվա» բարեգործական հիմնադրամի անձնակազմին:

Հիմնադրամի հետ հանդիպումը տեղի է ունցել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում: Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, և ներկաներին հատկապես հետաքրքրել է համահայկական առողջապահական ցանցը ու այդ համատեքստում գրասենյակի աշխատանքը: Ցանցը սկսեց ավելի ակտիվ գործել, երբ անցած տարի  գրասենյակի համակարգմամբ ամբողջ աշխարհից հայ բժիշկները համախմբվեցին Կովիդ-19-ի դեմ պայքարում: Կազմակերպվեցին ավելի քան 40 վեբինարներ աշխարհի լավագույն հայ մասնագետների մասնակցությամբ, Հայաստան ժամանեցին բժշկական խմբեր, որոնց մի մասը՝ պատերազմի ընթացքում: Նշենք, որ փետրվար ամսից «Վիվա» հիմնադրամի հետ համատեղ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղացի մասնագետների համար կազմակերպում է հոգեկան առողջության վերաբերյալ վեբինարներ:

Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ: Ասոցիացիայի նպատակն է աջակցություն ցուցաբերել ֆիզիկական և իրավաբանական անձանց անկախ քաղաքացիությունից, ինչպես նաև համախմբել հայ իրավաբաններին սոցիալական և մասնագիտական հարթության մեջ: Ասոցիացիայի մասնաճյուղերը գործում են Ռուսաստանի 65 սուբյեկտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել է ասոցիացիայի և Հայաստանի պետական համակարգի միջև հնարավոր համագործակցությունը:

Մոսկվա այցի վերջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում բաց ձևաչափով հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  Գլխավոր հանձնակատարի հետ հանդիպման մասնակցել են Մոսկվայի, Տվերի, Պսկովի, Օրենբուրգի, Դոլգոպրուդնիի, Պերմի և Պենզայի հայկական սփյուռքի ներկայացուցիչները։ Հնչել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերմանն առնչվող հարցեր։ Զարեհ Սինանյանը նշել է, որ այս ոլորտում նախատեսվում են բարեփոխումներ, օրինակ՝ քաղաքացիություն ստանալու ժամկետը գործող 3-6 ամսի փոխարեն կրճատել մինչև 3 ամիս։

Սփյուռքին և հայրենադարձության գործընթացին վերաբերող հնարավոր օրենսդրական և այլ իրավական փոփոխությունների հարցերի վերաբերյալ Գլխավոր հանձնակատարը ևս մեկ անգամ շեշտել է, որ գրասենյակը կարևորում է Հայաստանի Ազգային ժողովում սփյուռքի վերին պալատի ստեղծումը, ինչպես նաև ընթանում են աշխատանքներ «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի շուրջ։

Առաջին անգամ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ուրալի հայ համայնքներ, մասնավորապես՝ Տյումեն: Տեղի հայ համայնքի նախագահ Աբրահամ Հովեյանը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է քաղաքում հայկական ամենահայտնի կենտրոնները: Տյումենում գործում են հայկական երկու մշակութային կենտրոններ, որոնցում 500 երեխաներ սովորում են հայերեն և հայոց պատություն, ստեղծագործում և վարում ակտիվ մշակութային կյանք:

200 պատանիներից կազմված «Նաիրի» պարային համույթը հայտնի է ամբողջ քաղաքում: Հայ համայնքն աչքի է ընկնում իր լայնածավալ գործունեությամբ, տեղի իշխանությունների հետ արդյունավետ աշխատանքով, հայ մշակույթի պահպանմամբ և զարգացմամբ: Զարեհ Սինանյանն այցելել է նաև Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ռուսաստան աշխատանքային այցի ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Եկատերինբուրգ քաղաք: Այցը սկսվել է համայնքային «Անի-Արմենիա» կազմակերպության հավաքով, որին մասնակցել են երիտասարդական շրջանակների ակտիվիստներ, հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներ և այլք: Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է 2021 թվականին գրասենյակի գործունեությունը և պատասխանել ներկաների հարցերին, որոնք վերաբերել են հայրենադարձությանը և Հայաստան-ռուսաստանյան սփյուռք նոր որակի համագործակցությանը:

Նշվել է, որ Եկատերինբուրգի հայ համայնքը առանձնանում է իր ակտիվ գործունեությամբ և ազգային ինքնության պահպանմամբ: Քաղաքում գործում է հայկական մակույթի կենտրոն, որը ներառում է հայերենի դասարան, պարային և երգի անսամբլներ: Համայնքի մասն է կազմում նաև Սվերդլովսկի մարզի հայ երիտասարդների միությունը, որը կազմակերպել է 400-ից ավելի միջոցառումներ: Մարզի համալսարաններից մի քանիսում բացվել են նաև հայագիտության կենտրոններ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել հայ մշակույթը ակադեմիական մակարդակում:

Հավաքից հետո Զարեհ Սինանյանը համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի հետ այցելել է Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցի, ինչպես նաև ազգությամբ հայ քանդակագործ Ալեքսանդր Սամվելի արվեստանոց:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:54 09/03/2021  |  Միջազգային լրահոսԹուրքական հրետանին հարված է հասցրել սիրիական Այն Իսայում ռուսական ռազմաբազային
22:12 08/03/2021  |  ՄեկնաբանությունԻ վերջո, ի՞նչ նոր սպառնալիք, մարտահրավեր է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում. Տիգրան Աբրահամյան
16:47 07/03/2021  |  ՄեկնաբանությունՏավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք. Տիգրան Աբրահամյան
20:38 05/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՊՆ ղեկավարը աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ. Քննարկվել են զորքերի ծառայության հիմնական միջոցառումների պլանավորման հարցեր
17:07 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍՔոչարյանը հնարավոր է համարում, որ կորոնավիրուսի թեստի արդյունքները կեղծվել են Մոսկվա մեկնելուց առաջ
14:13 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին. Զախարովա
20:33 03/03/2021  |  ԼՐԱՀՈՍԴուք գերագնահատում եք իմ ինտելեկտուալ հնարավորությունները․ Ռուս լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին
12:18 03/03/2021  |  ՔաղաքականԲաքվում որպես գերի պահվում է 100-ից ավել ՀՀ քաղաքացի. Զարեհ Սինանյան
23:29 01/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում և կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոփոխվել. համալսարանի ռեկտոր
23:11 01/03/2021  |  ՔաղաքականՌուսական կողմը զանգել, գրական ռուսերենով բացատրել է, որ Նիկոլի ասածը հիմարություն է․ Արմեն Մանվելյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]