ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչի ե՞ս եմ հանձնող, ով է հանձնող, դուրս արի ասեմ. Դատախազին բարկացրեց՝ Շուշին հանձնողներից մեկն էլ դու ես հայտարարությունը 01/19/2021 18:35 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը

Կարծում եմ՝ բոլորս հեռու ենք այն մտքից, որ դատախազության կամ որևէ մարմնի անկախություն ենթադրում է «պետություն՝ պետության մեջ»։ ՀՀ դատախազությունն իր լիազորություններն իրականացնում ՀՀ սահմանադրությանը համապատասխան և լուծում է խնդիրներ, որոնք պետք է համապատասխանեն ամբողջ պետական քաղաքականությանը, որի բաղկացուցիչ մասն է նաև քրեական քաղաքականությունը և դատախազության լիազորություններին առնչվող ցանկացած բարեփոխումներին և քննարկումներին մասնակցությունը օրինաչափ է։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ ներկայացնելով դատախազներին բացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ առարկությունները։
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօրվա դատական նիստին պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ գործով մեղադրող դատախազներին, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու վերաբերյալ, որի հիմքում դրվել էր նաև ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությունը կառավարությունում Փաշինյանի հրավիրված խորհրդակցությանը։
Նրա խոսքով՝ գլխավոր դատախազի մասնակցությունը՝ ընդհանուր բնույթի քննարկումներին չի կարող կախյալ վարքագծի մասին վկայել և այդպիսի վարքագծի դրսևորումներ առհասարակ չեն եղել։ Ինչ վերաբերում է պաշտպան Արամ Վարդևանյանի՝ իրեն ներկայացրած միջնորդությանը, Բաղդասարյանը նշեց, որ հույս ունի և վստահ է, որ իր ծառայողական առաջընթացում երբևէ քաղաքականությունը տեղ չի ունեցել։
Բաղդասարյանն անդրադարձավ մայիսի 8-ին կայացած դատական նիստին իր կողմից արված հայտարարությանը, թե որևէ մեկը Շուշին ազատագրելու համար որևէ մեկը չի դատվում և նշեց, որ իր խոսքը սուր է ընկալվել և ինքը հաստատ այդ մտքով չի ասել։
Նրա խոսքով՝ խոնարհումով է վերաբերվում նրանց, ովքեր ապահովել են, որ ինքը ունենա Շուշի, բայց Շուշիի ազատագրումն այս դատական նիստի հետ կապ չունի։
«Հիմա էլ եմ ասում, Շուշիի վիճակն էլ էս դատավարության հետ կապ չունի»,-ասաց դատախազը՝ հավելելով, որ երբեք հանձնողներին չի պաշտպանում և դա համարում է վիրավորական։
Ռոբերտ Քոչարյանն էլ ակնարկեց, որ հանձնողներից մեկն էլ Բաղդասարյանն է, ինչն էլ վրդովմունք առաջացրեց Բաղդասարյանի մոտ՝ հակադարձելով, թե կոնկրետ ինքն առնչություն չունի Շուշին հանձնելու հետ։
Պաշտպան Արամ Վարդևանյանն էլ արձագանքեց՝ հանձնել են այս իշխանությունները։
«Պարոն Վարդևանյան, դուք նորմալ եք համարում, որ ինձ ասեն, որ հանձնե՞լ եմ»,- հայտարարեց Բաղդասարյանն ու ավելացրեց. «Ինչ է նշանակում՝ հանձնողներից մեկը դու ես։ Ինչի ես հանձնո՞ղ եմ, ով է հանձնող, դուրս արի ասեմ՝ ով ա հանձնող»,- հայտարարեց Բաղդասարյանը։
Դատական նիստն ընդմիջվել է՝ վիճաբանության պատճառով։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/06/2021 22:17 Բանակի կենտրոնական իշխանությանը չենթարկվելու մի պատմական օրինակ բերեմ․ Ստեփան Դանիելյան
- 03/06/2021 21:45 Պաշտոնական Երևանից չեն հնչում պատասխաններ Բաքվից եկող սադրիչ հայտարարություններին. Հովհաննիսյան
- 03/06/2021 21:04 Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը
- 03/06/2021 19:06 Հայաստանի ամենախաղաղ անկյունը` Զինվորի տուն. Արմեն Մուրադյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/04/2021 21:13 Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում․ կա զոհ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները