Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

ԱԱԾ-ն սատանաներ, ֆեյսբուքի կեղծ օգտատերեր է փնտրում, իսկ թշնամական երկրի հատուկ ծառայությունները Հայաստանում դիվանագիտական առաքելության քողի տակ լրտեսություն են անում․ Էդգար Ղազարյան 03/09/2021   14:14  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունից հստակ չի երևում՝ UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգը Հայաստանի կողմից ճանաչվե՞լ է որպես անցանկալի անձ, թե՞ ոչ, քանի որ անցանկալի անձ ճանաչվելու համար պետություններն ունենում են ավելի հիմնավոր պատճառներ, քան համագործակցային գործելաոճն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Վերջինս նկատեց՝ իր դիվանագիտական աշխատանքի ժամանակահատվածում առաջին անգամ է հանդիպում այն ձևակերպմանը, որը ներկայացրել է արտաքին գործերի նախարարությունը։

Անդրադառնալով հարցին, թե որ դեպքում են պետությունները միջազգային կառույցների ներկայացուցիչների լիազորությունները դադարեցնում, Էդգար Ղազարյանը նշեց՝ իր պրակտիկայի ընթացքում դա եղել է այն դեպքում, երբ դեսպանընկալ երկրներն այս կամ այն դիվանագետին կասկածում կամ մեղադրում են իր առաքելությունից դուրս որևէ այլ գործունեությամբ զբաղվելու մեջ․ «Մասնավորապես դրանք հնարավոր է լինեն արտաքին հետախուզություն իրականացնելու, պետության դեմ կոնկրետ քայլեր, գործողություններ իրականացնելու դեպքերը, բայց ԱԳՆ-ի հաղորդագրությունն ավելի զուսպ է գտնվել այդ հարցում և չեմ կարող հասկանալ՝ ինչու։ Այսինքն` եթե իսկապես այդ պաշտոնյան իրականացրել է մեր պետության շահերի դեմ գործողություններ և ՀՀ իշխանությունների կողմից որոշում է կայացվել նրան անցանկալի անձ ճանաչել, ապա չեմ հասկանում, թե ինչու դրա մասին պարզ և շիտակ կերպով չի ներկայացվում։ Եթե հանգամանքներն այլ են, ապա պետք է ներկայացնել այդ հանգամանքների մասին ավելի առարկայական տեղեկություններ։

Ընդհանրական ձևակերպումները շատ քիչ բան են ասում կայացված որոշման հիմնավորվածության մասին»,-նշեց Էդգար Ղազարյանը։
Էդգար Ղազարյանն առաջին անգամ է հանդիպում դեպք, երբ դիվանագետի առաքելությունն ընդհատելու համար աշխատելաոճն իբրև փաստարկ օգտագործելը, քանի որ տվյալ պաշտոնյան իր առաքելությունն իրականացնում է մանդատի շրջանակներում և Հայաստանի իշխանությունների հետ նրա առնչությունները պետք է լինեն կոնկրետ ծրագրերի շրջանակներում․ «Դժվար է հասկանալ՝ ինչ խափանումներ, ձախողումներ են եղել։ Ընդ որում` ինչքանով են այդ ձախողումները պայմանավորված եղել հենց այդ պաշտոնյայի գործողությունների հանգամանքով։ Այսինքն` այդ առումով հստակություն չկա։ Կա վարկած, որ նա լրտեսություն է արել և եթե դա այդպես է, կարծում եմ՝ մեր երկրի իշխանությունները կարող են հանգիստ դրա մասին ասել՝ դա համարելով իրենց կայացրած որոշման պատճառը»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Վերջինս ընդգծեց՝ գործելաոճի հետ կապված ընդհանրական ձևակերպմամբ պայմանավորված դիվանագետի առաքելությունն ընդհատելը չի կարող հիմնավոր փաստարկ հանդիսանալ։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ԱԳՆ վարքագիծը՝ հաշվի առնելով, որ տեղեկության արտահոսքից հետո միայն նրանք խոսեցին այդ մասին, Էդգար Ղազարյանը նկատեց՝ դա ոչ լիարժեք հրապարակային գործունեության դրսևորում է։
Ինչ վերաբերում է՝ հավանակա՞ն է համարում, որ UNICEF-ի ներկայացուցիչն ամիսներ շարունակ լրտեսությամբ զբաղվի և ԱԱԾ-ն տեղյակ չլինի այդ մասին, Էդգար Ղազարյանը նշեց՝ ԱԱԾ-ի վերջին ժամանակաշրջանի գործունեությունը հիասթափություն է առաջացնում․ Իրենց հիմնական առաքելությունն իրականացնելու փոխարեն իշխանությունների պատվերներն են կատարում և անհրաժեշտ ռեսուրսներն ու ժամանակը հատկացնում այլ անօգտակար և նույնիսկ պետության համար վնասակար նպատակների իրականացմանը․

«Մի դեպքում շեղվում են իրենց հիմնական առաքելությունից, կատարում են քաղաքական իշխանությունների պատվերը, մյուս դեպքում էլ չեն կատարում իրենց հիմնական առաքելությունը՝ առաջացնելով խնդիրներ։ Երբ ԱԱԾ-ն տարօրինակ կերպով ընկած սատանաներ է փնտրում կամ ֆեյսբուքի կեղծ օգտատերեր, այդ նույն ժամանակահատվածում պարզվում է՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության քողի տակ այլ երկրի, այդ թվում թշնամական երկրի հատուկ ծառայությունները, լրտեսական գործունեություն են իրականացնում»,-ամփոփեց Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություն էր հայտնվել առ այն, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգին ՀՀ իշխանությունները հայտարարել են պերսոնա նոն գրատա՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի լրտեսություն կատարելու համար եւ նա հեռացել է Հայաստանից։


Այսօր ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել է, որ ներկայացուցչի լիազորությունները դադարեցվել են։ «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշել է ԱԳՆ խոսնակը։ ԱԳՆ-ն նրան վերջնաժամկետ չի տվել Հայաստանից հեռանալու համար, «Պերոսոնա նոն գրատա» սկսելու իրավական գործընթաց դե յուրե չի սկսել, սակայն նրա շուրջ ստեղծված իրավիճակը փաստացի համարժեք է Հաթինգին «Պերոսոնա նոն գրատա» հայտարարելուն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:57 08/03/2021  |  Մեկնաբանություն«Հարց ԱԱԾ-ին». Արմեն Աշոտյան
23:37 07/03/2021  |  ԼՐԱՀՈՍՍա Աբազյանի պատվի հարցն է, նա էլ թող մտածի. ԱԱԾ УПСИ-ի և ОТО-ի պետերն Աբազյանից հանձնարարություն են ստացել ամեն գնով գտնել ֆեյք Գագիկ Սողոմոնյանին
18:58 07/03/2021  |  Մեկնաբանություն«Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ». Կարեն Վրթանեսյան
18:12 07/03/2021  |  ԼՐԱՀՈՍՈւզում եք ասել, որ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտնե՞ր. Վրթանեսյան
20:30 05/03/2021  |  ՄեկնաբանությունԵրկրի ազգային անվտանգության համար հույժ կարևոր ախշատանք. Կարեն Վրթանեսյան
08:32 05/03/2021  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը չի վստահո՞ւմ ԱԱԾ-ին․ «Հրապարակ»
18:12 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն խուզարկել է Դիլիջանում անհնազանդության ակցիայի մասնակից, փաստաբան Աննա Մանթաշյանի ու նրա որդու տունը. սանկցիան տվել է Կարեն Ֆարխոյանը
17:14 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱնհետացած ինքնաթիռի հետ կապված ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել. Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը
14:05 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱսում են «Գագիկ Սողոմոնյանի»անվան թիվ 1 միջնակարգ դպրոցն է դառել ԱԱԾ-ն, սա պարզապես անթույլատրելի է․Վահե Հակոբյան
21:36 02/03/2021  |  ՄեկնաբանությունԱրմեն Սարգսյանն օգնեց՝ իրենց կարծիքի մեջ հաստատուն մնալ բոլոր նրանց, ովքեր մտածում էին, որ նա սրիկա անհայրենիք դավաճան է. Էդգար Ղազարյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]