Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են 05/15/2024   17:41 Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին 05/15/2024   17:36 Ռազմական մեքենաներ կայանվում են մեկ- մեկ այդ հատվածում. Այգեհովիտի համայնքապետը հաստատել է 05/15/2024   17:18 Բաքուն շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ բոլորի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով 05/15/2024   17:08 Սա նշանակում է վախ. Շարժման առաջնորդը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ ճանապարհները փակելու համար (տեսանյութ) 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   16:42 15 հոգով եկան ծեծեցին, այդ մարդու շանն էլ քարշ տալով տարան. ականատես քաղաքացիները պատմեց բերետավորների բռնության մանրամասները (տեսանյութ) 05/15/2024   16:40 Ոստիկանները ծեծելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացուն 05/15/2024   16:32 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել 05/15/2024   16:27 Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները․ արքեպիսկոպոս 05/15/2024   16:23 Ես իմ քաղաքի մեջ ոնց ուզեմ պետք է գնամ, թուրքերը վրա են տվե՞լ. քաղաքացիները՝ բերետավորներին 05/15/2024   16:19 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա) 05/15/2024   16:11 Հասարակական կարգ ենք պահում, ի՞նչ ենք անում, դրսից այսքան հյուրեր կան․ ոստիկանապետը՝ աննախադեպ թվով ոստիկանական զորքեր կենտրոնացնելու մասին 05/15/2024   15:58 Ոստիկանությունը չի հերքում, որ արգելվել է Ազատության հրապարակին հարակից սրճարանների աշխատանքը 05/15/2024   15:53 Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ 05/15/2024   15:51 Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ 05/15/2024   15:32 ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը 05/15/2024   15:29 Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին 05/15/2024   15:18 Օպերայի մոտ ոստիկանությունն արգելապատնեշներ է տեղակայել. տարածքում մեծաթիվ կարմիր ու սեւ բերետավորներ են, անգամ՝ շներ (տեսանյութ) 05/15/2024   14:56 Զուրաբիշվիլին և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել 05/15/2024   14:55 Շարժման առաջնորդի կոչով քաղաքացիներն հավաքվում են Օպերայում. Ոստիկանությունը զորք է կուտակել . ուղիղ 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   14:31 Քննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը 05/15/2024   14:25 Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, իսկ փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ 05/15/2024   14:21 Պաշտպանության նախարարի տեղակալը մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   14:13 Օկուպացված Արցախում հանդիսավոր միջոցառմամբ հրաժեշտ են տալիս ռուս խաղաղապահներին 05/15/2024   13:57 Աննախադեպ երեւույթ. Փաշինյանի այցի համար Ազատության հրապարակին կից որոշ սրճարանների արգելվել է աշխատել. Սահմանափակումը կտեւի 5 ժամ 05/15/2024   13:50 ԵՊՀ մի շարք դասախոսներ աջակցում են շարժմանը եւ պահանջում Փաշինյանի հրաժարականը. Ցանկ 05/15/2024   13:46 Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց 05/15/2024   13:45 Արևմուտքը տարբերություն է դնում Վրաստանի և Հայաստանի բողոքի ցույցերի միջև. Զախարովա 05/15/2024   13:40 Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ 05/15/2024   13:35 Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   13:24 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/15/2024   13:13 Ռուս խաղաղապահներն արեցին այն կարևորը, որը չպետք է մոռանալ՝ նրանք խաղաղություն և կայունություն բերեցին ԼՂ. Գալուզին 05/15/2024   13:08 Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար 05/15/2024   13:03 Սամվել Դանիելյանին Բագրատ Սրբազանին ողջունելու պատճառով ազատելը իշխանությունների ճղճիմ և մորթապաշտ լինելու լավագույն ցուցիչն է. Սոս Հակոբյան 05/15/2024   13:00 Շարժումը այս փուլում քաղաքական ուժերին փոխանցելը վտանգավոր է. քաղաքագետ 05/15/2024   12:58 Ակցիայի կազմակերպումը հետապնդում է մեկ պարզ նպատակ` ցույց տալ ամբողջ աշխարհին, հյուրերին, որ Փաշինյանը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի. հայտարարություն 05/15/2024   12:54 Մոսկվան ողջունում է Ալմաթիում Երևանի ու Բաքվի բանակցությունները. Գալուզին 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   12:29 Իշխան Գևորգյանը և մյուսները ձերբակալվել են ապօրինի զենք պահելու կասկածանքով, թեև անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել․ որոշումն ապօրինի է․փաստաբան 05/15/2024   12:27 Գավառում կասեցվել է գործող «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը 05/15/2024   12:20 Սամվել Դանիելյանին պաշտոնից ազատել են՝ քայլերթի ժամանակ արքեպիսկոպոսին մոտենալու, ողջագուրվելու համար․ Թամամյան 05/15/2024   12:20 Երկրաշարժ Իզմիրում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   12:16 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին 05/15/2024   12:07 Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում 05/15/2024   12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են

Բուժում ստացող ազատազրկվածի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի ֆիզիկապես մշտական ներկայությունը խախտում է նրա իրավունքները. Պաշտպանի նոր արտահերթ զեկույցը 02/03/2021   15:28  |  ԼՐԱՀՈՍ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց, որ ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունն անթույլատրելի է ու խախտում է նրա իրավունքները (կալանավորված անձի օրինակով)։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հարցն այն է, որ ներկայում ազատությունից զրկված բուժում ստացող կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձի հիվանդասենյակում մշտական հիմունքով ներկա է պահակետի քրեակատարողական մեկ ծառայող, ով հիվանդասենյակը կա՛մ առհասարակ չի լքում, կա՛մ յուրաքանչյուր դեպքում այն լքում է բուժում ստացողի խնդրանքով կամ պահանջով: Այս սխալ կանխավարկածի հիմքում էլ անորոշ, պրակտիկայում անձի իրավունքների տեսանկյունից իրավական լուծումներ են:

Իրականում, պետք է գործի հետևյալ կանխավարկածը. քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունը, որպես ընդհանուր կանոն, պետք է բացառվի: Դա կարող է հնարավոր լինել միայն այն բացառիկ դեպքերում, երբ անվտանգության նկատառումով բժիշկը կամ բուժանձնակազմի այլ ներկայացուցիչն է խնդրում ապահովել քրեակատարողական ծառայողի ներկայություն:

Ուստի, կալանավորված անձի հիվանդասենյակում պահակետի ծառայողի մշտական ներկայությունը խնդրահարույց է նրան ցուցաբերվող խնամքի, նրա արժանապատվության, մասնավորության ու անգամ նրան խնամողների արժանապատվության ու մասնավորության տեսանկյունից: Այսինքն՝ այս իրավիճակում առաջ են գալիս իրավունքի խախտման հարցեր, որոնք պետք է դիտարկվեն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թե՛ 3-րդ, թե՛ 8-րդ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների տեսանկյունից:

Հետևաբար, քաղաքացիական բժշկական հաստատությունում ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի ֆիզիկապես մշտական ներկայությունը խաթարում է նրա նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների էությունը: Դա չի արտահայտում արդարացի հավասարակշռությունը հանրային ու մասնավոր շահերի միջև և հանգեցնում է մարդու իրավունքների նկատմամբ պետության անհամաչափ միջամտության:

Նման եզրահանգման համար հիմք են ծառայել հարցի առնչությամբ Պաշտպանին հասեցագրած բողոքների, կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման, օրենսդրության ու միջազգային չափանիշների ուսումնասիրությունն ու վերլուծությունը։

Մասնավորապես, Պաշտպանի անմիջական դիտարկման արդյունքում արձանագրած մի շարք դեպքերում պահակետի ծառայողն իր ծառայությունն իրականացրել է բժշկական հաստատության հիվանդասենյակի ներսում՝ անմիջականորեն դռան և սանհանգույցի մոտ, որտեղ նրա նստելու համար տեղադրված է եղել մեկ աթոռ: Ծառայողի աթոռը հիվանդասենյակի մյուս հատվածից առանձնացված է եղել շերտավարագույրով, որն ունեցել է նաև թափանցելիության որոշակի աստիճան, տեղադրված է եղել հատակին և չի հասել առաստաղին: Զեկույցում այս հարցը քննարկվում է նաև անվտանգության ու, մասնավորապես, քրեակատարողական ծառայողի ներկայության տեսանկյունից, օրինակ, միջանցքում՝ հիվանդասենյակի անմիջական հարևանությամբ:

Պահակետի ծառայողների շուրջօրյա ներկայության պայմաններում ազատությունից զրկված անձինք հնարավորություն չեն ունենում առողջական խնդիրների վերաբերյալ անկաշկանդ զրուցել թե՛ բժշկական անձնակազմի, թե՛ իրեն խնամողների հետ. առողջական վիճակի մասին իրազեկվում են նաև երրորդ անձինք: Դրանից կաշկանդվում է նաև բժշկական անձնակազմը: Բացի այդ, հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունը խնդրահարույց է նաև այն տեսանկյունից, որ ազատությունից զրկված անձի անձնական կյանքին վերաբերող բոլոր հարցերը, խնամքն իրականացնողի հետ խոսակցությունները հասու են դառնում պահակետի ծառայողին, ինչն ուղղակիորեն հանգեցնում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին ոչ իրավաչափ միջամտության:

Այս ամենը հաշվի առելով՝ ազատությունից զրկված անձի դեպքում նրա առողջության պահպանման և բժշկական սպասարկման ու, առհասարակ, բուժօգնության հետ կապված հարցերն առաջնահերթ պետք է դիտարկել վատ վերաբերմունքի բացառման և առանձին իրավիճակներում՝ անձի մասնավորության (privacy) երաշխավորման տեսանկյունից, ինչպես նաև ընդունված է միջազգային իրավաբանության մեջ:

Բժշկական օգնության և սպասարկման մակարդակն ազատությունից զրկված անձի համար չի կարող պակաս լինել, քան բժշկական օգնության ու սպասարկման այն մակարդակը, ինչ առկա է երկրի ընդհանուր բնակչության, այսինքն՝ ազատությունից չզրկված անձանց համար:

Հենց այդ նպատակի համար էլ նշված փաստաթղթերը սահմանում են, որ հարկ եղած դեպքում, երբ քրեակատարողական համակարգը չի կարող բավարարել պահանջվող չափանիշները, բժշկական օգնությունն ու սպասարկումը պետք է տրամադրվեն քաղաքացիական, այդ թվում՝ հատուկ մասնագիտացում ունեցող քաղաքացիական բժշկական հաստատությունում՝ անհրաժեշտ բոլոր պայմանների պատշաճ ապահովմամբ: Այս կանոնները խտրականություն չեն ճանաչում:

Ամենից սկզբում անհրաժեշտ է արձանագրել, որ, առհասարակ, ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի երաշխավորման, պատշաճ բժշկական օգնության և սպասարկման միջազգային պահանջները ենթադրում են քրեակատարողական ծառայողի ֆիզիկական ներկայության հնարավորություն միայն այն բացառիկ դեպքերում, երբ այդ մասին նրան խնդրում է բժիշկը ու այն էլ՝ անվտանգության նկատառումից ելնելով:

Այս մոտեցումը բխում է այն հիմնարար սկզբունքից, որ ազատությունից զրկված անձի իրավունքների երաշխավորման աստիճանը բժշկական հաստատությունում չի կարող ավելի պակաս լինել, քան քրեակատարողական հիմնարկում. օրինակ՝ քրեակատարողական հիմնարկում անձի խցում նույն սկզբունքով մշտապես ֆիզիկապես առկա չէ քրեակատարողական ծառայող:

Ուստի, անհրաժեշտ է մինչև իրավական փոփոխությունները, փոխել պրակտիկան այս արտահերթ զեկույցում շարադրված խնդիրների հաշվառմամբ՝ ձևական մոտեցումներից զերծ, առավել իրավունքահեն շեշտադրմամբ բարելավվելու նպատակով:

Զեկույցն այստեղ՝ 

https://ombuds.am/images/files/185bbc0afa0b2fb3147bd9dbcfd5933a.pdf?fbclid=IwAR1rSy84YFS3Hz4gomHwg3m5ZM9N1kDJvSk-i8ZPcQEEa9n-ul4VvobFAPI

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:50 02/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի իշխանության մարմինները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող արարքները. ՄԻՊ
23:34 31/01/2021  |  ՄեկնաբանությունԵրբ Հայաստանն Արցախից արհեստականորեն անջատելու համար 1923թ-ին ձևավորվեց (Կարմիր) Քուրդիստանը, ՀՍԽՀ Զանգեզուրի հետ սահմանային վեճերը հատկապես սրվեցին. ՄԻՊ
21:59 30/01/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանացի զինվորականները կրակոցներ են արձակում. ՀՀ ՄԻՊ
18:03 29/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱնպատժելիությունը ծնում է խոշտանգաման նորանոր դեպքեր.ՄԻՊ
22:40 28/01/2021Արման Թաթոյանն այցելել է Ադրբեջանից Հայաստան այսօր վերադարձած 5 գերիներին
10:46 27/01/2021  |  ԼՐԱՀՈՍՍահմանների որոշման գործընթացի արդյունքում արոտավայրերի ու ջրային պաշարների օգտագործումը անհնարին է դարձել. դժվարություններ են առաջ գալու գարնանից սկսած. ՀՀ ՄԻՊ
16:32 26/01/2021  |  ԼՐԱՀՈՍՄիանվագ ի՞նչ աջակցություն է տրամադրվում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց․ Պաշտպանը հրապարակել է ուղեցույց
12:40 26/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱրխիվային փաստաթղթերից ակնհայտ է՝ եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով,ապա առաջ կգան վեճեր ու ընդհարումներ․ Մարդու իրավունքների պաշտպան
16:49 25/01/2021  |  ԼՐԱՀՈՍՍոցիալական աջակցության ի՞նչ տարբերակներ կան Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց համար․ Պաշտպանը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց
13:11 25/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները շարունակվում են մնալ խախտված. ՄԻՊ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]