ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՅԴ Բյուրոն վարչապետին կոչ է անում առանց ժամանակ երկարաձգելու հրաժարական ներկայացնել 02/25/2021 12:59 | ԼՐԱՀՈՍ
«Թշնամուց պարտված, ազգի կողմից մերժված, վարչական եւ բարոյական իրական իշխանությունը կորցրած ղեկավարն այլեւս ունակ չէ ալեկոծումների միջով դեպի խաղաղ ու բարեկեցիկ ափ առաջնորդելու հայոց վնասված նավը: Այդ պարագայում միայն հնարավորություն կստեղծվի հասնելու ներազգային համերաշխության, կարգի բերելու պետական հաստատությունների ու բանակի վիճակը, նոր ավյունով ձեռնամուխ լինելու պատերազմի ռազմական, քաղաքական եւ այլ հետևանքների վերացմանը՝ թեւակոխելու Հայոց պետականության ու Արցախի ամրապնդման եւ հզորացման նոր հանգրվան»: Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոն հայտարարություն է տարածել Հայաստանում հետպատերազմյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։
«Արցախյան վերջին պատերազմից անցել է գրեթե չորս ամիս: Պատերազմի եւ նրան հաջորդած շրջանի բազմաթիվ կենսական խնդիրներն այս ընթացքում ոչ միայն չեն մարել, այլեւ ավելի են խորացել, եղածներին ավելացել են նորերը: Չորս ամիս անց դեռեւս լուծված չեն գերիների, նահատակ զինվորների հետ կապված խնդիրները, ադրբեջանական կողմի կամայական սահմանագծումները տեղի են ունենում Հայաստանի իշխանությունների բացարձակ անտարբերության պայմաններում, սրան գումարվում են անհասկանալի նահանջները Արցախ-Հայաստան կապերի եւ Արցախի ինքնիշխանության հարցերում:
Ավելին, ժողովրդի թիկունքում տեղի են ունենում բանակցություններ, որոնց գաղտնիության փաստն իսկ հարուցում է լուրջ մտահոգություններ: Շրջանառվում են խոսակցություններ Արցախի դեմ դեռ երեկ ռազմական ագրեսիա իրականացրած ադրբեջանական եւ թուրքական կողմերի հետ` Հայաստանի պարտված իշխանությունների հնարավոր ինչ-ինչ տնտեսական եւ այլ բնույթի վտանգավոր գործարքների մասին:
Անցնող գրեթե երեք տարում իր անկարողությունը փաստած իշխանությունը նաեւ դեղատոմսեր չունի երկրի ներսում խորացող տնտեսական եւ այլ բնույթի հիմնահարցերի հաղթահարման վերաբերյալ: Հայ ազգի և հայոց պետականության ներկայի ու ապագայի համար սպառնալի այս կացության հանդեպ Հայաստանում կրկին ծայր են առել համաժողովրդական հուզումները, որոնք առաջնորդվում են Հայրենիքի փրկության շարժման կողմից:
Վարչապետի հրաժարականի պահանջին իշխանությունները պատասխանում են հանրության ազատ կամարտահայտությունը ճնշող հակաժողովրդավարական գործողություններով: Իշխանական գործելավոճի է վերածվել ընդդիմադիր ակտիվ գործիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, կարճ ժամանակով զանգվածային ձերբակալությունները, բռնի ուժի կիրառումը:
Խիստ մտահոգիչ են ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման և երկրում օրինականության գերակայության ամրագրման կարգախոսներով իշխանության հասած ուժերի որդեգրած այս քայլերը, որոնք ուղղակիորեն տանում են ավտորիտար, ոստիկանական պետության ձևավորմանը: Մտահոգությունները առավել տագնապահարույց են, երբ վերոհիշյալ բազմաթիվ մարտահրավերների պայմաններում հայ ժողովուրդն ու հայոց պետությունը գտնվում են լուրջ փորձությունների առջեւ:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն, դատապարտելով իշխանություններին՝ նրանց պատասխանատվությամբ ստեղծված այս վիճակի համար, կոչ է անում վերջիններիս զերծ մնալու իրավիճակի առավել սրումից, գործել միայն օրինականության ու ժողովրդավարության շրջանակներում, անսալ հրապարակ դուրս եկած հանրության և ընդդիմադիր ուժերի, ինչպես եւ մինչ այս նույն պահանջով հանդես եկած ՀՀ Նախագահի, հայոց զույգ կաթողիկոսների, սփյուռքահայության զգալի հատվածի, մտավորական, մշակութային, կրթական եւ հանրային այլ շերտերի ձայնին և առանց ժամանակ երկարաձգելու հրաժարական ներկայացնել զբաղեցրած պաշտոնից:
Թշնամուց պարտված, ազգի կողմից մերժված, վարչական եւ բարոյական իրական իշխանությունը կորցրած ղեկավարն այլեւս ունակ չէ ալեկոծումների միջով դեպի խաղաղ ու բարեկեցիկ ափ առաջնորդելու հայոց վնասված նավը: Այդ պարագայում միայն հնարավորություն կստեղծվի հասնելու ներազգային համերաշխության, կարգի բերելու պետական հաստատությունների ու բանակի վիճակը, նոր ավյունով ձեռնամուխ լինելու պատերազմի ռազմական, քաղաքական եւ այլ հետևանքների վերացմանը՝ թեւակոխելու Հայոց պետականության ու Արցախի ամրապնդման եւ հզորացման նոր հանգրվան»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել