ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Արցախի ՊԲ-ն գոյություն ունենա, հակառակ պարագայում կկորցնենք Արցախը. Սեյրան Օհանյան 02/02/2021 18:34 | ԼՐԱՀՈՍ
Պաշտպանության բանակի ճակատագիրը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Արցախի անվտանգության բոլոր խնդիրները: Պետք է լուրջ քննարկվի անվտանգային այն միջավայրը և սպառնալիքները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Արցախի շուրջ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի եւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը՝ Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կազմալուծելու համար:
«Գտնում եմ, որ դեռևս վաղ է Արցախի ՊԲ-ի ճակատագիրը որոշել այլ կարգավիճակով, քան այսօր կա։ Բանակը միայն կարող է կառուցվածքային առումով ավելի կատարելագործված և այսօրվա իրավիճակին համապատասխան համալրվածությամբ հանդես գալ»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով՝ այլ տարբերակի դեպքում վտանգված կլինի Արցախի ժողովրդի անվտանգությունը, նաեւ կապը՝ ՀՀ Զինված ուժերի հետ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի անվտանգային համատեղ միջոցառումների իրականացումը։
«Չէ՞ որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը: Պետք է բանակցային գործընթացը, մեր հարևանների հետ հարաբերությունները, ինչպես նաև մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը հեռանկարային առումով տանել այնպես, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովված լինի»,-ասաց Օհանյանը:
Գեներալ-գնդապետն ընդգծեց՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ՊԲ-ն իր կարգավիճակը պահպանի, համալրված լինի ավելի պրոֆեսիոնալ կազմով.
«Հաշվի առնելով նաև պատերազմում կրած կորուստները՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրումը պետք է համապատասխանեցվի վերջին սերնդի պահանջներին»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Վերջինս ընդգծեց՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Արցախի ՊԲ-ն գոյություն ունենա:
«Արցախի հարցի հետ կապված խնդիրները դեռևս փակուղի չեն մտել: Ի՞նչ է նշանակում Արցախի բանակը լուծարել և Արցախի կարգավիճակը թողնել անորոշության մեջ: Կարծում եմ՝ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները պետք է շարունակվեն, մեզ անհրաժեշտ են ավելի լավ և գրագետ բանակցողներ, մեզ անհրաժեշտ է ավելի փորձառու ղեկավարություն, որպեսզի կարողանա այս վիճակից դուրս գալ, նաև կարծում եմ, որ այս իրավիճակում արագ տեմպերով պետք է բարձրացվի մեր քաղաքական, ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Զրուցակիցը նաև ընդգծեց, որ ոչ ոք միանձնյա իրավունք չունի լուծարել Արցախի բանակը, դա պետք է լինի օրենքներով և կառավարության որոշումներով.
«Եթե Արցախի ՊԲ-ն լուծարվի Հայաստանը հնարավոր է կորցնի վերահսկողությունը Արցախի նկատմամբ, և մենք կկորցնենք Արցախը»,-եզրափակեց Սեյրան Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել