ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսական կողմը զանգել, գրական ռուսերենով բացատրել է, որ Նիկոլի ասածը հիմարություն է․ Արմեն Մանվելյան 03/01/2021 23:11 | Քաղաքական
Ռուսական կողմից ստիպել են Փաշինյանին փոխել «Իսկանդեր»-ի վերաբերյալ իր հայտարարությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք արտահայտեց անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, որ «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ վարչապետին ճիշտ չի զեկուցվել։
Փորձագետը նկատում է՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ վարչապետն ամբողջովին ձախողել է արտաքին քաղաքականությունը և նրան կարող են ուղղակի ստիպել անել այս կամ այն հայտարարությունը․ «Վարչապետի աթոռին նստած անձի գործողությունները, քայլերը, հայտարարությունները և հետագայում դրանց հերքումները տրամաբանության մեջ բացատրելն անհնար է։ Համոզված եմ, որ և՛ բանակից, և՛ ԳՇ-ից ոչ մեկ նրան այդպիսի ինֆորմացիա չի տվել։ Դժվարանում եմ ասել՝ ով է նրան ինֆորմացիա տալիս, ինչ աղբյուրների է վստահում, ում հետ աշխատում։ Երբեմն, տպավորություն է, որ այն մարդիկ, որոնք տեղեկացնում են իրականության մասին, խաբում են վարչապետին կամ նա որպես իրականություն է ընդունում այն, ինչ ցանկանում է։ Դժվար է այստեղ տրամաբանական պատասխան փնտրել»,-ասաց Արմեն Մանվելյանը։
Վերջինս ընդգծեց՝ գործ ունենք մարդու հետ, որն ի վիճակի չէ քաղաքական որոշում կայացնել, և նրա բոլոր որոշումները միշտ հանգեցրել են դաշնակիցների հետ լարվածության։
Հարցին՝ հնարավո՞ր է վարչապետի հայտարարությունը չխմբագրվեր, եթե ՌԴ նախագահի հետ չզրուցեր, Արմեն Մանվելյանն ասաց․ «Ռուսական կողմը զանգել է, գրական ռուսերենով բացատրել, որ իր ասածը հիմարություն է։ Նախ` նա չի կարող դա ապացուցել, հակառակ դեպքում այդ ապացույցները կներկայացներ։ Բացի այդ դա ազդում է առանց այն էլ խարխլված հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Նրա ջանքերով Հայաստանը որոշակի խորքային կախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանից, մասնավորապես անվտանգության հարցով, հետևաբար գնալ նման հիմար առճակատման, ուղղակի անիմաստ է։ Այդ մարդուն պետք է արգելեն հարցազրույցներ տալ, առավել ևս ուղիղ եթեր մտնել ոչ սթափ վիճակում»,-նշեց փորձագետը։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ սխալ զեկուցելու համար վարչապետը մեղադրի ԳՇ-ին, Արմեն Մանվելյանը համոզված է, որ վարչապետն ինչպես միշտ մեղավորներ կփնտրի․ «Ինչպես միշտ այդ մեղավորն ինքը չէ։ Տվյալ դեպքում շատ հնարավոր է, որ ասի՝ ԳՇ-ից է նման զեկույց եղել, բայց ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի արձագանքը վարչապետի այդ հայտարարությանը, խոսում է այն մասին, որ այնտեղից չեն զեկուցել։ Նիկոլը միշտ թիվ մեկ պատասխանատուն է, բայց ոչ թիվ մեկ մեղավորը»,-նշեց Արմեն Մանվելյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն այսօր հայտարարել է, որ վարչապետին «Իսկանդեր»-ի վերաբերյալ սխալ են զեկուցել։ Նշենք, որ փետրվարի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում «Իսկանդեր»-ի հրթիռների «չպայթելու» կամ «10 տոկոսով պայթելու» մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ