Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Բաց նամակ Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին 02/11/2021   11:33  |  Վերլուծություններ

Ձեր լռությունն անհասկանալի է

Հայաստանի անկախությունից ի վեր Դուք էական դերակատարում եք ունեցել մեր երկրում ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների և արժանապատվության հարգման և պաշտպանության, միջազգային հանրության կողմից ճանաչված սկզբունքների և արժեքային համակարգի ներդրման, ժողովրդավարական ինստիտուտների ներդրման և կայացման ուղղությամբ։

Այս նպատակների համար օգտագործվել են ամենատարբեր եղանակներն ու միջոցները՝ խորհրդատվությունից և խրախուսումից մինչև քաղաքական ճնշումներ։ Գործադրված ջանքերն իսկապես գնահատելի արդյունք են ունեցել, մեծ դերակատակում են ունեցել մեր երկրում քաղաքական ճգնաժամերի հաղթահարման և օրինականության հաստատման հարցում։

Երկուսուկես տարի է, սակայն, մեր հասարակությունն ականատես է Ձեր անտարբերությանը, քար լռությանը, երբ խարխլվում են հենց Ձեր աջակցությամբ կայացած ինստիտուտներն ու կառույցները, ոտնահարվում են Ձեր ջանքերով և աջակցությամբ ձևավորված արժեքները։ Պատճառների մասին կարելի է միայն ենթադրություններ անել։

Ռազմական դրություն

Հայաստանում արդեն չորսուկես ամիս է, ինչ հայտարարված է ռազմական դրություն։ Պատերազմն ավարտվել է, ռազմական դրությունը՝ ոչ։ Վերջին երեք ամսում ռազմական դրությունը պահպանելը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Վերացվել են ռազմական դրության բոլոր սահմանափակումները, այդ թվում՝միջոցառումների՝ հավաքների, խոսքի ազատության, ազատ տեղաշարժման, իսկ ռազմական դրության իրավական կարգավիճակը պահպանվել է։ Որևէ կառույցիկողմից այսիրավիճակին արձագանք չկա։Թերևս պատահական չէ ՀՀԱրդարադատության նախարարի հայտարարությունն այն մասին, որ «ռազմական դրությունն ինքնանպատակ չէ և կվերացվի, երբ կվերանան ռազմական դրությունը պահպանելու հիմքերը»։ Թե որոնք են այդ հիմքերը, թերևս գիտեն միայն նախարարն ու իր վերադասը։

Ռազմական դրության պահպանման իրական պատճառը բոլորդ, վստահաբար, լավ գիտեք։ Ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել՝ անկախ վերջինիս գործողությունների կամ անգործության բնույթից և վտանգավորության աստիճանից:

Այլ էր մոտեցումը 2008թ. արտակարգ դրության ժամանակ։ Որոշ գաղտնազերծված տվյալներից արդեն հանրությանը հայտնի է դարձել այն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի՝ ԱՄՆ պետդեպարտամենտին ուղղված նամակի մասին, որտեղ նանշում է, թե ԱՄՆ նախագահի շնորհավորանքը չպետք է տեղի ունենա, քանի դեռ հաստատված է արտակարգ դրություն։ Առաջարկում է չշնորհավորել նախագահին՝ մինչև արտակարգ դրության վերացումը կամ երդմնակալությունը՝ կախված այն բանից, թե որն ավելի շուտ տեղի կունենա։ Առաջարկում է, որ շնորհավորական ուղերձում նաև լինի կետ՝ հանրային համերաշխության վերականգնման անհրաժեշտության մասին։

Ո՞ւր են այսօր ռազմական դրությունը հանելու և հանրային համերաշխությանն ուղղված կոչերը։ Ինչո՞ւ են լռում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչերը և միջազգային կառույցները։

Ճնշումներ դատաիրավական համակարգի նկատմամբ

Երկուսուկես տարի շարունակ դատաիրավական բարեփոխումների անվան տակ տեղի են ունենում ուղղակի և անուղղակի ճնշումներ՝ դատարանների և առանձին դատավորների նկատմամբ, իսկ իրավապահ համակարգը վերածվել է վարչապետի կամակորությունները կատարող կառույցի։ Տպավորություն է, թե մեր երկրում նախկինում օրինականության հաստատման համար գործուն քայլեր ձեռնարկող դիվանագիտական և միջազգային կառույցները դա չեն տեսնում։

Չէիք տեսնում, թե ինչպես են շրջափակվում դատարանները, չէիք տեսնում՝ ինչպես են ճնշումներ գործադրվում և իշխանության հրահանգները չկատարելու համար ապօրինի կարգապահական և քրեական վարույթներ հարուցվում դատավորների նկատմամբ, չէիք տեսնում՝ ինչպես է ձևավորվում կամակատար դատավորների համակարգ, ինչպես են հակասահմանադրական ճանապարհով ազատվում ՍԴ ոչ ցանկալի դատավորներից և համալրում իրենց համար ընդունելիներով։ Կարծես թե այս ամենն այլ երկրում էր տեղի ունենում։

Մարտի 1-ի գործ

2008-ից ԱՄՆ դեսպանատունը, առանձին միջազգային կառույցներ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ էական դերակատարում են ունեցել երկրում մթնոլորտի հանդարտեցման, ժողովրդավարության և օրինականության հաստատման համար։

2008-2010թթ.-ին, ըստ էության, քաղաքական ճնշումներ են գործադրվել ՀՀ իշխանությունների վրա՝ նախ և առաջ մարտի 1-ի քրեական գործերով։ Միջազգային հանրությանը խիստ մտահոգել են այդ դատավարությունները՝ կասկածի տակ դնելով դրանց արդար և վստահելի քննությունը, «կասկածելի քաղաքական մեղադրանքներով» ձերբակալությունները։

Արդյունավե՞տ էր, արդյոք, այդ մոտեցումը։Թերևս՝ այո։ ԱՄՆ և ԵՄ դիվանագետները հսկայական ջանքեր են գործադրել իշխանության և ընդդիմության երկխոսության, մարտիմեկյան իրադարձություններից հետո երկրում ձևավորված խիստ լարված մթնոլորտի լիցքաթափման, քաղաքացիական հասարակության կայացման համար։ Դա բացառիկ ազդեցություն է ունեցել անցումային ժողովրդավարություն ունեցող մեր երկրում ճգնաժամի հաղթահարման համար։

Օտարերկյա դիվանագետները զգալի ջանքեր են գործադրել հատկապես հայտնի «Յոթի գործով» և այլ քրեական գործերով ձերբակալված ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու նպատակով։ Այս գործերի շրջանակներում հատկապես ամերիկյան ջանքերի շնորհիվ է, որ հնարավոր է եղել Հայաստանում լրացնել մի շարք օրենսդրական բացեր։ Խոսքը ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ, 300-րդ և 333-րդ հոդվածների մասին էր, որոնց հետ կապված ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները ներկայացնում էին իրենց մտահոգությունները՝ մասնավորապես նշելով, որ դրանք մտահոգիչ կերպով անորոշ են և չպետք է օգտագործվեն լեգիտիմ քաղաքական խոսքը սահմանափակելու նպատակով։

Ամերիկյան և եվրոպական կառույցների ազդեցությունն ի վերջո հանգեցրեց օրենսդրական փոփոխության, մասնավորապես՝ ԵԽ մասնագետների աջակցությամբ փոփոխվեցին ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ և 300-րդ հոդվածները։

Փաստելով, որ օտարերկրյա դիվանագետների և պաշտոնյաների գործողությունները 2008-2010թթ. իսկապես նպաստել է դատավարությունների օրինականությանը, բանտարկյալների ազատ արձակմանը, քրեական օրենսգրքի հոդվածների փոփոխությանը և վերանայմանը, երկրում ավելի համերաշխ մթնոլորտի հաստատմանը, չենք կարող չարձանագրել այսօրվա անհասկանալի լռությունը։

Երկուսուկես տարիդուք աչք փակեցիք ՀՔԾ-ի և դատախազության ամենաթողության, մարտի 1-ի քրեական գործի քննության ընթացքում տեղի ունեցող տարատեսակ խախտումների, քրեական գործերի՝ակնհայտ քաղաքական ուղղվածության, մեղադրանքի հիմքում դրվող քրեական օրենսգրքի՝ նույնքան վիճահարույց և անորոշ հոդվածների, քրեական և դատական գործերին իշխանությունների ուղիղ միջամտության, ակնհայտ քաղաքական հետապնդումների վրա։ Թե ինչու՞, այդ հարցի հիմնավոր պատասխանը մենք չունենք։

Եվ եթե նախկինում Ձեր ակտիվվարքագիծնարդարացիորեն պայմանավորված էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն աջակցելու մտադրությամբ, ապա այդ նույն տրամաբանությամբ Դուք այսօր էլ պետք է ոչ միայն լուռ հետևեիք ընթացող գործընթացներին, այլև փորձեիք նպաստել օրինականության և հանրային համերաշխության վերականգնմանը։ Ձեր լռությունն անհասկանալի է։

 

Էլինար Վարդանյան

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:26 04/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱննայի ընտրությունը. Բաց թողնված հնարավորություն
12:13 29/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանում ներքին սոցիալական լարվածությունը դեռ առջևում է. ադրբեջանագետ
12:01 28/01/2021  |  ՎերլուծություններԻհարկե հնարավոր է
18:59 21/01/2021  |  ՎերլուծություններՓոխնախարարի և այլոց ինքնապաշտոնանկումը
20:40 19/01/2021  |  ԼՐԱՀՈՍՇուշին կրկին մերը կլինի, երբ ավելի լուրջ պետություն կլինենք ու դատախազները պատվերով հերոսներ չեն դատի. Էլինար Վարդանյան
12:11 12/01/2021  |  ՎերլուծություններԷլինար Վարդանյան. Անգամ ԱԱԾ չի հասկացել Փաշինյանի մոտիվացիաները
15:29 09/01/2021  |  ՎերլուծություններՏոտալիտար աղանդի վարքագիծ
13:07 08/01/2021  |  ԼՐԱՀՈՍՈրևէ մեկը չգիտի՝ Փաշինյանը հերթական ինչպիսի ստորացմանն է պատրաստ և հերթական ինչ խայտառակությունն է սպասվում ՀՀ-ին. Վարդանյան
14:47 28/12/2020  |  ՎերլուծություններՀարցեր, որոնք չհնչեցին
13:37 26/12/2020  |  ՎերլուծություններԱրտահերթ. Անձնական խուճապ և խաբեություն թիմին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]