ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուշին հայկական քաղաք է, իմ ամենասիրելի քաղաքներից է.Թագուհի Թովմասյանը հուզվեց 01/22/2021 16:53 | ԼՐԱՀՈՍ

Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի շատ բնակիչներ ինձ դիմել են, դժգոհություն են հայտնել ու ասել, որ իրենք պատրաստվում են առաջիկայում փակել հնարավոր ավտոճանապարհները և իրենց բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի Հայաստանի իշխանությունը տեղից շարժվի ու Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի հարցը բարձրաձայնի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորի խոսքով՝ հայակական կողմը ողջունում է մի փաստաթուղթ, որով նախատեսվում է ճանապարհների ապաշրջափակում, բայց ստացվում է որ Արցախը մնում է շրջափակման մեջ։ Թագուհի Թովմասյանը կարևորեց հատկապես Քարվաճառի ավտոճանապարհի վերագործարկումը, որը, ըստ պատգամավորի, կարող է գործել ռուս խաղաղապահների վերահսկողությամբ.
«Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Շատ մարդիկ Արցախում են աշխատում՝ հանքարդյունաբերության, շինարարության ոլորտում։ Նախկինում 80 կմ էր ճանապարհը, տեղ էին հասնում, հիմա 300-400 կմ պետք է անցնեն։ Սա օրհասական խնդիր է, օր առաջ պետք է բարձրաձայնվի»,-ասաց պատգամավորը:
Հարցին՝ արդյոք պատասխանատվություն չի զգում պատերազմի եւ դրա հետեւանքների համար, Թագուհի Թովմասյանը պատասխանեց.
«Ես եթե պատասխանատվությունից խուսափելու ցանկություն ունենայի, կշարունակեի նույն թիմում մնալ, բայց ես սովոր եմ պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչից տեղյակ եմ, ինչ հասկանում եմ և կարող եմ բացատրել: Այն ինչ այսօր կատարվում է մեր երկրում, ոչ մի բացատրություն չունի, դրա համար ես դուրս եմ եկել՝ ի նշան բողոքի: Մինչև պատերազմը ամեն ինչի համար պատասխանատվությունը կիսում եմ»,-հայտարարեց նախկին իմքայլական պատգամավորը։
Անկախ պատգամավորը չցանկացավ մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը Շուշիի վերաբերյալ, ընդամենը փաստելով հետևյալը.
«Շուշին հայկական քաղաք է, իմ ամենասիրելի քաղաքներից է և ես ամեն անգամ կարոտով ու ափսոսանքով եմ հիշում Շուշին»:
Թագուհի Թովմասյանը կարծում է՝ ներկա քաղաքական գործընթացները չեն տանի վարչապետի փոփոխությանը.
«Երկու կողն էլ՝ իշխանությունը եւ ընդդիմությունը նահանջել են, ցավալիորեն պետք է շարունակենք այն իրավիճակում, ինչ իրավիճակ ունենք»,- նշեց նա։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:09 Արարատ Միրզոյանն անհետացել է. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր․ «Ժողովուրդ»
- 02/27/2021 09:06 Օնիկ Գասպարյանը մարտական է տրամադրված և չի զիջելու. Փորձել են համոզել, որ հանդիպի Փաշինյանին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները