ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին առաջադրված աբսուրդ մեղադրանքի մասին․ Երեմ Սարգսյան 02/19/2021 21:12 | Մեկնաբանություն

Ակնհայտ է, որ նույնիսկ իրավաբանական կրթություն չունեցող ցանկացած անձ կարող է հասկանալ այս պարզ տրամաբանությունը, որ եթե Մխիթար Զաքարյանը կատարեր դատախազության նշած գործողությունները՝ խզեր այդ վարձակալության պայմանագիրը և վերացներ այդ ապօրինի հողօգտագործումը, ապա համայքնի բյուջե ոչ միայն այդ ծնար վնաս գնահատված 3․692․000 ՀՀ դրամը չէր վճարվելու, այլև չէր վճարվելու նաև այդ վարձակալության արդյունքում արդեն իսկ վճարված 3․657․000 ՀՀ դրամ գումարը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Մեղադրանքի ձևակերպման մեջ դատախազությունը նշել է, որ նախքան Մխիթար Զաքարյանի կողմից համայնքի ղեկավար ընտրվելը, Ագարակ քաղաքի բնակիչը հաղթելով 16.02.2007 թվականին տեղի ունեցած մրցույթում, վարձակալության իրավունքով, տարեկան 18000 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը, որը համայնքի այդ ժամանակվա ղեկավարի որոշման և կնքված պայմանագրի հիման վրա ենթավարձակալության է տրամադրվել հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ընկերության՝ տարեկան 600․000 դրամ վարձավճարով և վերջինիս վրա ընկերությունը, հողի նպատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:
Ինպես նկատեցիք, մինչ այս պահը տեղի ունեցած իրադարձությունների հետ Մխիթար Զաքարյանը որևէ կապ և առչություն չունի, քանի որ այդ ժամանակ չի հանդիացել համայքնի ղեկավարը։
Սակայն շարունակելով մեղադրանքը, դատախազությունը դրանում նշել է, թե արդեն 2008թ. նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի նոր ղեկավար հանդիսացող Մխիթար Զաքարյանը, տեղեկանալով, որ այդ հողակտորն օգտագործվում է ոչ նպատակայի նշանակությամբ, որ դրա վրա ապօրինի կարգով շարժական կապի բջջային կայան է կառուցված, չի կատարել այդ ապօրինի հողօգտագործումը կասեցնելու կամ վերացնելու իր լիազորությունը, մասնավորապես՝ միակողմանի չի խզել համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը, այլ դրա փոխարեն համայնքի անունից քաղաքացու հետ կնքվել է համաձայանագիր, որի համաձայն վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը տարեկան 18․000 դրամի փոխարեն սահմանել է 300․000 ՀՀ դրամ, որը մի քանի տարի շարունակ վճարվել է համայնքի բյուջե։
Նշված ձևակերպումից էլ ակնհայտ է, որ Մխիթար Զաքարյանի գործողությունների հետևանքով համայնքի բյուջե ամեն տարի 18․000 դրամի փոխարեն վճարվել է 300․000 Հ դրամ գումար։
Սակայն այս ամենի հիման վրա դատախազությունը եզրակացրել է, որ 2008թ․ նոյեմբերի 13-ից մինչև 2021թ․ հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7․350․000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3․657․000 ՀՀ դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3․692․000 ՀՀ դրամ։
Այսինքն, ստացվում է, որ ըստ դատախազության տրամաբանության, եթե Մխիթար Զաքարյանը կատարեր մեղադրանքում նշված գործողությունները, այն է՝ միակողմանի խզեր քաղաքացու հետ կնքած վարձակալության պայմանագիրը և կասեցներ ու վերացներ ապօրինի հողօգտագործումը, ապա այդ ժամանակահատվածում համայնքի բյուջե ավելի շատ գումար կվճարվեր, այսինքն՝ կվճարվեր նաև որպես ծանր վնաս գնահատված 3․692․000 ՀՀ դրամը։
Ակնհայտ է, որ նույնիսկ իրավաբանական կրթություն չունեցող ցանկացած անձ կարող է հասկանալ այս պարզ տրամաբանությունը, որ եթե Մխիթար Զաքարյանը կատարեր դատախազության նշած գործողությունները՝ խզեր այդ վարձակալության պայմանագիրը և վերացներ այդ ապօրինի հողօգտագործումը, ապա համայքնի բյուջե ոչ միայն այդ ծնար վնաս գնահատված 3․692․000 ՀՀ դրամը չէր վճարվելու, այլև չէր վճարվելու նաև այդ վարձակալության արդյունքում արդեն իսկ վճարված 3․657․000 ՀՀ դրամ գումարը։
Այսինքն, փաստացի ստացվում է, որ այդ ենթադրյալ լիազորությունները չկատարելու հետևանքով Մխիթար Զաքարյանը ոչ թե վնաս է պատճառել համայնքի բյուջեին, այլև՝ 3․657․000 ՀՀ դրամի օգուտ։
Իսկ եթե չկա պատճառված վնաս, ապա չկա նաև ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն։
Անկեղծ ասած մի քանի անգամ կարդացել եմ մեղադրանքի այս ձևակերպումը, քանի որ անհնար էր հավատալ, որ դատախազությունը կարող է նման մեղադրանք ձևակերպել կամ թույլ տալ դրա գոյությունը, որից հետո էլ արագ կերպով դրա մասին հայտարարություն տարածել դատախազության պաշտոնական կայքում։
Սակայն փաստ է այն, որ այդ աբսուրդ մեղադրանքն առկա է, իսկ դրա պատճառները դեռևս կբացահայտվեն։
Ընդ որում, այս տրամաբանությունը բացատրելու նպատակով միջնորդություն եմ ներկայացրել քննիչին և դատախազին, խնդրելով պարզաբանել մեղադրանքի էությունը, թե ինչպես կարող էր պայմանագիրը խզելու դեպքում ավելի շատ գումար վճարվել համայնքի բյուջե, եթե դրա խզման դեպքում ընդհնարապես որևէ գումար չէր վճարվելու։
Փորձում եմ ինձ համոզել, որ դրա մասին վերադաս դատախազները խորությամբ տեղյակ չեն ու տեղեկանալուն պես կվերացնեն այդ ապօրինությունը»,֊գրել է Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/02/2023 10:42 Որևիցե բան չտվող ակտիվություն. ինչու է ավելացել ՏԱՑ-ը. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:39 Ցուցակ էլ ունեն. «Փաստ»
- 02/02/2023 10:31 Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:29 Սեդա Սաֆարյանը դատավորների մոտ ինքնախոստովանություն է արել. ինչ է սպասվում նրան. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:27 Ի՞նչ վիճակ է ճանապարհներին պարեկային ծառայության ներդրումից հետո. «Փաստ»
- 02/02/2023 10:25 Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:23 Վահագն Ալեքսանյանին դատի են տվել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/02/2023 16:28 Եթե այսօր միայն Արցախն է շրջափակման մեջ, ապա Նիկոլի պաշտոնավարումը շարունակվելու դեպքում ամբողջ ՀՀ տարածքը կարող է հայտնվել շրջափակման մեջ. Հակոբյան
- 02/02/2023 16:23 Ցանկացած պաշտոնյա,դաշնակից երկրից ,գործընկեր երկրից,թե հակառակորդ երկրից լինի,պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից. Շարմազանով
- 02/02/2023 16:13 Լավրովը կարող էր ոչինչ չասել, կարող էր այլ կերպ ներկայացնել, բայց որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել. Ղազինյան
- 02/02/2023 15:41 Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը