ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուք կաշկանդված եք ինչպես դատախազությունից, այնպես էլ՝ ՀՔԾ-ից. Արմեն Գևորգյանի փաստաբանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց 02/02/2021 15:04 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Դուք բացարկման ենթակա դատավոր եք և սույն գործով այլևս չեք կարող իրականացնել վարույթն իրականացնող մարմնի պարտականությունները։ Այս պահից սկսած Դուք օրինական դատարան չեք։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ ներկայացնելով դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը։
Նշենք, որ դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդության համար հիմք է դարձել դատավորի կողմից Արմեն Գևորգյանի կնոջ առողջական վիճակի վերաբերյալ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ դատավորը Ա.Գեւորգյանի կնոջ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունը հրապարակել է դատական նիստի ընթացքում, թեեւ փաստաբանը խնդրել էր չհրապարակել բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալները։ Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել դատավորի կողմից բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալներ հրապարակելու հատկանիշներով։ Քրեական գործի հարուցումն ի սկզբանե ՀՔԾ-ն մերժել էր, ինչը փաստաբանը բողոքարկել է։
Ալեքսանյանը զավեշտալի համարեց այն, որ նյութերի նախապատրաստման ընթացքում դատավորը չէր հրավիրվել և բացատրություն չի տվել, իսկ ավելի զավեշտալի էր, թե ինչպես է ՀՔԾ-ն պատճառաբանել դատավորին չհրավիրելը և պարզաբանում չվերցնելը։ Վարույթն իրականացնող մարմինը պատճառաբանել է, թե դա կարող է դիտվել դատարանի նկատմամբ գործադրվող ճնշում։
«Սա ասում է այն ՀՔԾ-ն, որը նույն գործով հարցաքննել է Ֆելիքս Թոխյանին՝ որպես վկա, նույն ՀՔԾ-ն, որն առանց ԲԴԽ համապատասխան թույլտվության խուզարկություն է կատարել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։ Սա ասում է այն նույն ՀՔԾ-ն, որը քրեական հետապնդում է իրականացրել ՍԴ այն ժամանակվա նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ։ Զավեշտալի է, թե ինչու են պետական բոլոր մարմինները Ձեզ պաշտպանում՝ ի դեմս ՀՔԾ-ի, ի դեմս դատախազության։ Ինչու եք Դուք բացառություն։ Ինչո՞ւ մյուս դատավորներին կարող են հարցաքննել, գործողություններ կատարել, իսկ Ձեզ՝ ոչ։ Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ Դուք դատախազության կողմից, ինչու չէ նաև դատական իշխանության կողմից ընտրվել եք որպես սույն քրեական գործով անփոխարինելի դատավոր»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով. «Դուք ուզեք, թե չուզեք՝ կաշկանդված եք ինչպես դատախազությունից, այնպես էլ՝ ՀՔԾ-ից։ Ձեր նկատմամբ առկա է հատուկ վերաբերմունք»։
Փաստաբանը պարզաբանեց, որ դատավորը պետք է հեռանա սույն քրեական վարույթից, քանի որ իր հետ վեճ ունեն, ցանկանում են, որ դատավորը ենթարկվի քրեական պատասխանատվության, քանի որ հանցագործություն է կատարել։
Նախկին փոխվարչապետ Գևորգյանն էլ հայտարարեց, որ ամբողջ դատավարությունը եղել է հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկը, որը ենթադրում էր բաժանել հասարակությունը սևի և սպիտակի։ Նախագահող դատավորն թույլ չտվեց Գևորգյանին շարունակել հայտարարությունը՝ սահմանափակելով ելույթը, միևնույն ժամանակ նշելով, որ դատարանը չի սահմանափակում միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունքը։
Գևորգյանը հայտարարեց, որ դատարանն իր համար համարվում է ապօրինի, անօրինական։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/21/2024 14:01 Դավիթ Խաչատուրյանը խուսափեց սահմանազատումից խոսել, խաղաղության պայմանագիրը հետագայում քննարկման առարկա պետք է դարձվի ՍԴ-ում
- 05/21/2024 08:18 ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»
- 05/21/2024 08:12 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․«Հրապարակ»
- 05/21/2024 08:09 Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»
- 05/21/2024 08:07 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ»
- 05/21/2024 08:04 Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»
- 05/21/2024 07:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/21/2024 11:21 Կիրանց գյուղի ճանապարհը փակելու իրավաչափության մասին․ Բաբայան
- 05/21/2024 11:03 Մեր նոր զորամասերից մեկն է. Արայիկ Հարությունյան
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/21/2024 00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է
- 05/20/2024 23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել
- 05/20/2024 22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ