Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

«Օրվա իշխանությունները ժամանակավոր երևույթներ են, սրանցից մենք շուտով ազատվելու ենք». Անուշավան Դանիելյան 02/08/2021   18:02  |  ԼՐԱՀՈՍ

Սրանք ժամանակավոր երևույթներ են, որոնցից մենք շուտով ազատվելու ենք, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների պատշաճ, փոխշահավետ և արժանապատիվ զարգացման հեռանկարը եղել և մնում է Հայաստանի քաղաքական ամենակարևոր օրակարգերից մեկը,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Նշենք, որ նա օրեր առաջ մասնակցել էր Երեւանում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ» նախաձեռնության անդրանիկ համագումարին։

«Դեռևս վերջին պատերազմից առաջ, իմ հրապարակային ելույթներում ես բազմաթիվ անգամներ անդրադարձ եմ կատարել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության կարևորության և անհրաժեշտության թեմային, միաժամանակ ընդգծելով, որ այդ համագործակցությունն, ըստ էության, լիարժեք և պատշաճ մակարդակի վրա չէ, որ այն պետք է ընդլայնել, ինչպես նաև՝ որակապես նոր հարթության վրա դնել: Սա ասելով, ես նկատի ունեմ Ռուսաստանի Դաշնության հետ փոխհամագործակցության ամենալայն ձևաչափը՝ սկսած ռազմական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտներում նույնպես, միաժամանակ պահպանելով մեր պետության սուվերեն և արժանապատիվ կեցվածքը,- ասել է ԼՂՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Անուշավան Դանիելյանը նկատում է՝ «Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ» նախաձեռնությունը վեր է կուսակցականությունից։ Ըստ նրա՝ նախաձեռնության մասնակիցների մեջ արդեն իսկ մեծ մաս է կազմում երկրի մտավորական սերուցքը, կան քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ, բանակաշինության հիմքում կանգնած անհատներ և այլն.

«Անդրանիկ համագումարի ընթացքում հանդես եկանք հայ – ռուսական նոր միություն ստեղծելու առաջարկով՝ փոխադարձ իրավունքների և պարտավորությունների լայն սպեկտորով, ինչպես օրինակ՝ Բելառուս – Ռուսաստան հարաբերությունների ձևաչափն է: Նորից եմ կրկնում՝ այս մասին ես խոսել եմ դեռևս վերջին պատերազմից շատ առաջ, բայց հատկապես պատերազմից հետո, ես եկա այն համոզման, որ ճիշտ էի, ավելին՝ այսօրինակ կառույցի ստեղծումը նույնիսկ ուշացած կարելի է համարել: Գուցե, դեռևս պատերազմից առաջ ես ավելի ակտիվ ջանքեր պետք է ներդնեի, նախաձեռնությունն օր առաջ իրականություն դարձնելու համար»:

Խոսելով նախաձեռնության շրջանակներում ռազմական ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ առավել ընդգրկուն համագործակցության հեռանկարի մասին, ԼՂՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը նկատում է՝ պատերազմը ցույց տվեց, որ, եթե փոխադարձ պարտավորությունների լայն շրջանակը գործեր, Ռուսաստանն այդ ողջ պատերազմի ընթացքում ստիպված չէր լինի սպասել, ընդհուպ մինչև այն պահը, երբ դանակը կհասնի ոսկորին և, բառի բուն իմաստով՝ ամենավերջին պահին ինքը զորք կմտցնի Արցախ.

«Նոյեմբերի առաջին օրերին արդեն Արցախի ղեկավարությունն էր բարձրաձայնում այն մասին, թե Ստեփանակերտում ընդամենը հարյուր մարդ էր մնացել, որ պաշտպանում է քաղաքը և որ այսպիսի իրավիճակում, ի դեմս Ստեփանակերտի, կարող էր հանձնվել ողջ Արցախը: Այլ կերպ ասած, մենք Ռուսաստանի Դաշնության հետ կարող էինք այնպիսի փոխշահավետ համագործակցության շրջանակ ունենալ, որի համաձայն, նա ստիպված չէր լինի 44 օր սպասել, թե այստեղից ե՞րբ կդիմեն իրենց, կամ կդիմե՞ն, թե՞ չեն դիմի, որ մի հատ էլ՝ պատերազմի վերջին րոպեին, առանց քննարկման, նա զորք մտցներ Արցախ, որպեսզի գոնե Ստեփանակերտը հնարավոր լիներ պահել»:


Հարցին՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, իրավիճակն Արցախում այդօրինակ զարգացում գրանցեց, Անուշավան Դանիելյանը պատասխանում է՝ պատահում է, որ երկրի ղեկն իրենց ձեռքն են վերցնում այնպիսի ուժեր, ովքեր իրենց առաջ նպատակ են դնում՝ նույնիսկ պատերազմի և հողերի հանձնման գնով, փոխել պետության զարգացման ողջ ուղեծիրը, ինչին էլ, ըստ էության, ականատես եղանք մենք. «Մենք տեսանք, որ պատերազմի առաջին շաբաթից սկսած, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներն, այդ թվում՝ Պետդումայի անդամները դիմում էին ՀՀ-ին, որպեսզի հայկական կողմը ռազմական օգնության հարցով հայտ ներկայացնի Պետդումային, որից հետո, նույն հարցով խոսեց նաև Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Նույն թեմայով իր մտահոգությունները հայտնեց նաև Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, իսկ հայկական կողմն, այդպես էլ՝ մինչև պատերազմի վերջին օրը չդիմեց իր ռազմավարական գլխավոր դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը: Արդյունքը եղավ այն, ինչ եղավ…»,- ասում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» նախաձեռնության հիմնադիր անդամ, ԼՂՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ընդգծված հակառուսական հայացքներով հայտնի ՀՀ օրվա իշխանությունները թույլ կտա՞ն Հայաստանի ներսում պրոռուսական նմանօրինակ լայնամասշտաբ նախաձեռնության մեկնարկ կամ զարգացման հեռանկար, Անուշավան Դանիելյանը պատասխանում է՝ հարցի ձևակերպման մեջ պատասխանն արդեն իսկ մասամբ առկա է. «Ինչպես ասեցինք՝ մենք գործ ունենք օրվա իշխանության հետ, որին ես նույնպես ընկալում եմ որպես՝ օրվա իշխանություն և ոչ ավելին: Սրանք ժամանակավոր երևույթներ են, որոնցից մենք շուտով ազատվելու ենք, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների պատշաճ, փոխշահավետ և արժանապատիվ զարգացման հեռանկարը եղել և մնում է Հայաստանի քաղաքական ամենակարևոր օրակարգերից մեկը:

Ասեմ ավելին՝ նախաձեռնության շրջանակներում, մենք արդեն իսկ, ռուսական կողմի քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչների հետ նախնական պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Անուններ այս պահին չեմ հնչեցի, բայց առաջիկա զարգացումներից հասարակության լայն շրջանակներ կիմանան այդ մասին: Նորից եմ կրկնում՝ նախաձեռնությունն իր առաջ նպատակ է դրել ընդարձակել Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունն՝ ամենալայն շրջանակներում, որը հիմնված կլինի փոխշահավետ և արժանապատիվ ապագա կառուցելու հիմքերի վրա»,- ամփոփելով զրույցն, ասում է Անուշավան Դանիելյանը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:53 06/02/2021  |  ԼՐԱՀՈՍԵթե ռուսները մեկ օր անգամ ուշանային, ապա Ստեփանակերտը կլիներ արդեն հանձնված. Դանիելյան
23:40 12/01/2021  |  Քաղաքական«Վստահ եմ, որ երեկ Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը Հայաստանում իրավական ուժ չի ստանալու». Անուշավան Դանիելյան
16:56 16/12/2020  |  ՄեկնաբանությունՀիմա հասկացա՞ք, թե ինչ կապ ունի Շուշիի ոչ միայն ազատագրումը, այլև հանձնումը ապօրինի մեղադրանքի հետ. Անուշավան Դանիելյան
10:51 02/12/2020  |  ՄեկնաբանությունԵթե սկզբից Միջնաբերդն է ընկնում, ուրեմն դավադրությունը եղել է ներսից. Դանիելյան
18:20 18/11/2020  |  ԼՐԱՀՈՍՓաստացի այդ բնակչությունը տեղահանվում է մեր իշխանությունների կողմից. Անուշավան Դանիելյան
02:24 24/11/2019  |  ՀարցազրույցԲանակցությունները զրո կետից սկսելը վտանգավոր է, այդպես վերադառնում ենք առաջնային փուլ, երբ մի առաջարկ կար՝ ընդհանուր պետություն Ադրբեջանի հետ. Անուշավան Դանիելյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]