ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անի Սամսոնյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների կոմիտեում 02/27/2021 14:32 | ԼՐԱՀՈՍ

Ինչպես գիտեք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ և Սիրիայից բերված վարձկաններին ներգրավելով, ագրեսիվ հարձակում գործեց Արցախի վրա։ Շուրջ 44 օր տևած պատերազմից հետո հայտարարվել է հրադադար Հայաստանի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի եռակողմ հայտարարությամբ։
Հայաստանը կետ առ կետ կատարել է իրեն վերաբերող պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։ Հայտարարության դրույթներից մեկով Հայաստանը և Ադրբեջանը ստանձնել են պարտավորություն փոխանակելու ռազմագերիների և գերեվարված այլ անձանց Նույնիսկ եթե այս կետը չլիներ պայմանագրում, միջազգային մարդասիրական իրավունքի՝ Ժնևի 3-րդ կոնվենցիայի համաձայն ռազմական գործողությունները դադարելուց անմիջապես հետո ռազմագերիները պետք է ազատ արձակվեն և հայրենադարձվեն։ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել էին նաև ռազմագերիներին փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
Սակայն Ադրբեջանը ոչ միայն արհեստական ձգձեց այս գործընթացը, այլև պատերազմից հետո հարձակում գործեց Արցախում հայկական ուժերի տիրապետության տակ գտնվող Հադրութի շրջանի երկու գյուղերի վրա և ևս 64 հայ զինվոր գերեվարեց։ Ավելին՝ նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցվեցին քրեական գործեր, որպեսզի վերջիններիս ներկայացնեն որպես ահաբեկիչներ և պատժեն։
Պետք է նշեմ, որ գերիների հայրենադարձման հարցը բացառապես միջազգային մարդասիրական իրավունքի հարց է, որն Ադրբեջանը քաղաքականացնում է և դրանով փորձում է անընդհատ ճնշում գործադրել Հայաստանի վրա, այսպիսով նաև օգուտներ քաղել միջազգային իրավունքի խախտումով։ Պաշտոնական Բաքվի կողմից այս վարքագիծը որակում ենք որպես ահաբեկչական։
Ադրբեջանը մինչև այսօր նույնիսկ չի հաստատում, թե քանի հայ ռազմագերի կա իրենց մոտ և քանի կյանքի համար է այդ երկիրը կրում պատասխանատվություն։ Հաշվի առնելով էթնիկ ատելության և հայատյացության բարձր մակարդակը Ադրբեջանում՝ մենք չենք կարող հանգիստ լինել մեր ռազմագերիների կյանքի և առողջության համար, որ նրանց չեն ծեծի, չեն խոշտանգի, առողջությանը վնաս չեն հասցնի միայն նրա համար, որ նրանք հայ են։ Առկա են բազմաթիվ տեսանյութեր և փաստեր ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ վատ վարվելակերպի մասին։
Հարգելի գործընկերներ, մարդասիրական այս գործընթացի չարաշահումը պետք է խիստ գնահատականի արժանանա միջազգային կառույցների և հանրության կողմից։ ԵԱՀԿ ԽՎ անդամ պետություն Ադրբեջանին պետք է ստիպել վերադարձնելու բոլոր հայ ռազմագերիներին։
Հակառակ դեպքում՝ համարում ենք, որ Ադրբեջանը ահաբեկչական երկիր է, որը ռազմագերիներին պահում է որպես պատանդներ՝ նրանց վերադարձնելու դիմաց անընդհատ ինչ-որ զիջումներ կորզելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/13/2021 10:17 Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
- 04/13/2021 10:15 Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»
- 04/13/2021 10:06 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:41 «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»․ «Իրավունք»
- 04/13/2021 08:38 Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:36 Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից․ «168 ժամ»
- 04/13/2021 08:34 Խեցգետինն ու գայլաձուկը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 23:49 Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ
- 04/13/2021 23:36 Այս ամենը ծնում է Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղու ողջ երկանքով անվտանգության միջոցառումների անհրաժեշտությունը. Արցախի ՄԻՊ
- 04/13/2021 21:36 Գագիկ Կոլյայևիչը Նիկոլ Վովաևիչի հետ միաձուլվել է հեղափոխական-ընտրական էքստազի մեջ. Էդմոն Հրաչիկովիչին բաժին է հասել կրճոնքը հաղթողների սեղանից. Մինասյան
- 04/13/2021 20:37 «Այ տղա, լուռ մնայիր, կարողա քո մասին չիմանային, էս ձև դարձար հայտնի րյուկզակ ու էլ չես պլստալու». Աշոտյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները