ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդիկ կան, պատերազմի պատճառով մնացել են առանց տուն, բայց պետք չէ մոռանալ մարդկանց, ովքեր կորոնավիրուսի պատճառով զրկվել են աշխատանքից. Կարեն Սիմոնյան 02/19/2021 20:49 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության վերջնական նպատակը պետք է լինի բոլոր քաղաքացիներին օգնել, անկախ նրանից տուժել են պատերազմից, թե՝ կորոնավիրուսից: Կառավարությունը չի կարողանում կատարել իր առջև դրված համար մեկ այդ պարտականությունը և ուղղակի պետք է փոխվի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը.
«Ես մի քանի անգամ արտահայտվել եմ կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականության մասին, բայց, քանի որ մենք ունենք քննիչ հանձնաժողով, որը հավաքագրում է փաստերը դրա վերաբերյալ, չեմ ուզում կանխակալ որևէ կարծիք հայտնել, կսպասեմ մինչև քննիչ հանձնաժողովն ամբողջական ինֆորմացիա կհավաքի»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով կառավարության որոշմանը, որով 543 մլն դրամ կուղղվի կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժմանը, իսկ 114 մլն դրամ՝ պատերազմական գործողությունների ընթացքում մարդկանց և զինծառայողների հետ կապված խնդիրների լուծման համար, պատգամավորը նկատում է, որ առաջնահերթությունը ճիշտ բաշխված չէ.
«Ինձ թվում է՝ առաջնահերթությունը պետք է հետևյալը լինի՝ կառավարությունը պետք է զբաղվի վերականգնմամբ: Պատերազմից տուժածն է ավելի շատ կարիքի մեջ, թե՝կորոնավիրուսից տուժածը, պետք է կառավարությունը գնահատականը տա: Պետք է նայել ոչ թե ընդհանուր պատկերին, այլ՝ յուրաքանչյուր քաղաքացի ինչի կարիք ունի: Կառավարության վերջնական նպատակը պետք է լինի բոլոր քաղաքացիներին օգնել, անկախ նրանից տուժել են պատերազմից, թե՝ կորոնավիրուսից: Կառավարությունը պետք է հստակ գնահատեր, իսկ հստակ է գնահատել, թե՝ ոչ, հիմա չեմ կարող ասել, բայց կասկածում եմ, որ արդարացիորեն չի բաշխված: Մարդիկ կան, պատերազմի պատճառով մնացել են առանց տան, կերակրողի, բազմաթիվ կորուստներ են ունեցել, այս մարդկանց առաջնահերթությունները պետք հաշվի առնել, բայց մյուս կողմից պետք չէ մոռանալ մարդկանց, ովքեր կորոնավիրուսի պատճառով զրկվել են աշխատանքից, չունեն հնարավորություն իրենց ընտանիքը պահելու: Պետք է կարողանանք բոլոր քաղաքացիների կարիքները բավարարել, անկախ նրանից՝ ինչ կարիք է դա: Կառավարությունը չի կարողանում կատարել իր առջև դրված համար մեկ այդ պարտականությունը և կառավարությունը ուղղակի պետք է փոխվի»,-պնդեց Կարեն Սիմոնյանը:
Մեր խնդրանքով պատգամավորն անդրադարձավ նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծին, որով ՏԻՄ ընտրությունները արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ հետաձգվում են, նախագծով՝ գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքներում ղեկավարի պաշտոնակատար է նշանակում մարզպետը, իսկ քաղաքային բնակավայրեր ընդգրկող համայնքներում՝ վարչապետը.
«ՏԻՄ ընտրությունների հետաձգումը կապված է ռազմական դրության և համաճարակային իրավիճակի հետ: Եթե համաճարակային իրավիճակը թույլ է տալիս, պետք է լինեն ՏԻՄ ընտրություններ որովհետև ռազմական դրության պահպանման որևիցե պայման հիմա չեմ տեսնում» ,-ասաց Սիմոնյանը:
Պատգամավորը կարծում է, որ այս որոշումը ժողովրդավարությանը դեմ քայլ է և նշանակովի պաշտոնները ՏԻՄ-երում ոչ մի լավ բանի չեն բերելու.
«Ժողովրդավարության հիմնասյունը դրանք ՏԻՄ-երն են, եթե տեղական ինքնակառավարում մենք չունենք, մենք չենք կարող ասել , որ ունենք դեմոկրատական կառավարում: Ես հույս ունեմ, որ վարչապետը կնշանակի այն մարդկանց, ում ծայրահեղ անհրաժեշտ է, այսինքն՝ երբ պաշտոնավարման ժամկետն է սպառվել, իսկ ռազմական և արտակարգ դրության ավարտից հետո, անմիջապես կնշանակվի ընտրություններ: Այսինքն` սա զուտ տեխնիկական բնույթ կկրի, որպեսզի կարողանան կատարել օրենքի պահանջները: Իմ կարծիքով՝ դրան պետք է միտված լինի օրենքը»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/25/2024 10:13 Կան փակ ավտոճանապարհներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ